"ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿԻՊՐՈՍԸ ՈՒԺԵՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ"

Արխիվ 12-16

"ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿԻՊՐՈՍԸ ՈՒԺԵՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ"


ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն երեկ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ամփոփեցին Կիպրոսի պատվիրակության այցը Հայաստան: Պարոն Օմիրուն իր խոսքում նշեց, որ Կիպրոսը 40 տարի է գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի կողմից, եւ իրենք այսօր վճռական են տրամադրված` Հայաստանի հետ համատեղ շարունակել պայքարը: Իսկ թե որո՞նք են լինելու պայքարի հայ-կիպրական մեխանիզմները, "Իրավունքը" հետաքրքրվեց բանախոսներից, հատկապես, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը նույնպես փակուղում է գտնվում: Ըստ ՅԱՆԱԿԻՍ ՕՄԻՐՈՒԻ. "Մենք պետք է համակարգենք մեր երկրները եւ ազգային ժողովները, որպեսզի Թուրքիան սկսի հարգել միջազգային օրենքը եւ բանաձեւերը, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Ուզում եմ նշել, որ այս այցի շրջանակներում համաձայնության եկանք պարոն նախագահի, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի հետ` ընդհանուր քայլեր ձեռնարկելով տարբեր միջխորհրդարանական կազմակերպություններում, ինչպես եվրոպական, այնպես էլ այլ, որպեսզի խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կարողանանք իրականացնել մեր ընդհանուր ազգային խնդիրների լուծումը": Իսկ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալ հարցին` հավելեց. "1974 թվականին թուրքերն իրենց բարբարոսական ներխուժումով, Կիպրոսի տարածքի մի որոշակի մաս, գրավեցին եւ մինչեւ այսօր պայքարում են իրենց տարածքների համար: Այս այցը դեռեւս պետք է 20-25 օր առաջ լիներ, բայց քանի որ այդ ներխուժման վտանգը կար, դրա համար այցը հետաձգվեց: Կիպրոսի նախագահը ՀՀ խորհրդարանում երբ ելույթ ունեցավ, մասնավորապես նշեց, որ դեռեւս Կիպրոսը եւ Հայաստանը համարվում են, որ ուժեղ պետություններ չեն, բայց ուժեղ են իրենց կամքով եւ փորձություններով: Եվ թուրքական դիվանագիտության եւ Թուրքիայի մոտեցումների առումով` երկու երկրների փոխհարաբերությունները համատեղվում են: Այս հանդիպումը մեծ արդյունք կունենա, քանի որ քննարկման շրջանակները շատ մեծ էին: Միջազգային հարթակներում երկու երկրների ներկայացուցիչներն այն հարցերին, որոնք վերաբերում են Կիպրոսին եւ մեզ` կապված տարածաշրջանների խնդիրներին, մեկս մյուսին սատարելու ենք":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում