«ՄԻ ՊԱՀ ԿԱՐ, ՈՐ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ ԿԻՆՈ ԳՆԱԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

Արխիվ 12-16

«ՄԻ ՊԱՀ ԿԱՐ, ՈՐ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆՔ ԿԻՆՈ ԳՆԱԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»


Օրերս Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ «Thank You, Հայրիկ» գեղարվեստական ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր` «ՈՍԿԵ ՆՈՒՌ» մրցանակին: Այն ֆիլմի երկրորդ մրցանակն էր: «Իրավունքի» հետ զրույցում ռեժիսորը պատմեց ոչ միայն մրցանակների, այլ նաեւ Հայաստանում զարգացող ֆիլմարտադրության ու հանդիսատեսի` կինոթատրոններ գնալու ավանդույթի վերադարձի մասին:


«ԿԱՐՈՂԱՑԵԼ ԷԻՆ ՀԱՎԱՔԵԼ ՀԱՅԵՐԻՑ ՄԻ ՖԻԼՄԱՓՈՒՆՋ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏՈՐՈՆՏՈՅԻ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»


- Ուրախ եմ, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն այլ թափ է ստացել: Որքան էլ խոսում ենք, որ բարդ է իրավիճակը, եւ դժվար է աշխատել` տնտեսական վիճակից ելնելով, ստացվում է, փաստորեն, կարողանում ենք ինչ-որ ձեւով ֆիլմեր արտադրել եւ ներկայացնել հանդիսատեսին:

Վերջին աշնանային ընթացքը հենց դա ցույց տվեց, որ մի քանի ֆիլմ միանգամից դուրս եկան էկրաններ:
- Փաստորեն` հիմնականում համատեղ արտադրանքի շնորհիվ է Հայաստանում ֆիլմեր նկարահանվում, ապա նաեւ միջազգային փառատոներում արժանանում մրցանակների:
- Իմ պարագայում երկուսն էլ համատեղ ֆիլմեր էին` Ռուսաստանի հետ: Հենց  «Thank You, Հայրիկ» ֆիլմի առաջին մրցանակը ստացանք միջազգային մրցույթում` «Համատեղ արտադրությամբ ստեղծված Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ մեզ հետ այդ անվանակարգում մրցում էին շատ հայտնի ընկերություններ` Քշիշտոֆ Զանուսիի ֆիլմն էր, ֆրանսիացի երիտասարդ ռեժիսորի մի ֆիլմ էր, որտեղ գլխավոր դերերում աստղեր էին` Ժերար Դեպարդիեն եւ այլք: Փաստորեն` այդ շաքում մենք կարողացանք մրցանակ տանել: Ամենահետաքրքիրն այն էր, որ ո՛չ ես, ո՛չ էլ Միքայել Պողոսյանը չէինք գնացել, այլ գնացել էր մեր ռուս  համապրոդյուսերը: Իսկ արդեն Տորոնտոյում արժանացանք «Ոսկե Նուռ» մրցանակի: Սա ավելի լոկալ, բայց ջերմ մի փառատոն էր: Ինձ համար ուրախալի էր, որ մարդիկ փաստորեն կարողացել էին հնարավորինս հավաքել աշխարհում գտնվող հայերից մի ֆիլմափունջ եւ ներկայացրել Տորոնտոյի հասարակությանը: Մոտ 600-700 տեղանոց անընդհատ լեցուն դահլիճ էր` անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն էր: Կային նաեւ Իրանից, Իրաքից, Սիրիայից ստեղծագործողներ, որոնք ներկայացրել էին իրենց գործերը: Դրանք հիմնականում կարճամետրաժ եւ դոկումենտալ ֆիլմեր էին, իսկ խաղարկային ֆիլմերը հիմնականում Հայաստանից էին: Նույնիսկ, եթե Գոռ Կիրակոսյանը ԱՄՆ-ից էր եկել, միեւնույնն է, նրա «Քայլ ձիով» ֆիլմը հայկական արտադրության էր: Փառատոնի բոլոր օրերին ներկա էր նաեւ Ատոմ Էգոյանը, նա նույնպես ներկայացել էի իր վերջին` «Գերին» ֆիլմով:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է»


- Հրաչ, Ձեր 2 ֆիլմերն էլ, ռուսական համատեղ արտադրության են, դա Մաքսային միություն մտնելու հետ ինչ-որ կապ ունի՞:
- Ծիծաղելի է, իհարկե կապ չունի: Մենք երեւի շատ սուր ենք ընկալում, փորձում ենք ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել` մոռանալով, որ, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, 70 տարիների` գումարած վերջին 20 տարվա ոչ ամբողջական համագործակցությանը, մենք կապված ենք եղել Ռուսաստանի հետ: Շատերը երեւի մոռանում են` քաղքենիությունը այն աստիճանի էր հասել, որ եթե մեկն իր երեխային չէր տալիս ռուսական դպրոց, ապա բարձր դասակարգի մարդ չէր կարող համարվել: Մեր այդ քաղքենիական եւ ծայրահեղական մոտեցումները այսօր մի այլ ծայրահեղություն են բերել: Մենք ուզենք, թե ոչ, ինչ-որ ձեւով, մշակութային կապերով, թե տնտեսական, այնուամենայնիվ, կապված ենք պոստսովետական երկրների հետ: Ցավոք, չի ստացվել ավելի սերտ համագործակցություն, ասենք, մերձբալթյան երկրների հետ, որովհետեւ նրանք մեզնից աշխարհագրորեն ավելի հեռու են: Ամեն դեպքում, կարծում եմ` հայկական կինոյի լավագույն ճանապարհը համագործակցությունների մեջ է,  անկախ նրանից` դա կլինի ամերիկացիների, կանադացիների, թե ֆրանսիացիների հետ: Միակ ճանապարհն է, որտեղ կարելի է սովորել, դուրս գալ արտաքին շուկա, որի փորձերը եւ բավականին լավ օրինակները կան, որոնց մասին, երեւի թե, քիչ ենք խոսում: Հիմա Հովհաննես Գալստյանն է նոր ֆիլմ սկսել համատեղ արտադրությամբ, Արամ Շահբազյանը ունի 2 համատեղ ֆիլմ, որոնք, հույս ունեմ, շուտով դուրս կգան էկրաններ: Ես եմ պատրաստվում հաջորդ տարի Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության ֆիլմ սկսել, արդեն պայմանագրերը ստորագրված են, հույս ունեմ` ամեն ինչ հաջող կլինի: Մի խոսքով` համատեղ արտադրությունները կարեւոր են, իսկ մեր ամենամոտիկ գործընկերը, փաստորեն, Ռուսաստանն է:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ
ԲԱՑՈՒՄԸ ԿԼԻՆԻ «ՄԵՐ ՍՐՏԻ ՏՆԱԿԸ» ՖԻԼՄՈՎ


- Ձեր երկրորդ` «Մեր սրտի տնակը» ֆիլմին, որը մինչեւ հիմա կինոթատրոններում է, ի՞նչ ճակատագիր է սպասվում:
- Քանի դեռ հանդիսատեսը գնում է, ֆիլմը չենք հանի կինոթատրոնից: Հիմա սպասում ենք Ռուսաստանի վարձույթին, բոլոր պայմանագրերը ստորագրված են: Մի փոքր ուշանում է` տեխնիկական պատճառներով, որովհետեւ հիմնական կինոթատրոնները, որտեղ պետք է ցուցադրվեն, վերանորոգման փուլում են, իսկ մենք պայմանավորվածություն ունենք, որ Մոսկվայի ամենամեծ կինոթատրոններից մեկի վերանորոգումից հետո բացումը կլինի մեր ֆիլմով:

«ՎԵՐՋԵՐՍ ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՑԻ...

ԵՐԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷՐ ԻՆՁ»

- Հայաստանում ֆիլմերը ցուցադրելու համար քիչ կինոթատրոններ ունենք:

- Հուսով եմ, որ կինոթատրոնների քանակը կավելանա, բայց դա չէ կարեւորը: Ցավոք սրտի, մի պահ կար, որ կորցրել էինք կինո գնալու մշակույթը, այ, հիմա վերադառնում է այդ մշակույթը` մեծ էկրանին կինո նայելու ցանկությունը: Երբ այդ ամենը նորմալ հունի գա, արդեն կինոթատրոններն էլ կաշխատեն: Ի վերջո, մենք բոլորս նույն հասարակության մարդիկ ենք եւ ապրում ենք գրեթե միանման: Ասել` թե ժողովուրդը ինչ ուզում է, դա ես տալիս, այդպես չէ, որովհետեւ ժողովուրդը կարողանում է ընտրել: Կարողանում է ընտրել նաեւ տրամադրությունը` ուզում է գնալ ծիծաղելու, լացելու, մոռանալու առօրյա հոգսերը, թե՞ ուզում է ընկղմվել այդ հոգսերի մեջ: Վերջերս ծիծաղելի արտահայտություն լսեցի մի շատ հայտնի մարդուց, երեւի վերաբերում էր ինձ, թե` հիմա ով ուզում է Անդրանիկի մասին ֆիլմ նկարահանի, Հրաչը չնկարի, Պողոսը նկարի, միեւնույնն է, հանդիսատեսը գնալու է Անդրանիկի մասին ֆիլմ նայի: Այդպես չէ բնականաբար, կուզենայի տեսնել, որ որեւէ մեկը, ուղղակի, առանց հոգի, առանց աշխատանք ու ջանք ներդնելու, ինչ-որ բան անի, եւ հանդիսատեսը ուղղակի գնա դիտի ֆիլմը, որովհետեւ այդ վերնագիրը կամ թեման հարազատ է: Չի կարելի մարդկանց զգացմուքների հետ խաղալ: Մարդն ունի ընտրության ե՛ւ իրավունք, ե՛ւ հնարավորություն եւ ինքն է իր ընտրության տերը: Ոչ մեկը ոչ մեկին զոռով ո՛չ կինոթատրոն է բերում, ո՛չ էլ հեռուստաէկրանի առջեւ:

 

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում