ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ "ԵՌՅԱԿԻ" ՄԱՍԻՆ Ո՛Չ ԹԱՑ, Ո՛Չ ՉՈՐ

Արխիվ 12-16

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ "ԵՌՅԱԿԻ" ՄԱՍԻՆ Ո՛Չ ԹԱՑ, Ո՛Չ ՉՈՐ

Այս շաբաթ խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստերի աշխատանքը` դեռեւս անավարտ թողնելով ներքաղաքական մի շարք հարցեր: Ոչ իշխանական "եռյակը" այդպես էլ չհստակեցրեց իր քայլերի հաջորդականությունը` միայն բղավելով համազգային շտաբների ձեւավորման մասին, իսկ մյուս կողմից` կամաց-կամաց նոր ծիլեր են տալիս "եռյակից" դուրս կազմավորվող այլ քաղաքական "դուետներն" ու "տրիոները": Հենց ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ էլ "Իրավունքը" զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, "Ազատություն" կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ` նրանից ստանալով մեծամասամբ բլից պատասխաններ:
-Պարոն Բագրատյան, "Ազատություն" կուսակցությունն այդպես էլ չմիացավ ոչ իշխանական "քառյակին", ոչ էլ` "եռյակին", ինչո՞ւ:
- Մենք ունենք մեր մարտավարությունը: Այդ մարտավարությամբ` այս փուլում որեւէ դաշինքի անդամագրվելու խնդիր չենք դնում:
- Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած "Քաղաքացիական պայմանագիր" կոչվող ուժի մասին, որին մտադիր են միանալ մի քանի կուսակցություններ ու պատգամավորներ (օրինակ` Զարուհի Փոստանջյանը), հնարավո՞ր է, որ "Ազատություն" կուսակցությունը որոշի համալրել այս ուժի շարքերը:
- Ոչ: Մենք ինչո՞ւ պիտի մտնենք այլ կուսակցության մեջ: Համագործակցել` ինչքան ուզեք:
- Ոչ իշխանական "եռյակի" վերջին հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդը խոսեց իշխանափոխության մասին, եւ նմանատիպ հայտարարություններ շարունակում են անընդհատ անել գրեթե բոլոր ԲՀԿ-ականները: Ըստ Ձեզ, արդյո՞ք սա նշանակում է, որ "Բարգավաճ Հայաստանն" այլեւս ընդդիմություն կդառնա:
- Հավանականություն կա: Տեսնենք: Ընդդիմություն դառնալու համար օրենքը պահանջում է համապատասխան հայտարարություն:
- ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասել էր, որ ԵՏՄ անդամակցման շուրջ ջղաձգումներն ավելորդ են: Որքանո՞վ է սա ընդունելի հայտարարություն Ձեզ համար:
- Իմ կարծիքով` ԵՏՄ-ին անդամակցելը պետք է լինի հանրաքվեի միջոցով: Այդտեղ ինքնիշխանության խնդիր կա, ինչը նշանակում է, որ պարտադիր կարգով հանրաքվեի խնդիր կա:
- Շուտով խորհրդարանում կքննարկվի Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ անդամակցման հարցը: Հնարավո՞ր է, որ լինեն ֆորսմաժորային իրավիճակներ, ասենք, հայկական մայդանի տեսքով:
- Չգիտեմ:
- ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցում "եռյակը" միասնական տեսակետ չունի: Այս դեպքում որքանո՞վ եք իրատեսական համարում, որ նույն "եռյակը" իշխանափոխություն իրականացնելու հարցում միասնական կարող է լինել:
- Դա նորմալ է: Իշխանափոխությունը նրանց միավորում է, դրա համար էլ այն առկա է օրակարգում: Ցանկացած ուրիշ հարց ավելի շատ բաժանարար գիծ է լինելու եւ խանգարելու է պայքարին:
- Իսկ կկարողանա՞ "եռյակը" իր միտինգային ելույթներով համախմբել հասարակությանը, երբ նույն "եռյակի" անդամ կուսակցության անվան հետ կապվում էին ե՛ւ ընտրակեղծիքներ իրականացնելը, ե՛ւ մարտի 1-ի դեպքերը…
- Չեմ կարող ասել: Ըստ իս, մեկը մյուսի հետ կապ չունի: Եթե հասարակությունը բարելավում չի տեսնում, նա ոտքի է կանգնում:
- Ինչպե՞ս եք վերաբերվում "եռյակի" այն ծրագրին, որ մարզերում պետք է բացվեն իշխանափոխության շտաբներ:
- Դա իրենց գործն է:
- Ի վերջո, ո՞ր ուժն է այսօր իրական ընդդիմությունը, եւ ո՞վ կարող է թելադրող լինել ընդդիմադիր դաշտում:
- Ընդդիմադիր դաշտում տեսնում եմ առնվազն 4 ուժ:
- Որոշ ուժեր, կարծես թե, վաղաժամ սկսել են ընտրություններին պատրաստվել, այս մրցապայքարում որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը:
- Մենք հապշտապ քայլերի կողմնակից չենք:
- Ամփոփելով զրույցը` ըստ Ձեզ, ներքաղաքական ինչպիսի՞ իրավիճակ է սպասվում ձմռանը, քանի որ այնքան էլ թեժ չէր քաղաքական աշունը:
- Հիմա օրակարգում սկսելու են գերակշռել արտաքին հարցերը. տնտեսական վիճակը` կապված ՌԴ-ի հետ, եւ իրավիճակը շփման գծում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում