21 - 27 ՆՈՅԵՄԲԵՐ
Արխիվ 12-1621 - 27 ՆՈՅԵՄԲԵՐ
ԽՈՅ- Այս շաբաթ գործնական եւ ամուսնական հարաբերություններում կտիրի լարվածություն, որը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Ուրիշների գումարը եւ ռեսուրսները կարող են լուծել ձեր խնդիրները, բայց կառաջացնեն նոր հոգսեր: Ամուսնական հարաբերությունները յուրահատուկ մարտադաշտ կհիշեցնեն:
ՑՈՒԼ- Անձնական հարաբերությունները խճճված են եւ ինտենսիվ: Գործարար մարդկանց մոտ կարող են հայտնվել նոր մրցակիցներ: Եթե զբաղվում եք հասարակական գործունեությամբ, ի հայտ կգան նոր գործընկերներ: Ընտանեկան եւ բարեկամական հարաբերություններում առաջացած խնդիրները կլուծվեն շաբաթվա վերջում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Ուրբաթ օրը բարդություններ կառաջանան աշխատավայրում, բայց արդեն հաջորդ աշխատանքային շաբաթ հիանալի կերպով ամեն ինչ կկարգավորվի: Աշխատեք ընկերական զրույցի ժամանակ ղեկավարին հետաքրքիր առաջարկ անել: Իսկ եթե տեղի ունենա ղեկավարի փոփոխություն, նոր ղեկավարին միանգամից չներկայացնեք ձեր ունեցած ամբողջ տեղեկատվությունը:
ԽԵՑԳԵՏԻՆ- Վերջին շրջանում դուք ձգտում եք իրականացնել ձեր վաղուցվա ցանկությունները, եւ շատ բան ստացվում է: Ձեր ցանկությունների մեծ մասը կապված է իշխանության, կարիերայի հետ: Եթե երեխաներ ունեք, կուրախանաք նրանց հաջողություններով: Հույս ունենք, որ այս տարի դուք սիրել եք ու զվարճացել:
ԱՌՅՈՒԾ- Դուք առաջվա նման ընտանեկան հարցերում շատ էներգիա եք ծախսում: Ընտանիքում հասնելով իշխանության եւ սիրոª մի մոռացեք, որ սերը չի նվաճվում, իսկ իշխանությունը երբեմն ձեզ հեռացնում է մտերիմ մարդկանցից: Հատկապես հաջող կլինի անշարժ գույքի վաճառքի հետ կապված գործարքը:
ԿՈՒՅՍ- Շատերի մոտ ստեղծվել են ոչ պաշտոնական հարաբերություններ, որոնք թվում են ոչ վստահելի, բայց չփորձեք հաստատել ձեր "խաղի կանոնները": Եթե ձեր կյանքում ինչ-որ կարեւոր իրադարձություն է եղել, ապա դա եղել է սեպտեմբերին, իսկ նոր հաջողություններ կարող եք սպասել դեկտեմբերից, նույնիսկ մարտից ոչ շուտ:
ԿՇԵՌՔ- Կարող եք եկամուտ ստանալ ժառանգությունից, անշարժ գույքի վաճառքից: Գործընկերները կամ մտերիմներից որեւէ մեկը կարող է դառնալ ձեր բարեկեցության աղբյուրը: Շաբաթվա սկզբին ձեր ռոմանտիկական կամ ամուսնական հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, բայց շաբաթվա վերջում ամեն ինչ կկարգավորվի:
ԿԱՐԻՃ- Դուք հաճախ հայտնվում եք ընտանեկան եւ գործնական բախումների կիզակետում: Դուք ավելի շատ, քան նախկինում, կցանկանաք ձեռք բերել թանկարժեք իրեր, աչքի ընկնել արտաքինով: Դա հատկապես վերաբերում է կանանց: Հարմար ժամանակ է ելույթների, հարցազրույցների եւ մրցույթների համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ցանկացած իրադարձություն կընդունեք սրտին մոտ, որը կարող է հիվանդություն առաջացնել: Աշխատեք ինչ-որ բան դուրս նետելª գլխից, սրտից, բնակարանից: Ուրբաթ աչքի կընկնեք արտաքինով: Շուտով ձեզ համար կլինի "մեծ բալ", որը կշարունակվի մինչեւ եկող տարվա վերջը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին գումարը չի բավականացնի, բայց ամեն ինչ կկարգավորվի հինգշաբթի, եւ դուք կարող եք փոքրիկ տոն կազմակերպել: Չնայած այնքան էլ չեք սիրում աղմկոտ միջոցառումներ, բայց ստիպված կլինեք մասնակցել հասարակական միջոցառումների եւ նույնիսկ ղեկավարել դրանք:
ՋՐՀՈՍ- Այնպես արեք, որ ձեր բազմաթիվ նպատակները չհակասեն եւ չխանգարեն միմյանց, այլ լինեն համաձայնեցված: Ամուսնական, ընտանեկան հարաբերությունները շաբաթվա սկզբին ձեզ կտխրեցնեն, սակայն արդեն ուրբաթ կամ շաբաթ ամեն ինչ կկարգավորվի, եւ դուք կկենտրոնանաք կարիերայի եւ բիզնեսի վրա:
ՁԿՆԵՐ- Կատարելագործեք ձեր օտար լեզվի իմացությունը: Այժմ ձեւավորվում է ձեր ապագա կարիերայի եւ սոցիալական վերելքի հիմքը: Այս շաբաթ կարող եք ստանալ հեռանկարային գործնական առաջարկություն կամ պաշտոնի բարձրացում: Առաջիկա ամիսներին եւ տարիներին դուք պետք է գտնվեք մշտական շարժման մեջ:

