ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի՞

Արխիվ 12-16

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի՞

Երեկ ԱԺ արտահերթ վերջին նիստի ժամանակ տապալվեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Բայց այս անգամ ոչ թե ընդդիմության, այլ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով: Կառավարության առաջարկած բարեփոխումների ծրագիրը հօդս ցնդեցնելուն զարմանալիորեն միացան ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ: Նրանցից մի մասն ընդհանրապես չէր եկել նիստին, իսկ որոշներն էլ ներկա էին, բայց կողմ չեն քվեարկել օրինագծին: Մասնավորապես «դեմ» է քվեարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, ումից էլ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ:
-Ինչո՞վ էր պայմանավորված, որ դեմ քվեարկեցիք "Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագծին:
- Ես այդպես էի որոշել քվեարկել:
- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Ձեր դեմ լինելու մասին որեւէ կարծիք չէիք արտահայտել մինչ քվեարկությունը:
- Քննարկման ժամանակ ես ներկա չեմ եղել, որովհետեւ ավելի շատ զբաղված եմ գազի հանձնաժողովի հարցերով:
- Բայց խմբակցությունում Ձեր բացասական կարծիքի մասին հայտնե՞լ էիք:
- Ո՛չ, քննարկում չի եղել, որովհետեւ սա արտահերթ ռեժիմով է օրակարգ մտել:
- Այսինքն` դա բացառապես Ձեր անձնական դիրքորոշո՞ւմն էր:
- Այո, դա իմ անձնական դիրքորոշումն էր: Ընդհանրապես, այդ տեսախցիկների, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության մոտեցման հարցը ավելի լայն շրջանակով ներառված խնդիր է: Ամեն օր տեսախցիկներ են ավելանում հանապետությունով մեկ, ավտովթարները եւ մահացության դեպքերը չեն նվազել: Այդ դեպքում ինչո՞ւ են ամեն օր ավելանում տեսախցիկները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում