ԳՅՈՒՂԱՊԵՏԸ "Ի ՇԱՀ ԺՈՂՈՎՐԴԻ՞" Է ԲԱԺՆԵՏԵՐ ԴԱՐՁԵԼ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ "Ի ՇԱՀ ԺՈՂՈՎՐԴԻ՞" Է
ԲԱԺՆԵՏԵՐ ԴԱՐՁԵԼ


Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար ՆԱԻՐԻ ՖԻԼՈՍՅԱՆԻՆ:
ստ դատախազության. "Դաստակերտ համայնքում հէկ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում հէկ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց Ֆիլոսյանը, ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել եւ դարձել ընկերության մասնակից: Բացի այդ, օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորություններից եւ, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաեւ ինքը: Ֆիլոսյանը որեւէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող հէկ-ի ինքնակամ շինարությունը...": Մեզ հետ զրույցում Ն. Ֆիլոսյանը, մեղմ ասած, տարօրինակ պատասխան տվեց.
- Մի մարդ, որ սրտացավ է լինում համայնքի համար, էդպես է լինում, էլի:
- Այսինքն` ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը:
- Ընդհանուր առմամբ, որպես համայնքի շահերի մասին մտածող, մեղավոր չեմ, բայց օրենքով որոշակի չափով մեղավոր եմ: Այսինքն, որ շինարարությունը չեմ կանխել: Թե չէ բաժնետոմս եմ ձեռք բերել, թե ինչ եմ արել, դա հաստատ որեւէ մեկին չի վնասել, ընդհակառակը եղել է ի օգուտ համայնքի: Այսինքն, եթե համայնքապետը մի գրամ ավել փող ունենա, հաստատ կես լուման համայնքի վրա է ծախսելու, եթե իհարկե սրտացավ համայնքապետ է:
- Ձեզ մեղադրում են պաշտոնական լիրազորությունները չարաշահելու մեջ, դա համայնքի  նկատմամբ սրտացավության հետեւա՞նք եք համարում:
- Շինարարության հետեւանքով ոչ մի գյուղացի չի տուժել, ոչ էլ, առավել եւս, համայնքը: Էդ էական վնասն էլ իրականում էական օգուտ է եղել: Այսինքնª ապօրինի կառույցը գնահատվել է ավագանու կողմից, որի հետեւանքով համայնքի բյուջե փող է մտել: Դրանից բացի, համայնքում կամուրջ կար, որը փլվել էր. էդ կազմակերպությունը վերանորոգել է: Օրենքով, հա, հասկանում եմ, որ համայնքի ղեկավարը պարտավոր էր շինարարությունը դադարեցնել, բայց ժողովրդի վիճակը վատ էր, ու իրենք էդ շինարարության վրա` աշխատելով հացի փող են վաստակել: Համայնքի ղեկավարը անձնական շահից չի գնացել դրան: Եթե մի տեղ էլ աչքս փակել եմ, դա արել եմ` ի շահ ժողովրդի: Էդ համայնքի ղեկավարը` տեսնելով իր համայնքի բնակիչների վիճակը, որ մարդը էսօր երեք հազար դրամ գումար է աշխատում, մյուս օրը կարա մի պարկ ալյուր գնի` իր ընտանիքը պահի: Դա համայնքի ղեկավարի համար շատ ավելին է եղել, քան թե իր ութ տոկոս բաժնեմասը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում