"ԴՈՒՐՍ ԱՐԻ ՄԵՔԵՆԱՅԻՑ, ԹԵ ՉԷ ՀԵՍԱ ԲԵՆԶԻՆԸ ԿԼՑՆԵՄ, ԱՎՏՈՏԴ ԷԼ ԿՎԱՌԵՄ, ՔԵԶ ԷԼ, ԿՆԿԱԴ ԷԼ"

Արխիվ 12-16

"ԴՈՒՐՍ ԱՐԻ ՄԵՔԵՆԱՅԻՑ, ԹԵ ՉԷ ՀԵՍԱ ԲԵՆԶԻՆԸ ԿԼՑՆԵՄ, ԱՎՏՈՏԴ ԷԼ ԿՎԱՌԵՄ, ՔԵԶ ԷԼ, ԿՆԿԱԴ ԷԼ"

"Իրավունք հետաքննության" նախորդ համարում անդրադարձել էինք Լոռու մարզի Օձուն գյուղում հարեւանների միջեւ վիճաբանությանը, որն ավարտվել էր ծեծկռտուքով: "Օձուն գյուղի բնակիչ, 38-ամյա Տիգրանը վիճաբանել է աշխատանքի բերումով երկու օր առաջ կողքի` Արդվին գյուղից տեղափոխված իրենց հարեւան 33-ամյա Կարենի հետ: Վեճը երկու օրվա ծանոթացած հարեւանների միջեւ այնքան է թեժացել, որ վեճին խառնվել է Կարենի կինը` Սուսաննան: Սակայն Տիգրանին, ինչպես որ տեղեկացել եմ, դա չի խանգարել, նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան, ով ի դեպ հղի էր",- մեզ հետ զրույցում պատմել էր Օձուն գյուղի գյուղապետ ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆԸ:
Իսկ թե ինչն է եղել հարեւանների միջեւ վճի իսկական պատճառը, մեզ հետ զրույցում մանարամասն ներկայացրեց Կարենի կինը` հղիության չորրորդ ամսում գտնվող ՍՈՒՍԱՆՆԱՆ, ով "անիմաստ" վեճը հանդարտեցնելու արդյունքում, հարբած հարեւանի կողմից բռունցքներով հարվածներ է ստացել որովայնի շրջանում եւ այսօր կանգնել է երեխան կորցնելու վտանգի առաջ.
- Անիմաստ բան էր, ընդամենն ամուսինս մեքենան գործի էր գցել, որ բարձրանայինք Արդվինª վեշեր բերելու: Մութ էր: Տեսա, որ բակի դիմաց մի տղա է կանգնած, ում մոտավորապես երկու օր առաջ տեսել էի. երբ ամուսինս մեքենայի վրա գործ էր անում, մոտեցավ, ասեցª ինչով կարող եմ օգնել: Ամուսինս էլ թեª ոչնչով, շնորհակալություն: Չէինք էլ ճանաչում, դեպքի օրն էլ խնդիրն ընդամենը այն էր, որ նա խմած-անջատված եկավ ամուսնուս շորերից բռնեց ու բա թե` դուրս արի մեքենայից, էդ խի՞ ես ավտոն խոդ տվել, կայֆավա՞տ ես լինում: Կարենն էլ ասեցª խոդի եմ տվել, որ էրեխեքին հավաքեմ, գնանք գյուղ: Մեկ էլ էդ խոսքի վրա տեսա ինքը ամուսնուս քաշքշում է: Էդ պահին ես առաջն ընկա: Ու տեսնելով հղի վիճակս, ինքը գլխիս տվեց ու հրեց, գցեց գետնին: Տեսնելով էդ, սկեսուրս մեքենայից իջավ, եկավ, որ առանձնացնի, բայց էդտեղ էլ իրեն չկորցրեցª սկեսուրիս հարվածեց. գլխին մեծ այտուց ունի մինչ օրս: Ես ընկածս տեղից վեր կացա, նորից խառնվեցի, որ հանդարտեցնեմ, բայց իրեն հանգստացնել չէր լինում, ընենց այլանդակ հայհոյանքներ էր տալիս, որ էլ չասելու է: Ամուսինս նորից նստեց մեքենան, ասեցª եկեք գնանք, բանի տեղ մի դրեք: Էս էլ նորից ամուսնուս ասեցª դուրս արի մեքենայից, թե չէ հեսա բենզինը կլցնեմ, ավտոդ էլ կվառեմ, քեզ էլ կվառեմ, կնկադ էլ: Մի խոսքով, խմած-անջատված մարդ, էլի միջամտեցի, ասեցի` հանգիստ թող, գնա, երբ լրջանաս, այդ ժամանակ կգաս, կխոսաս: Ինքն էլ, բա` ես հիմա պետք է խոսեմ, ու նորից ինձ հրեց գցեց գետնին ու բռունցքով տվեց փորիս: Ամուսինս վրա հասավ, ինքն ամուսնուս գցեց գետնին: Ես էլ տեսնելով, որ հնարավոր է` ամուսնուս լուրջ վնաս հասցնի, չգիտեմ ինչ ընկավ ձեռքսª գլխին տվեցի, որ օյաղանա: Հետո իրեն սթափեցնելու համար ասեցինք, եթե ըստեղից չգնաս, կզանգենք համապատասխան տեղեր ու քո հարցերը կլուծեն: Դրանից հետո նոր ինքը գնաց:
Դրա հաջորդ օրը վախից ինքն է գնացել հիվանդանոց, հիվանդանոցից էլ ոստիկանություն է դիմել: Իսկ ես, հասկանալով, որ ինքը ալկոհոլի ազդեցության տակ էր, իրեն չծախելու համար, երբ գիշերվա կեսին հիվանդանոց հասցրեցին ինձ, ասել էի, թե աստիճաններից եմ ընկել: Էդ հարբածի պատճառով էսօր ես վիժման վտանգի տակ եմ կանգնած: Ամեն օր գնում եմ սիստեմաների, բայց մինչ այդ` որեւէ խնդիր հղիության հետ կապված չեմ ունեցել:
- Այսինքնª վեճի հիմնական պատճառն այն էր, թե ինչո՞ւ եք դուք ձեր մեքենան գործի գցել:
- Հա, ասում էր ավտոն խոդի եք գցել, որ կայֆավատ լինեք: Խի՞, մեքենան գործի գցելով կայֆավա՞տ են լինում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում