ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԱԳԱՀ. "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ"

Արխիվ 12-16

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԱԳԱՀ.
"ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ"


Նոյեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի "Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության" կարգախոսով (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ, որի համար Հայաստան են ժամանել մոտ 300 պատվիրակներ` Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից:
Կոնգրեսի մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնից, որտեղ բազմաթիվ ելույթներից ու ուղերձներից հայերիս համար հատկանշական էր Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ ՌԱՄԵՆԴՈՒ ՄԱՋՈՒՄԴԱՐԻԻ ելույթը, ով մեծ պատիվ համարեց հայկական հողի վրա գտնվելը եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը. "Իսկապես, մեծ պատիվ է մեզ` աշխարհի թատրոնի մարդկանց համար, լինել այստեղ` Հայաստանի հողում, հնագույն քաղաքակրթության ամրոցում: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող չնկատել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, երբ նրանք դարձան ցեղասպանության զոհ, ինչը խորը սպի թողեց ազգի հոգեբանության վրա: 2015 թ. հայերը կնշանավորեն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որը դեռ համաշխարհային մարմինների կողմից չի արժանացել պատշաճ ճանաչման: Չնայած այսպիսի մերժմանը, հայ ժողովուրդը միշտ վառ է պահել հիշողության կրակը: Հիշատակի այս պայքարը իր արդյունքն է տվել, եւ Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվել աշխարհի ժողովուրդների կողմից:
Մենք անհամբերությամբ ենք սպասում 2015 թ.-ին` որպես Հայոց ցեղասպանությունը հիշելու եւ ամեն տեղ ու ամեն պահի ցեղասպանությանը "ոչ" ասելու տարվա: Նշենք նաեւ, որ թատրոնի մարդիկ արդյունավետ դեր խաղացին մարդկության այս ճանապարհորդության մեջ` դեպի խաղաղ ու ներդաշնակ աշխարհ":
Հատկանշական է, որ միջազգային կոնգրեսի մեկնարից ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն ԹՈԲԻԱՍ ԲԻԱՆԿՈՆԵՆ պատմեց, որ թեեւ նախատեսված էր այցելություն Ադրբեջան, սակայն կազմակերպության գլխավոր խորհուրդը որոշել է այցելել Հայաստան եւ հենց այստեղ անցկացնել թատրոնի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, քանի որ Հայաստանում կա խոսքի ազատություն, թատրոնի մեծ սիրտ. "Ինձ համար մեծ երջանկություն է լինել Հայաստանում, այստեղ մենք արժանացել ենք լավ հյուրընկալության, գտել ենք ընկերներ: Իսկ Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, բայց Հայաստանում Մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: Պիտի ասեմ, որ Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում":

ԼԻԼԻԹ ԵՂԻՐԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում