ԱՄԱՆՈՐԻՑ ՀԵՏՈ ԴՐԱՄ/ԴՈԼԱՐ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԱՄԱՆՈՐԻՑ ՀԵՏՈ ԴՐԱՄ/ԴՈԼԱՐ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ


Վերջին շաբաթներին Հայաստանում նկատվում է մեկ բավականին ուշագրավ, շատ դեպքերումª զավեշտալի դրվագներով համեմված, բայց նաեւ սպասելի գործընթաց: Ընթերցողը թերեւս կհիշի, թե ընդամենը մեկ-երկու տարի առաջ ինչպես էին մեր տարբեր չինովնիկներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, այդ թվումª ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներ հիացմունքով եւ երազանքով խոսում Եվրամիությանը Հայաստանի ասոցացման մասին: Այդ օրերին Եվրասիական միություն տերմինն անգամ շատերը չէին էլ ուզում լսել, թե դա ինչ նոր բարբարոսություն է:
Բայց ահա վերջին շաբաթներին ժամանակին Եվրոպա երազողներից շատ-շատերը սկսել են էլ ավելի մեծ ջերմեռանդությամբ քարոզել, բացատրել Եվրասիական միության առավելությունները, երեւի մտքներում էլ մի հազար անգամ կրկնելով, թե ժամանակին այդ ի՞նչ ճանճ էր կծել, որ եվրոպաներից էինք խոսում: Իհարկեª ճիշտ չէ այս իրավիճակին նայել, հեգնական ժպտալն ու առաջ գնալը. ժամանակին եթե ոմաք Եվրոպա էին գովերգում, հիմաª Եվրասիա, պետք եղած պահին հաստատ սազն առած կսկսեն Չինաստան կամ Կանադա երգել, իրականում մեծ վտանգ են ներկայացնում հենց սեփական հայրենիքի համար:
Մի խոսքով, թեեւ շատերը սկսել են արագորեն "մաշկափոխվել", Հայաստանում դեռ մնում են այնպիսիք, որոնց համար Եվրոպան նույն առաջվա երազանքն է: Շատ դեպքերում կարելի է իմաստն էլ հասկանալ. մարդիկ պետք է չէ՞ մարսեն իրենց կերածը: Բայց դե ընթացքում շարունակում են անխնա քննադատել Եվրասիայի հետ կապված ամեն բան, անգամ այն ծրագրերը, որոնց նկատմամբ քննադատությունը միայն ապշանք է առաջացնում: Օրինակª օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց այն վարկային ծրագիրը, որով Ռուսաստանը լուրջ գումարներ է հատկացնում հայկական ատոմակայանի կյանքի տեւողությունը 10 տարով երկարացնելու համար: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն փողը չէ. ցանկացած ատոմակայանի կյանքի երկարացումը, այն էլª նման երկար ժամանակով, իր հիմքում նաեւ լուրջ գիտատեխնիկական աշխատանք է ենթադրում: Նման տեխնոլոգիաներն ինքնին շատ թանկ արժեն, հաստատ Հայաստանի ատամի բանը չէր լինի: Մի խոսքով, եթե չլինեին արդեն իսկ պրակտիկա ունեցող ռուսական այդ տեխնոլոգիաները, ապաª հատկացվելիք մի քանի հարյուր միլիոն դոլարը, ապա արդեն մեկ տարուց հայկական ատոմակայանը պետք է ավարտեր իր կյանքը: Այն օրերին, երբ Եվրոպա էինք "գնում", այդ փաստն էլի օրակարգում էր, իսկ եվրոպացիներն առավելագույնը, որ պատրաստ էին տալ, շահագործումից հետո կայանի կոնսերվացման համար անհրաժեշտ միջոցներն էին: Այսինքնª կգար 2016-ը, կփակեինք ատոմակայանը, կկորցնեինք նոր կայան կառուցելու ամեն մի հույս, եւ դժվար չէ կռահել, թե դրանից հետո ինչ կլիներ հայաստանյան էներգետիկայի, եւ որ պակաս կարեւոր չէ, մեր ներքին էներգետիկ սակագների վիճակը: Եվ հիմա ռուսները տեխնոլոգիաներ, գումարներ են տալիս գործող կայանի կյանքի երկարացման համար, քննարկում են այդ ընթացքում նորª 2-2,5 անգամ հզոր կայանի կառուցման հարցը, բայց էլի քննադատողներ կան:
Իհարկեª քննադատողներն էլ են հասկանում, որ գազի գներից հետո ատոմակայանի թեման այն ուղղակի եւ խոշոր օգուտներից է, որը Հայաստանը ստանում է դեռ անգամ Եվրասիական միություն չմտած: Այս ուղղությամբ, իհարկե, քննադատությունը հազիվ թե կարողանա երկար շարունակվել: Բայց մեկ է, այլ ուղղություններ միշտ էլ կարելի է գտնել: Օրինակª վերջերս շրջանառության մեջ է հայտնվել այն միտքը, թե համաշխարհային այլ շուկաների համեմատ եվրասիական շուկան այնքան էլ մեծ չէ, ուրեմն այնտեղ անելիք չունենք: Այսինքն ի՞նչª արդեն գրավել ենք ԵՏՄ մոտ 200 միլիոնանոց շուկան Հայաստանի համար այնքան նեղ է, որ մնացել  է միայն եվրոպական 500 միլիոնանոց շուկայո՞ւմ փրկություն գտնենք:
Եվ ամենատարածված քննադատությունը. ռուսական ռուբլու փոխարժեքը նվազում է, ուրեմն ռուսների հետ գործ չունենք: Կամ դրա տարատեսակներից մեկը. ռուբլու փոխարժեքն արդեն իսկ ազդում է դրամի վրա, որն իր հերթին է սկսել թուլանալ դոլարի համեմատ:
Այն, որ ռուսական ռուբլու վիճակը, այսինքնª դրանից բխող ռուսական տնտեսական իրողությունները կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, իհարկե, անժխտելի է: Բայց ոչ թե մեր խոպանչիների աշխատավարձերի կամ փոխանցումների տեսքով, հաշվի առնելով, որ այստեղից մեկնողների հիմնական մասն այնտեղ վարձատրվում է դոլարով: Փոխանցումներն էլ ավելի շատ դոլարային տեսքով են, այնպես որª ռուբլով եւ դոլարով ստացած աշխատավարձներն ու փոխանցումները հիմնականում չեզոքացնում են փոխարժեքային այդ տատանումները: Այլ բան, որ Հայաստանում ակնկալվող ռուսական ներդրումների մասով կարող են խնդիրներ առաջանալ: Բայց խոսքը ռուսական չափանիշներով այս վիճակում անգամ բավականին համեստ ներդրումների մասին են, եւ եթե անգամ դրանք հասնեն մեկ-երկու միլիարդի, դա ՌԴ-ի ներկայիս տնտեսական ծավալների համեմատ էական մեծություն չէ:
Ինչ վերաբերում է Հայաստանում դրամ/դոլար փոխարժեքին եւ այն ռուբլու հետ կապող վարկածին, ապա հայաստանյան ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը դա աբսուրդ համարեց. "Կարելի է հիշել, որ տարվա այս ժամանակահատվածում Հայաստանում գրեթե միշտ էլ նկատվել է դոլարի ¥նաեւª եվրոյի¤ փոխարժեքի որոշակի աճ: Բացատրությունն էլ առավել քան պարզ է. մոտեցող Նոր տարին պարտադրում է հայաստանյան ներկրողներինª նկատելիորեն ավելացնել ներկրումների ծավալները: Դրա համար, հասկանալի է, ներկրողները նախ ներքին շուկայում են դոլարի լրացուցիչ քանակություն ձեռք բերում, ինչը միանգամից ավելացնում է դրա նկատմամբ պահանջարկը եւ հանգեցնում դրամի փոխարժեքի անկման: Աճը, կարծում եմ, մինչեւ այս ամսվա վերջ դեռ մի փոքր էլ կշարունակվի, որից հետո, որպես կանոն, սկսվում է հակառակ երեւույթը: Ամանորյա գնումների համար մեր քաղաքացիները, սովորաբար, շուկա են հանում կուտակած դոլարի զգալի ծավալներ: Դեկտեմբերի սկզբներից հետո էլ ներկրումների տեմպերը որոշակիորեն նվազում են. ներկրողները պատրաստվում են առեւտրի առումով պասիվ հունվարին: Այսինքնª սովորաբար դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո մի կողմից շուկա է մտնում դոլարային հավելյալ զգալի զանգված, մյուս կողմիցª նվազում է դրա նկատմամբ պահանջարկը: Եվ, արդյունքում, վստահ եմ, որ եթե ինչ-որ արտառոց երեւույթներ չլինեն, ապա դեկտեմբերի վերջերին-հունվարի սկզբներին դոլար/դրամ փոխարժեքը կվերադառնա ասենք մոտավորապես հոկտեմբերի կեսերի մակարդակինª 1 դոլարը 405-410 դրամի սահմաններում, միգուցե դրանից մի փոքր էլ ներքեւ: Այլ գործոններ, որոնք այս պահին կազդեին փոխարժեքի վրա, պարզապես տեսանելի չեն, եւ ամեն ինչ ընթանում է արդեն վաղուց սովորական դարձած սխեմայով: Եվ բերել ու սրա հետ կապել ռուբլի/դոլար փոխարժեքը, որ ի՞նչ, ո՞րն է տրամաբանությունը":

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում