"ԱՄԱՆՈՐԻՆ ՄԱՐԴԻԿ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԾԱԽՍԵԼ"

Արխիվ 12-16

"ԱՄԱՆՈՐԻՆ ՄԱՐԴԻԿ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ
ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԾԱԽՍԵԼ"


Հայաստանյան պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստանում սպառողական գներն աճել են 2,9 տոկոսով: Իհարկե, դա թույլատրվածի շրջանակներում է, այսինքնª պաշտոնապես չնախատեսված գնաճ չունենք:
Բայց մյուս կողմից էլª ինչո՞ւ պետք է անգամ այդ գնաճը լիներ: Այն, որ մեր ներքին շուկաներում հիմնականում վաճառվում են ներկրված ապրանքներ, նոր բան չէ: Նոր բան չէ նաեւ, որ այդª ներկրված ապրանքները թելադրող են նաեւ տեղական արտադրանքի, այսինքնª ներքին շուկայում ձեւավորված գների նկատմամբ: Սակայն այն, որ գրեթե ողջ տարվա ընթացքում օրինակª Եվրոպան բողոքում էր գնաճի գերցածր, այսինքնª զրոյական մակարդակից, շատ երկրներում էլª գնանկումից, իր հերթին է հայտնի փաստ: Իսկ դա նշանակում է մեկ բան. գրեթե ողջ տարվա ընթացքում համաշխարհային շուկաներում գնանկում է կամ առնվազնª զրոյական գնաճ, իսկ Հայաստանում պաշտոնապես ունենք 2,9 տոկոսանոց թանկացում: Ընդ որում, խոսքը միջինացված ցուցանիշի մասին է, եւ կարելի է հանգիստ ներկայացնել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ, որոնք աշխարհում զգալիորեն էժանացել են, իսկ Հայաստանումª թանկացել: Այստեղ եւս մեկ անգամ հիշեցնելով, թե մեր տեղական օլիգարխիկ չարչիներն ինչպես են առանց վայրկյան անգամ հապաղելու` ասենք 20 դրամով թանկացնում այն ապրանքը, որն այդ պահին աշխարհում թանկացել է 10-ով, անցնենք մեկ այլ փաստի:
Ներկայացվածը, հիշեցնում ենք, հոկտեմբերի ցուցանիշն է. նոյեմբերինը դեռ չկա, դժվար է անգամ ենթադրել, թե վիճակագրությունն ինչ թիվ կներկայացնի: Բայց կա մեկ փաստ. Նոր տարվան մեծ պահանջարկ վայելող եւ հեշտ պահպանվող մի շարք ապրանքատեսակներ, որոնք Հայաստանում սովորություն են դարձրել ձեռք բերել նոյեմբերին եւ պահել տոների համար, արդեն իսկ հասցրել են էականորեն թանկանալ: Չէ, խոսքը դեռ բանջարեղեն-կարտոֆիլի, կաթնամթերքի եւ նման ապրանքների մասին չէ, որոնք իրենց հերթին, թեեւ էլի աստղաբաշխական գների են հասել, բայց պատկան ատյանները գոնե մեկ-մեկ բացատրում են, թե այս տարվա բերքը վատն էր, դրանք էլ թանկացան: Չնայած, եթե բերքն իրոք այդքան վատն էր, տեսնես, թե վիճակագրությունն այդ ինչի՞ց ելնելով է ներկայացնում, թե այս տարի հայաստանյան գյուղատնտեսությունն աճել է 6,5 տոկոսով:
Այսպես ասածª չարազեղենի որոշ տեսակների, մասնավորապեսª ընկույզի բերքը եւս այս տարի Հայաստանում հաջող չէր եւ միգուցե դրանով կարելի է բացատրել այս ապրանքի գների թռիչքը: Բայց նաեւ փաստ է, որ այս օրերին կտրուկ թանկանում են նաեւ չարազեղենի մյուս բոլոր տեսակները, որոնք, ի դեպ, Հայաստանում չեն էլ աճում: Այª դրանց գներն աշխարհում գնալով նվազում են, իսկ Հայաստանումª օր օրի նոր ռեկորդներ են սահմանվում: Դե պարզ է, եթե ընկույզը թանկանում է, ինչո՞ւ դրա "տակից" ամեն ինչ չթանկացնել: Դրա հետ մեկտեղ սկսել է նկատվել կոնֆետեղենի որոշակի թանկացում եւս: Դա եւս Ամանորի պարտադիր ատրիբուտներից է, որը կարելի է գնել մեկ-երկու ամիս առաջ: Այսինքնª հենց դրանով էլ պետք է բացատրել նաեւ այդ ապրանքատեսակի թանկացումը:
Մի խոսքովª ՀՀ քաղաքացիներն արդեն իսկ ստիպված են կլորիկ գումար վճարելով, որով ասենք կարող են մեկ շաբաթ կատարել իրենց առօրյա  գնումները, սկսել Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Մինչդեռ Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար  ՌՈՒԲԵՆ ՀԱՅԹՅԱՆԸ այն մտքին է, որ այդ չհիմնավորված թանկացումները դեռ կշարունակվեն: "Նախորդ տարվա համեմատ, այս տարի բանջարեղենի գները անասելի չափերի են հասել: Օրինակ` կարտոֆիլի գները նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով բարձրացել են: Սա բացատրվում է նրանով, որ Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի մշակման  ծավալները նվազել են: Ամեն դեպքում այսօր, եթե մարդիկ ցանկանում են օգտագործել բանջարեղեն, պետք է իրենց մեծ շռայլություն թույլ տան",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց պարոն Հայթյանը եւ ավելացրեց, որ նախորդ տարի թանկացումները բացատրում էին էլեկտրաէներգիայի թանկացմամբ, իսկ այս տարի չկա որեւէ հիմնավորում:
Ըստ Ռ. Հայթյանի` այս թանկացումները կապված չեն Ամանորի հետ, պարզապես մինչ ամանորյա թանկացումներ են. "Ամանորին մարդիկ ստիպված կլինեն աստղաբաշխական գումարներ ծախսել` տոնական սեղան պատրաստելու համար: Հասարակության ճնշող մեծամասնության համար Տարեմուտ դիմավորելը դժվար կլինի, շատերի համար էլ անհնարին: Ընկույզի արժեքը նախորդ տարիների համեմատ կրկնակի բարձրացել է, սա բացատրում են Հայաստանի բնակլիմայական պայմաններով` ցրտահարության պատճառով ընկույզի բերքը շատ շրջաններում քիչ է եղել: Սակայն շուկայում հիմնականում վաճառվում է ներկրված ընկույզ, իսկ ինչո՞ւ է բարձրացել ներկրվածի գինը, ո՞րն է հիմնավորումը: Ամեն դեպքում այս թանկացումները տոնական թանկացումներ չեն":
Տեղի ունեցող թանկացումների վերաբերյալ մեկնաբանություններ լսելու համար "Իրավունքը" դիմեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ): Հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը թանկացումների վերաբերյալ տվեց հետեւյալ մեկնաբանությունը. "ՏՄՊՊՀ-ն իրավունք ունի վերահսկողություն սահմանել միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ, այսինքն, եթե գոնե մեկն իրացման եւ արտադրության ծավալներով զբաղեցնում է շուկայի 1/3-ից ավելին: Այս թանկացումների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալը մեր գործառույթներից դուրս է":
Ահա այսպես էլ կրկին իրավիճակը վերածվեց մկների ժողովի, որի արդյունքում Ալոն, Բալոն, Չստոն ոչինչ չեն անում, իսկ տնտեսվարողները` ջոջերը շատ հանգիստ անում են իրենց գործը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում