ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ "ԴԵՊՈՐՏ" ԱՐՎԱԾՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ "ԴԵՊՈՐՏ"
ԱՐՎԱԾՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ


"Հայաստանում ներկա պահին կան հաշվառված 924 փախստականների ընտանիքներ, որից վեց հարյուր յոթանասունը Երեւանում են բնակվում, իսկ երկու հարյուր հիսունչորսըª մարզերում: Վերջիններս էլ համարվում են առավել կարիքավորներ: Այսինքն` վերը նշված թվով փախստականների ընտանիքները դեռեւս շարունակում են սպասել իրենց համար ցանկալի, բաղձալի օրվան` ունենալ սեփական տանիք",- մեզ հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության ղեկավար ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ: Ապա անդրադառնալով միգրացիայի հետ կապված այլ հարցերի` պարոն Եգանյանը ուրախությամբ նշեց.
-Արդեն գործում է ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրված համաձայնագիը, ըստ որի` Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի տարածք մտնելիս` պետք է հաշվառվեին ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում: Դա էլ ավելի բարենպաստ եւ հարմարավետ պայմաններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար: Չնայած պայմանագիրը չի վավերացվել, բայց Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս մինչեւ վավերացնելը ժամանակավորապես այն կիրառել. դա է պատճառը, որ այդ ռեժիմը գործում է:
- Հանրության շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ այդ համաձայնագրերից շատերը կօգտվեն, որ դառնան ՌԴ քաղաքացի, որն էլ կնպաստի արտագաղթին: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
- Պետք է առնվազն սպասենք. օրենքը գործելուց հետո միայն դրա մասին կարելի խոսել: Հետոª այդ օրենքը ամենեւին էլ չի նշանակում քաղաքացիություն ընդունել. միգրանտը կարող է այլ երկրում ապրել, բայց այլ երկրի քաղաքացի լինել: Դրա համար ավելի լավ է սպասել մեկ տարի, որպեսզի տեսնենք, այսպես կոչված, դյուրացումը բերել է միգրացիոն հոսքի ավելացմա՞ն, թե՞ միգուցե հակառակը լինի: Հնարավոր է, շատերը կձգտեն ունենալ ՌԴ քաղաքացիություն: Մարդիկ կմտածեն, որ դա իրենց համար շատ խնդիրներ կպարզեցնի` սկսած ՌԴ գնալ-գալուց, վերջացրած տարբեր հարցերի առնչությամբ ռուսական պատկան մարմիններին դիմելով:
- Հայտնի է, որ  արդեն երեսուն հազարից ավել հայ միգրանտ կա, որոնք, այսպես ասած, սեւ ցուցակի մեջ են հայտնվել: Հետաքրքիր է, նրանց համար այդ համաձայնագիրը որեւէ բան սահմանո՞ւմ է:
- Ոչ, դա նրանց վրա չի անդրադառնա, դա ուրիշ հարց է, սա` ուրիշ: ԵՏՄ-ին անդամակցելը անկանոն միգրացիայի խնդիրներին չի անդրադառնում, ԵՏՄ-ի իրավապայմանագրային դաշտում անկանոն միգրացիայի վերաբերյալ որեւէ դրույթ չկա, կա աշխատաքնային միգրացիայի առումով:
- Իսկ նրանց հետ կապված` ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, ի՞նչ է լինելու նրանց հետ:
- Դա այդպես դյուրին լուծվող հարց չէ, որովհետեւ այդ մարդիկ խախտել են ՌԴ սահմանված օրենսդրությունը եւ դրա պատճառով են հայտնվել անցանկալի մարդկանց ցուցակում: Տեսեք, օրինակ, եթե ասենք ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում մարդիկ օրենք են խախտում, ի՞նչ կարող են անել. ոչինչ, չէ՞, որովհետեւ օրենք են խախտել: Բայց ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, Ռուսաստանը թույլ է տալիս նման մարդկանց անհատական դիմեն իրենց` փաստաթղթերի վերանայման համար, եւ եթե հիմքեր տեսնեն, նրանց խնդիրը կլուծվի:
Բայց կան դեպքեր, որոնք հումանիտար մոտեցման տակ կարելի է կիրառել: Օրինակ, եթե ընտանիքի մի մասը մնացել է այնտեղ: Կամ, ասենք, կա ուսման հարց. բուհում պետք է շարունակեն ուսումը, բուժման հետ կապված հարց, տարեց մարդու խնամքի հարց: Նմանատիպ դեպքերը քննության են առնվում եւ, որպես կանոն, դրական լուծում ստանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում