ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱԼՈՅԱՆԻ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱԼՈՅԱՆԻ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ


Հազվադեպ է պատահում, որ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ չունենա իր "երկրորդ սերիան": Նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսը եւս բացառություն չէր: Բանն այն է, որ այդ ասուլիսում ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ Տուլայի "Արսենալի" ֆուտբոլիստ ԱՐԹՈՒՐ ՄԱԼՈՅԱՆԸ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է "Պորշ" ավտոմեքենա: Այս հայտարարությունը անարձագանք չմնաց Արթուր Մալոյանի կողմից. ""Պորշ"` Հայաստանի հավաքականին միանալու համա՞ր. դա անհեթեթություն է: Ի՞նչ է, ես անօգնակա՞ն եմ: Անունս թանկ է ինձ համար: Հավաքականի համարª միայն մաքուր սրտով: Այդպես էլ կգրեք",- Արթուր Մալոյանի խոսքը մեջբերում է "Արսենալի" թվիթերյան էջը:
Եվ սկսվեց իսկական վիրտուալ պատերազմ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը անդրադարձավ Մալոյանի հայտարարությանը. "Տուլայի "Արսենալի" ֆուտբոլիստ Արթուր Մալոյանիª Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձիª սպորտային աշխարհում հայտնի եւ հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքըª երազած "Պորշը"` Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքըª խոստացված "Պորշը", այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել: Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի, եւ ոմանց հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա: Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնել են բավարարել` հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշներին: Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին եւ հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ, եւ միշտ այդպես է լինելու":
Թե ինչքանով է այս կոպիտ բառապաշարը համապատասխանում Ֆուտբոլի ֆեդերացիային, թողնենք մի կողմ, առավել եւս, որ ֆուտբոլիստը հավաքականում խաղալու համար իրավունք ունի պայմաններ առաջադրել: Բայց ստացվում է, որ Հայրապետյանը Մալոյանին, թեկուզեւ "զառանցանքից" հետո, այնուամենայնիվ "Պորշ" խոստացել է ու դա համարել է նորմալ: Այսինքնª ֆուտբոլիստին այդչափ կարեւորե՞լ է: Եվ եթե Մալոյանն իրոք հավաքականի համար այդքան կարեւոր է, էլ ի՞նչն է նրա անվան շուրջ այսպիսի աղմուկ-աղաղակ սարքվում: Այսինքնª դա ի՞նչ տվեց հավաքականին. հաստատ ոչ մի լավ բան, քանի որ ստացվեց նաեւ Մալոյանի պատասխանը. "Հայաստանի հավաքականի պաշտոնական ներկայացուցիչը միայն մեկ անգամ է ինձ հրավիրել ազգային թիմ: Այդ ժամանակ 18 տարեկան էի եւ նոր էի տեղափոխվել Մոսկվայի "Սպարտակի" երկրորդ թիմ: Մերժեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը, քանի որ չէի ցանկանում լեգեոնական դառնալ Ռուսաստանում: Գումարած դրանª կար նաեւ անվստահություն: Ինչ վերաբերում է "Պորշ" ավտոմեքենային, ապա դա անհեթեթություն է: Երբեք մեքենայի կամ գումարի համար չէի խաղա ազգային թիմում, եւ կապ չունի, թե որ հավաքականն է դա: Այժմ կենտրոնացած եմ ակումբային կարիերայիս: Ինձ համար կարեւոր է մնալ Տուլայի "Արսենալում" եւ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Կլինի առաջարկ, կմտածեմ: Սակայն ինձ համար այնքան էլ հաճելի չէր լսել այդ խոսքերը":
Սա նշանակում է, որ հավաքականը զրկվեց հեռանկարային ֆուտբոլիստից: Եվ ի՞նչ, կադրերն այնքան շատ են, որ կարելի է սովորական լեզվակռվի համար նրանցից հրաժարվե՞լ: Եվ այս գործելաոճի արդյունքում հավաքականի բարոյահոգեբանական մակարդակից էլ բան կմնա՞:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում