ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ
ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՄԲ


Վերջերս` հոկտեմբերի 20-ին, եւս մեկ անգամ հիշեցինք, որ մեր մամուլը` ի դեմս նրա առաջնեկի` "Ազդարարի", որը սկսեց հրատարակվել 1794 թվականից` Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 220 տարեկան է: Իսկ ընդամենը մեկ-երկու օր առաջ իր 15-ամյակը նշեց սփյուռքում` Չեխիայում, հրատարակվող մամուլի միջոցներից մեկը` "Օրեր" ամսագիրը: Այս զուգահեռների մեջ ե՛ւ շարունակություն եմ տեսնում, ե՛ւ ավանդույթ:
Եթե Հարություն քահանա Շմավոնյանը մեր մամուլի սկիզբն էր դնում, ապա նրա հետնորդները, նաեւ Հակոբ Ասատրյանը, 15 տարի առաջ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հիմնադրելով "Օրեր"-ը, ոչ միայն ավետում էր ավանդույթի շարունակության, այլեւ սփյուռքում նոր լրատվամիջոցի ծնունդի եւ առաքելության մասին, մանավանդ նրան ճանաչողներս գիտենք, որ լուրջ լրագրողի գլխավորությամբ ամսագիրը երկար ճանապարհ ունի անցնելու: Հիմա բոլորս շնորհավորում ենք "Օրերի", Հակոբ Ասատրյանի եւ իր անխոնջ օգնականի` տիկնոջ` դարձյալ լրագրող Աննա Կարապետյանի ամսագրի հետ անցած 15-ամյա ուղին:
Մեր այսօրվա հակասական ժամանակներում նման բարի եւ ջերմ լուրերը հոգեբանական դարման են դառնում: Թերեւս այդպիսին կարելի է համարել "Օրեր" ամսագրի 15-ամյակի մասին տեղեկատվությունը: Իսկ դա նշանակում է, որ ամսագիրը եւ այն հրատարակողը անխոնջ շարունակում է իր գործը` նախ եւ առաջ ընթերցողին ներկայացնելով հային եւ հայկականությունը, այն ամենը, ինչ առնչվում է կրկին մեզ` հայերիս` բազմազան, բազմաբովանդակ, բազմաժանր նյութերով` ամենակարեւորը` լրագրողական մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ, սիրով ու նվիրումով: Այնպես է պատահել, որ ուսումնառության, այնուհետեւ լրագրողական գործունեության խաչմերուկներում մեկ անգամ չէ, որ շփվել եւ հանդիպել ենք լրագրության նվիրյալ մշակին` Հակոբ Ասատրյանին եւ նրա տիկնոջը` տաղանդավոր լրագրող Աննա Կարապետյանին, ում, ցավոք, երկարամյա աշխատանքից ու նվիրումից հետո, չհանդուրժեց "Ազատություն" ռադիոկայանը` ազատվելով նրանից (այժմ Աննան "Օրեր" կայքէջի գլխավոր խմբագիրն է): Այդ անհատնում տքնանք ունեցող խաչմերուկներում առաջին հերթին տեսել եմ Հայաստանին եւ սփյուռքին նվիրված լրագրող անհատների, որոնց համար հատկապես թանկ են ե՛ւ մայր հայրենիքը, ե՛ւ աշխարհով մեկ տարածված սփյուռքը: Հակոբը եւ Աննան հենց այս կամուրջի վրա են զարգացնում իրենց լրագրությունը: Իսկ այդ կամուրջը շատ պատվախնդիր է, այն չպետք է երբեք երերա, քանի որ այդ կամուրջով անցնող տեղեկատվական հոսքերը պետք է մաքուր, պարզ ու անկեղծ լինեն, կարողանան անդրադարձնել այն, ինչ գոյություն ունի` առանց գունազարդումների ու պճնանքի` սովորական, առօրյա հանդերձանքով: Իսկ որպեսզի այդ կամուրջն անընդհատ բանուկ ու կանգուն լինի, միայն իրենց` Հակոբին ու Աննային են հայտնի այն գաղտնիքները, որ նրանք կիրառում են "Օրերի" համարները ժամանակին ընթերցողին հասցնելու եւ համանուն կայք-էջի աշխատանքը անխափան պահելու համար` բռնելով ամենատարբեր ճանապարհներ` Պրահա-Երեւան-Բուխարեստ-Փարիզ-Մադրիդ-Վիլնյուս…
Լրագրողական շփումներում նրանց համար անկարեւոր որեւէ բան կամ մանրուք չկա:
Դժվար է ասել` 15 տարին լրատվամիջոցի համար մե՞ծ, թե փոքր ժամանակ է: Բայց մի բան պարզ է, որ "Օրերի" անդրադարձներում մեր ապրած ու չապրած օրերի 15 տարվա հանրագումարն է, իսկ Հակոբ Ասատրյանը եւ Աննա Կարապետյանն այդ ամենի լրագրող-տարեգիրներն են` միշտ նպաստելով, որ հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններում անպայման քարը քարի վրա դրվի: Ուրեմն մեզ մնում է նրանց ջերմությամբ շնորհավորել հոբելյանի առթիվ եւ նույնքան հավատով ու հույսով սպասել "Օրերի" հետագա ուշագրավ ու ինքնատիպ հրապարակումներին:

Հ.Գ. "Օրեր" ամսագրին եւ համանուն կայքէջին ու այն ստեղծողներին եւ լրատվական աշխարհում նավարկությունը իրականացնողներին պետք է արժանին հատուցել նաեւ այն լեզվական բարձր մշակույթի համար, որ ունեն այդ երկու հրատարակությունները: Այդ ամենը հաշվի առնելով` ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը Հակոբ Ասատրյանին եւ Աննա Կարապետյանին պարգեւատրել է պատվոգրերով:

Լավագույն մաղթանքներով`
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ,
բանասիրական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում