ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ԾԾՄԲԻ ՈՒ ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ԾԾՄԲԻ ՈՒ ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ

 

Հոկտեմբերի 9-ի հրապարակման մեջ «Իրավունքն» անդրադարձել էր Նուբարաշենի աղբանոցի խնդրին: Վերոնշյալ հրապարակման մեջ ընթերցողներին   հիշեցրել էինք հունիսի 21-ի բողոքի ակցիան, երբ նուբարաշենցիներ փակել էին Նուբարաշենի  ճանապարհը՝ պահաջելով պատկան մարմիններից՝ ՀՀ կառավարությունից ու քաղաքապետարանից «ուղտի ականջում չքնել» եւ լուծել աղբանոցից փչող ծխի ու գարշահոտության խնդիրը: Հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ առողջապահության նախարարության առողջապահական տեսչության  հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Առուստամյանի կարծիքն այն մասին, որ կենցաղային աղբի այրման ժամանակ  բաց են թողնվում ցնդող օրգանական միացություններ,  արոմատիկ ածխաջրածներ, դիոքիսներ, քլոր բենզոլ, ծանր մետաղներ, որոնք փոշու ձեւով տարածվում են: Թունավոր նյութերի հետեւանքով կարող է ընկնել մարդու դիմադրողականությունը,  նյարդային  համակարգի վրա ազդել,  գլխացավեր ունենա, ծուխն էլ կարող է  առաջացնել շնչառական ուղիների գրգռում: Իսկ  պարզելու համար, թե Նուբարաշենի աղբանոցում  կենցաղային  աղբի այրման ժամանակ առաջացած  քիմիական միացությունները  բնակիչների առողջության վրա ինչ ազդեցություն են թողնում,մասնագետը խորհուրդ էր տվել  դիմել բնապահպանության նախարարություն, որն էլ մեզ խնդրել էր հարցը գրավոր ուղարկել: Բնապահպանության նախարարությանն ուղղված  «Իրավունքի» հարցումը հետեւյալն էր.

«Նախարարությունը այս եւ նախորդ տարի կատարե՞լ է  Նուբարաշենի աղբավայրի հարեւանությամբ գտնվող հարևան բնակավայրերի (հատկապես Նուբարաշենի խճուղու հինգ շենքերի) մթնոլորտի ուսումնասիրություն: Եթե այո, ապա  կոնկրետ այդ տարածքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերը  թույլատրելիի սահմանում են, թե ոչ: Ի  պատասխան` նախարարությունը տեղեկացնում է, որ  բնապահպանության նախարարությունը Երեւան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում մթնոլորտային օդի գետնամերձ շերտի որակի մոնիթորինգ իրականացնում  է պասիվ նմուշառման  երեք դիտակետում, որտեղից վերցվում են  օդի աղտոտչի`ծծմբի երկօքսիդի եւ ազոտի երկօքսիդի նմուշներ`միջին շաբաթական ռեժիմով: Համաձայն 2014 թ-ի ինն ամսվա միջինացված տվյալների`Նուբարաշեն վարչական տարածքի մթնոլորտային օդում  ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 0.029 մգ/մ³ է, իսկ ազոտի երկօքսիդինը`0.012 մգ/մ³,որոնք գտնվում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանում»:


Սոնա Դավթյան



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում