ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ահա թե ինչ է նա հայտարարել. "Լիազորված եմ հայտարարել, որ համաժողովրդական շարժման "եռյակը" ընդդիմության 12 կետերի շուրջ բանակցությունների մեջ որեւէ իմաստ չի տեսնում: Այդ առաջարկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընդդիմությանը երկարաժամկետ անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշելու փորձ` ժամանակ շահելու եւ համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով: Անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում, իշխանություններն առանց բանակցությունների էլ, կարող են կատարել բոլոր կետերը: Սա է "եռյակի" պատասխանը Սերժ Սարգսյանի եւ կառավարության առաջարկներին": Ապշել կարելի է, թե ինչպես մինչեւ հիմա Զուրաբյանին թվում է, որ "եռյակի" հանրահավաքները, ուր զանգվածը բաղկացած է ԲՀԿ-ի կողմից "կամավոր-պարտադիր" բերածներից, պետք է վախեցնի իշխանություններին, այն էլ այն աստիճան, որ զօրուգիշեր մտածեն խաբելու, ձգձգելու, տանել-բերելու նենգամիտ տարբերակներ: Իզուր չէ, որ Գալուստ Սահակյանը այդ պատասխանին այսպես արձագանքեց. "Եռյակի այս որոշումից հետո ԱԺ նախագահն ու վարչապետը գիշերը չեն քնել": Համ էլ, խոսելով "առանց բանակցությունների" ի կատար ածելու տարբերակի մասին, զարմանալի է, մի՞թե Զուրաբյանը մոռացել է ժողովրդական խոսքը, որ մինչեւ երեխան լաց չի լինում, մայրը կուրծք չի տալիս:
Լավ է ուշ, քան` երբեք: Զարմանալիորեն, ԵԽԽՎ-ն տարիներ անց դատապարտեց ԱԴՐԲԵՋԱՆԻՆ այն բանի համար, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնումից հետո արդարացրին, ազատեցին եւ հերոսացրին: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ժամանակին այդ եվրոպական անիմաստ մարմնի մտքով չէր անցնում դատապարտել այդ ակնհայտ տականքությունն ու օրենքի նկատմամբ ծաղրուծանակը: Թե՞ նոր դարձավ ձեռնտու հիշել, որ Հունգարիայի ղեկավար Օրբանը հեշտությամբ հանցագործին փոխանցեց Ադրբեջանին, քանի որ այժմ այդ նույն Օրբանը անում է Արեւմուտքի շահերին դեմ գնացող քայլեր: Բայց, խոշոր հաշվով, սրանց կեղծավոր դատապարտմանը կարոտ էլ չէինք:
Շարունակելով Ադրբեջանի թեման, չենք կարող չանդրադառնալ Նախիջեւանի` հայկական այդ բռնազավթված երկրամասի բռնակալ թուրք կառավարիչ ՎԱՍԻՖ ԹԱԼԻԲՈՎԻ վարքագծին: Օրինակ, եթե հնարավորություն ունենայինք մեր մարդուն այդտեղ անցկացնել, ինչ կանեինք` հաստատ կուղարկեինք մեկին, ով սադիստի պես ձեռք կառներ տեղի թուրք բնակչությանը: Իսկ Թալիբովը լիովին դա իրականացնում է` այսպես, այնտեղ, եթե փողոցում աղջիկ եւ տղա կողք կողքի քայլեն, նրանց կձերբակալեն, եթե փաստաթուղթ չներկայացնեն, որ ամուսին են կամ նշանված են: Այնտեղ արգելված է լուսամուտից դուրս լվացք փռելը, թոնրում հաց թխելը, Պարսկաստանից էժան սննդամթերք ներմուծելը: Արգելված են սրճարանները, արգելված է ցանկացած արտասահմանյան, այդ թվում` թուրքական երաժշտությունը, կարող է կատարվել բացառապես ադրբեջանական մուղամը, արգելված է ոչնախիջեւանյան պետհամարանիշներով մեքենա քշելը, նույնիսկ պետական հիմնարկներում կանանց արգելված է կապրոնե զուգագուլպա կրելը: Կարճ ասած` լրիվ մերոնքական է, եւ պետք է նրան մաղթենք երկար կյանք ու երկար կառավարում: Ինչքան շատ կառավարի, այնքան շատ Նախիջեւանը կդատարկվի թուրքերից, եւ մեր գործը ապագանում կհեշտանա:
Լավ, հանգիստ թողնենք սեւ ու սպիտակ ոչխարների սուլթանատը եւ անդրադառնանք մեր "ոչխարներին": Մայրաքաղաքի մանկական սրճարաններից մեկում բոցավառվել էին ՓՈՒՉԻԿՆԵՐԸ, ինչի արդյունքում թեթեւ այրվածքներ է ստացել այդտեղ գտնվող երեխաներից մեկը: Առավել քան զարմանալի է` 2012-ի Հանրապետության հրապարակի դեպքից հետո ինչպե՞ս է հնարավոր, որ առհասարակ որեւէ տեղ վաճառվեն էժան մեթանով լցված փուչիկներ: Հիմա ինչ, ոմանց ընչաքաղցության պատճառով երեխաներին ընդհանրապե՞ս զրկենք օդում սավառնող փուչիկներից:
Բոլոր երկրներում, ուր կան գրանտներով սնվող իրավապաշտպաններ, վերջիններս անպայման մի զարմանալի բան պետք է անեն, որը  չի տեղավորվում որեւէ տրամաբանության կամ ընդհանրապես իրավունքների մեջ: Այսպես, բելառուս իրավապաշտպան ՊԱՎԵԼ ԼԵՎԻՆՈՎԻՆ Վիտեբսկ քաղաքի իշխանություններն արգելել են բողոքի ակցիա անցկացնել, քանի որ նա այդ ակցիան մտադիր էր անցկացնել քաղաքի հանրային զուգարանում: Զարմանալի է, այդ ինչ այլասերված մտածողություն է պետք` ակցիայի համար այդպիսի տեղ ընտրելու, ուստիեւ քաղաքապետարանը ճիշտ էլ արել էր, որ մերժել էր` հիմնավորելով, որ ակցիա անցկացնելու դեպքում պարզապես քաղաքացիները չեն կարողանալու զուգարան մտնել: Դե ինչ, թող մեր սաքունցները օրինակ վերցնեն, քանզի այդ դեպքում հարկադրված կլինեն ահագին գումար վճարել Երեւանի վճարովի հանրային պետքարաններին:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում