ՀԱՅՏՆԻ ԵՆ ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ



«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որն այս անգամ  նվիրված  էր Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին: Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերը:

49 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Արտյոմ Ալեքսանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Դավիթ Սարգսյանը և «Տորք Անգեղ» ակումբի սան Հարություն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգի հաղթողի տիտղոսը վիճարկեցին այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները՝ Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Դժվարին պայքարում եզրափակիչ մարտը շահեց Կորյուն Սողոմոնյանը: Այս քաշային կարգի բրոնզե մեդալներին արժանացան Բարեղամ Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Գեղեցիկ ստացվեց հատկապես 56 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ Էրիկ Պետրոսյանը առավելության հասավ Արսեն Պողոսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը:

60 կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով եզրափակչում հաղթեց Հայաստանի չեմպիոն փորձառու Արթուր Վարդանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Համազարյանը և Արթուր Ներսիսյանը:

64 կգ քաշային կարգում հաղթեց  գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Վերջինս եզրափակչում առավելության հասավ «Օլիմպիական հերթափոխ»- ի քոլեջի սան Արթուր Քիրաջյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Վահե Սարգսյանը և Շավարշ Սողոյանը:

69 կգ քաշային կարգում միմյանց հետ մրցեցին այս քաշային կարգի Հայաստանի 1-ին  և 2-րդ համարները՝ Վլադիմիր Մարգարյանն ու  Արման Դարչինյանը: Դժվարին պայքարում մարտը շահեց դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին  Լեո Պապյանը և Ռաֆայել Բարսեղյանը:

75 կգ քաշային կարգում կարելի է ասել մրցակցությունից դուրս էր Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արման Հովհիկյանը, ով իր բոլոր մենամարտերն ավարտեց ժամանակից շուտ: 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ դինամոյական  Արթուր Սարգսյանը, իսկ 3-րդ մրցանակակիրներ դարձան Գագիկ Բոյանն ու Արեստակ Ալոյանը:

81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում համառ պայքարում մեծ դժվարությամբ առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Արամ Ջավադյանն ու Լևոն Բաբայանը:

91 կգ քաշային կարգում Գյումրին ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պարտության մատնեց վանաձորցի Ռաֆայել Սիմոնյանին և արժանացավ գլխավոր մրցանակին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիրներ դարձան Ռազմիկ Հարությունյանն ու Արթուր Համբարձումյանը:

Եվ վերջապես գերծանր քաշային կարգ: Այստեղ եզրափակչում միմյանց հետ  մրցեցին Մելքոնյան եղբայրները՝ Հակոբն ու Նարեկը: Ինչպես և սպասվում էր՝ հարազատ եղբայրները ռինգում խնայեցին միմյանց, ինչի արդյունքում մրցավարները բացառություն արեցին և արձանագրեցին ոչ-ոքի:  Գերծանր քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին դինամոյական Ազատ Դավթյանը և «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում