ՔԵՐԻՆ ԼԱՎՐՈՎԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք ԷՐ ՀԱՅՏՆԵԼ
Արխիվ 12-16ՔԵՐԻՆ ԼԱՎՐՈՎԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ՞Ք ԷՐ ՀԱՅՏՆԵԼ
Այս օրերին անսպասելիորեն ստացվեց այն հարցի պատասխանը, թե որն է ամերիկյան գործող նախագահ Բարակ Օբամայի այս սուպերդեմոկրատության պատճառը: Պարզվում է, որ աշխարհի դարդ ու ցավով ապրելու Օբամայի այդ հատկությունը նրա էության մեջ էª գեներում: Համենայնդեպսª այդ մասին է վկայում այն փաստը, որ Քենիայի հեռավոր գյուղակներից մեկումª Բարակ Հուսեյնովիչի պապական ոստայնում բնակվող նրա 94-ամյա տատինª Սառա Օբամային ՄԱԿ-ը որոշեց հատուկ մրցանակի արժանացնել:
ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉՆ ԱՆԳԱՄ ԿՆԱԽԱՆՁԵՐ
ՄԱԿ-Ի ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՆ
Սառա Օբամային ՄԱԿ-ը պարգեւատրել է այն բացատրությամբ, թե այդ 94-ամյա կինն իրենց գյուղում անշահախնդրորեն օգնել է կարիքավոր երեխաներինª դպրոց գնալ: Անկեղծորեն` առանց իրոնիայի ենք ասումª լավ է արել տիկին Սառան: Միայն թե հարց է, այդ ամենասովորական մարդկային արարքի համար նրա եւ, առհասարակ, Քենիայի անկյուններից մեկում ծվարած այդ գյուղի տեղը ՄԱԿ-ում կիմանայի՞ն, եթե այն սերտորեն չառնչվեր ԱՄՆ գործող նախագահի անվան հետ: Բնականաբարª ոչ: Իհարկեª կարելի էր այս պատմությանն առհասարակ ուշադրություն չդարձնել: Բայց սա հուշում է այն խղճուկ վիճակի մասին, որում մեր օրերում հայտնվել է թիվ 1 համաշխարհային կառույցը, որն առանց այն էլ այս խառն օրերին պետք է աշխարհին զարգացման ճիշտ ուղիները մատնանշեր: Բայց երբ բանուգործները թողածª սկսել են աշխարհի հզորներին հաճոյանալու համար նրանց զառանյալ հարազատների դոշերին մեդալներ կախել, այն էլª այնպիսի ոգեւորությամբ, որին հաստատ թանկագին Լեոնիդ Իլյիչն անգամ կնախանձեր, սկսում է հասկանալի դառնալ, թե իրականում ինչ անհուսալի վիճակում է հայտնվել աշխարհի կառավարման արդի համակարգը:
Ասենքª սա այս օրերին Օբամայի անունը շոշափող ամենեւին էլ միակ զավեշտանման պատմությունը չէր: Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տարվա ընթացքում Հուսեյնովիչը հաճախակի մեծամտության նոպա հիշեցնող վիճակներում է հայտնվումª մեկ իրեն համարելով աշխարհի միակ բացառիկ ազգի միակ բացառիկ լիդերը, մեկ էլª իր այդ անհասանելի բարձունքներից ռուսներին եւ էբոլա վիրուսն է դնում համեմատության մեջ: Եվ ահա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ մեղմ ասածª ուշագրավ բացատրություն տվեց "Օբամայի սինդրոմին". "Վերջերս շփվելով Ջոն Քերիի հետ, ես հարցրիª ի՞նչ է դա նշանակում: Նա ինձ ասաց` ուշադրություն մի դարձրու": Եթե բանի տեղ դնել պետք չէ, ուրեմն ասվածն ինչ-որ անիմաստ բան է, առնվազն հոգեկան անհավասարակշիռ անձի կողմից հնչեցված անհեթեթություն: Այսինքնª պետքարտուղար Քերին հենց այդ բնորոշո՞ւմն է տալիս իր իսկ նախագահի կողմից, այն էլª մասնավորապես ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին: Բայց այդ դեպքում պետքարտուղարը գոնե նաեւ բացատրեր, թե ամերիկյան նախագահի ո՞ր հայտարարություններին է պետք լուրջ վերաբերվել... Մինչդեռ վիճակն էլ ավելի զավեշտանման դարձավ, քանի որ ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանելով է Լավրովի այդ բացահայտումը, հերքման եւ ոչ մի խոսք չհնչեցրեց. միայն տրտնջում են, թե ՌԴ ԱԳ նախարարը հրապարակել է պետքարտուղարի հետ ունեցած "դիվանագիտական մասնավոր երկխոսության մանրամասները": Եվ ի՞նչ է ստացվում, որ միջպետական սկանդալը հարթելու համար պետքարտուղարը ստիպված էր իր մասնավոր կարգով նախագահի անձնական ունակությունների հետ կապված պետական գաղտնիք բացահայտել եւ Լավրովն էլ դուրս է եկել դիվանագիտական կոռեկտությունից ու դա մասսայականացրե՞լ է...
Անշուշտª Օբամայի անձնական հատկանիշները կարեւոր են այնքանով, որ նա ամեն դեպքում Միացյան Նահանգների, այսինքնª աշխահի դեռ թիվ մեկ պետության լիդերն է, այսինքնª հենց նրա կատարած քայլերից է շատ բան կախված աշխարհում: Չնայածª Քերիի այդ ակնարկներից հետո սկսում է շատ ավելի հասկանալի դառնալ, թե ինչու աշխարհում կյանքն այսքան դժվարացավ հատկապես պարոն Օբամայի կառավարման ժամանակահատվածում:
ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ
Ընդ որում, իրավիճակն աշխարհում դեռ շարունակելու է ծանրանալ: Համենայնդեպսª դա է պնդում նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ասելով. "Համաշխարհային տնտեսության կառավարման վահանակին վառվել է կարմիր լույսը... Եվրամիությունը հայտնվել է ճգնաժամային երրորդ ալիքի առաջ, որը կհանգեցնի գործազրկության բարձր մակարդակի, տնտեսական աճի անկման...": Այն, որ Վաշինգտոնի գլխավորությամբ իրականացվող հակառուսական գործողությունները միտված էին այդ խորքային լարվածությունների թուլացմանը, նոր բան չէ: Այսինքնª պիկին հասած լարվածությունները մեղմելու համար ճնշումային սլաքներն արդեն ստիպված են ուղղել ոչ թե համեմատաբար մանր-մունր երկրների, ասենքª Իրաքի, Լիբիայի կամ Սիրիայի դեմ, այլª խոշորներիª Ռուսաստանի, ապաª Չինաստանի եւ այլն: Ուկրաինական ճգնաժամն անշուշտ դրա հիմնավորումն էր: Բայց իրականությունն այն է, որ Ռուսաստանի ուղղությամբ այդ ճնշումները չեն կարող, ինչպես, ասենք, Իրաքի դեպքում, ավարտվել ռազմական ներխուժմամբ. ՌԴ-ն հզոր միջուկային տերություն է, այսինքն այստեղ ուժի կիրառումը ինքնաոչնչացման ամենակարճ ուղին է: Գումարած դրանª օրերս Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարեցին "գունավոր հեղափոխությունների" դեմ համատեղ պայքարի իրենց ծրագրերի մասին, ինչն առհասարակ է անհեռանկարային դարձնում այս ուղղությամբ ուժի կիրառման արեւմտյան ցանկացած փորձ:
Տնտեսական ճնշումներ, կարելի է եւ կան: Բայց այստեղ էլ կան սահմանափակումներ, որոնցից այն կողմ ԱՄՆ-ն անցնելու շանս պարզապես չունի: Մասնավորապեսª գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական հիմնական հարվածն ուղղված էր ռուսական ամենաեկամտաբերª նավթային ոլորտիª նավթի համաշխարհային գներն իջեցնելու տեսքով: Բայց իրականությունն այն է, որ 2000-ականների սկզբներին 1 բարել նավթի համաշխարհային գները 40 դոլարի կարգի էին ¥տե՛ս գրաֆիկը¤, որը չէր խանգարում ՌԴ-ին զարգանալ: Ավելին. մինչեւ մոտ 2010թ. նավթի գները 70-75 դոլարի սահմանագծում էին, այսինքնª ներկայիս մակարդակում: Եվ նորից, ՌԴ-ն ուներ բավարար զարգացում եւ, մասնավորապես, այդ տարիների համաշխարհային ճգնաժամից ամենաքիչ տուժած երկրների թվում էր: Այսինքն, այս օրերին, երբ նավթի գները նորից 70-75 դոլարի կարգի են, ՌԴ-ն, հասկանալի է, որոշակի տհաճություններ ունի, սակայն դա նրա համար ամենեւին էլ մահացու չէ: Ավելին. օրերս ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կատակային տոնով նկատեց, որ իրենք կսկսեն անհանգստանալ միայն նավթի գները 60 դոլարից ներքեւ իջնելու պարագայում: Բայց խնդիրն այն է, որ նավթարդյունահանող երկրների միությունըª ՕՊԵԿ-ը ներկայիս գներից արդեն իսկ լուրջ անհանգստության նշաններ է ցուցաբերում, հաշվի առնելով, որ այդ կազմակերպության անդամ-երկրներից շատերը իրենց բյուջեները կառուցել են 80-100 դոլարի հաշվարկով եւ այս պահին կրում են լուրջ կորուստներ:
Գումարած դրանª ամերիկյան սլանցային նավթարդյունաբերության համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել, զրոյական եկամտաբերությունը սկսվում է միջինը մոտ 80 դոլար համաշխարհային գների պարագայում: Այսինքն, եթե ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ այս ամսին ձեւավորվի մոտ 75 դոլարի կարգի համաշխարհային միջին գներ, դա արդեն իսկ ծանր հարված է դառնում ամերիկյան նավթային "սլանցային հեղափոխության" համար: Չնայածª գնալով ակնհայտ է դառնում, որ ՕՊԵԿ-ի առաջատար Սաուդյան Արաբիան փորձում է գնալ գների հետագա նվազեցմանª 70 դոլարից ցածր եւ այդ մակարդակը գոնե մինչեւ գալիք տարվա կեսերը պահպանելուն: Իսկ այդ դեպքում արդեն հարց էª նավթային գների այս անկումը ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ կազմակերպված գործընթաց կմնա՞, թե արդեն կվերածվի բոլորովին այլ խաղի: Բայց այն, որ թեկուզեւ մեկ-երկու ամսով 70 դոլարից պակաս մակարդակը մահացու հարված կլինի ամերիկյան եւ ոչ ռուսական նավթարդյունաբերության համար, հեղինակավոր մասնագետներից քչերն են կասկածում: Ինչպես նաեւ կասկածներ չկան, թե դրանից հետո ինչ հարաբերություններ կձեւավորվեն ամերիկյան նավթարդյունաբերողների եւ ՄԱԿ-ի 94-ամյա մեդալակիր Սառա Օբամայի թոռան միջեւ:
Այսպիսով, թե իրականում ուր է հարվածում նավթային այս մեծ խաղը, ավելի հստակ կդառնա այս ամսվա վերջերին նախատեսված ՕՊԵԿ-ի հերթական գագաթաժողովի ժամանակ: Բայց այն, որ այս իրավիճակն էապես սրում է առանց այդ էլ սուր համաշխարհային ճգնաժամային միտումները, իր հերթին է արդեն ակնհայտ: Ընդ որում, եթե այս պահին այդքան ցցուն են այն կորուստները, որ ռուսական տնտեսությունը կրում է այս օրերին, ապա մեծ հարց է, թե ովքեր կդառնան հիմնական տուժողները, երբ արդեն մեկ-երկու ամսից Եվրոպան ընդհուպ կմոտենա Քեմերոնի խոստացած "Երրորդ ալիքին":
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

