ԹԱՏԵՐԱԿԱՆ "ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ" ՉԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16ԹԱՏԵՐԱԿԱՆ "ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ"
ՉԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Ուռա՜, ընկերներ, կարելի է պատի մեջ չոփ մտցնել: Ծանր մտավոր տվայտանքներից հետո միասնական ուղեղային գրոհով "եռյակին" վերջապես հաջողվեց որոշել իրենց հանրահավաքի օրը` դեկտեմբերի 10-ը: Այդ օրը ՀԱԿ-ն ավանդաբար անցկացնում Է հանրահավաք եւ երթ` Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ, եւ այս անգամ դա որոշել են անել "եռյակով": Ի դեպ, անցյալ տարվա երթին եղել էր միջադեպ, քանզի նաեւ հայտնվել էր համասեռամոլների ծիածանագույնը, եւ հետաքրքիր է` եթե այդ այլանդակությունը կրկնելու փորձ լինի, ինչպիսի՞ն կլինի հատկապես ԲՀԿ-ականների արձագանքը:
Ինչեւէ, պերմանենտ սթրեսի մեջ գտնվող Լեւոն Զուրաբյանի սիրտը կարող է փոքր-ինչ հովացած լինել, քանզի ԲՀԿ-ն մեծահոգաբար արտոնել է հանրահավաքի անցկացումը ընդամենը 20 օր անց, եւ 20 օր անց ՀԱԿ խմբակցության ղեկավարը կկարողանա հրապարակում սրտի ուզածի չափ ճվալ "հանցավոր ռեժիմի" եւ "իշխանափոխության" մասին:
ԲՀԿ-ԱԿԱՆ "ՔԱՍԹԻՆԳ"
Արդեն բավականին հաճախ կարելի է տեսնել ԲՀԿ պաշտոնական հաղորդագրություններ` այս կամ այն կուսակցության հետ պաշտոնական հանդիպման մասին, որի արդյունքում հերթական կուսակցությունը մաս է կազմում "համաժողովրդական շարժման": Վերջին հաղորդագրությամբ, եթե չենք սխալվում, խոսքը Սոցիալիստական կուսակցության մասին էր:
Իսկ ընդհանրապես այնքան ալաֆրանգի կուսակցություններ կան, որոնց անունը ժողովրդին ոչինչ չեն ասում, որ դրանց գոյության բուն փաստի մասին իմանում ենք հենց ԲՀԿ-ի համապատասխան հաղորդագրությունների շնորհիվ: Նման է, որ ԲՀԿ-ն անցկացնում է յուրահատուկ "քասթինգ" եւ մտադիր է իր ակտիվում գրանցել թղթի վրա գոյություն ունեցող բոլոր կուսակցությունները, որնք հնարավոր է պեղել ըստ Պետռեգստրի պաշտոնական գրանցամատյանի:
Անշուշտ, կուսակցապետից ու կուսակցական կնիքից բաղկացած հերթական միավորը "համաժողովրդական շարժում" բերելով` բան չի փոխվում, եւ միակ ռեալ ուժն այդտեղ շարունակում է մնալ ԲՀԿ-ն` իր "համաժողովրդական շտաբներով": Այդ շտաբների մասին էլ մոտալուտ հանրահավաքի լուրից թեւավորված` Լեւոն Զուրաբյանը խոսում է բավականին խանդավառ ու նշում, որ մարզերի մակարդակով էլ լինելու են շարժման քաղաքական խորհրդի ստորաբաժանումներ: Թե մարզերում ինչպես են հավելելու հերթական` զուտ թղթի վրա գոյություն ունեցող, կուսակցությունների ներկայությունը, դժվար է ասել, եթե, իհարկե, մարզերի թվաքանակով մեկական կուսակցականների հավելման գործին "սպոնսորություն" չանի ԲՀԿ-ն: Բայց թե ԲՀԿ-ի ինչին են պետք այդպիսի քանակով քաղաքական մակաբույծները, որոնք պիտանի չեն ոչ բնությանը, ոչ մարդկությանը` երեւի թե, էթիկայի տեսակետից այդքան էլ հարմար չէ հարցնել այդ անիմաստ ծախսն անողներին:
Իսկ թե ինչ են իրականում պատրաստվում անել` նմանվում է թատերական ներկայացման: Որոշել են չեմուչում ասել կառավարության առաջարկությանը` քննարկելու 12 կետերը, նախապայման դնելով, թե նախ` որպես "ստուգարք", ընդունեք 10-րդ կետը, այն է` անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Մի մանրիկ նպատակ, որի իմաստը ժողովրդին բացատրելը բավականին դժվար գործ է, որովհետեւ ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը թքած ունեն ընտրակարգի էլ, դրա փոփոխությունների վրա էլ: Ու դա դեռ քիչ էր, մտադիր են նաեւ այդ ընտրակարգի հարցով պատգամավորական ստորագրություններ հավաքել եւ արտահերթ նիստ հրավիրել:
Թե ինչ կլինի այդ արտահերթ նիստի ճակատագիրը` գլխանց պարզ է: Կլինի նույնը, ինչ չիշխանական ուժերի հրավիրած բոլոր արտահերթերի պարագայում: Այսինքն` չկայացում` քվորումի բացակայության պատճառով: Ուստի խորհրդարանում չիշխանական ուժերին կմնա բավարարավել սոսկ ամբիոնից կուրծք ծեծելով եւ երբեմն-երբեմն էլ` եզակի օրենքների ընդունման տապալումներով:
ՄԱՐՈՂ "ԹԵԺ ԱՇՆԱՆ"
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տխուր է, աշուն, մառախուղ, անձրեւներ... Ո՛չ հանրահավաք կա, ո՛չ ընդդիմադիր ակտիվություն, կա ընդամենը քաղաքական գործունեության իմիտացիա: Դե, ծերուկ Տեր-Պետրոսյանը պարզ էր ասել, որ ԵՏՄ-ն անշրջելի իրողություն է, իսկ դրա դեմ հանդես եկողներին անվանել էր "ջղաձգվողներ": Պարզից էլ պարզ է, որ "եռյակը" չի կարող օգտագործվել որպես ԵՏՄ համաձայնագրի վավերացման տապալման գործիք, ու վավերացումը կլինի պլանային տեմպերով: Իսկ որ արածներն իմիտացիա է` պարզից էլ պարզ է: Եթե իրոք լուրջ վերաբերվեին սեփական 12 կետանոց պահանջներին, ապա պետք է հրապարակից տուն չգնային, բայց ամեն ինչ այնպես է, որ հանրահավաքները դարձել են խորհրդային ժամանակների Նոր տարվա լիմոնադի պես դեֆիցիտ: Դե, դեկտեմբերի 10-ին կաղմկեն, միգուցե Րաֆֆին նորից մեծ բազմության առջեւ հատուկ CNN-ի եւ այլ արեւմտյան ու լիբերալ ԶԼՄ-ների կադրի ապահովման համար կրկին ասի, թե ինչքան "քըխ" է ԵՏՄ-ն, միգուցե չասի էլ, քանզի հնարավոր է, որ մինչ այդ, "եռյակին" հրաժեշտ տված լինեն:
Սակայն վերադառնանք չիշխանական ուժերի միակ "դեֆիցիտ" ուրախությանը` որեւէ եզակի քվեարկություն տապալելու տեսքով: Ինչո՞ւ են դրանից այդպես ոգեւորվում. "քաղաքագիտական վերլուծությունների" մեծ գիտակ Լեւոն պապիկը ժամանակին ասում էր, թե պետք է քայքայել ՀՀԿ-ի թիմը եւ այնտեղից մարդ փախցնել: Մարդ փախցնելն իհարկե չի լինում, սակայն կարգապահության թուլացման պահերը "եռյակը" ձգտում է ինքն իրեն ներկայացնել որպես հենց "մեծ հաղթանակ": Իհարկե, ինքնախաբեությամբ հեռու չես գնա, բայց, օրինակ, երեկ տեսանք հենց քվեարկության տապալման օրինակը: ՀՀԿ խմբակցությունից 13 հոգի չէին քվեարկել, իսկ ոմն օլիգարխ Գարեգին Նուշիկյանը խմբակցությանը նախօրոք տեղյակ չպահելով` որոշել էր դեմ քվեարկել: Դե, դա էլ ոչ այնքան գեղեցիկ դրսեւորում է` թիմի հաշվին ձգտել լավամարդ երեւալ: Ինչ վերաբերում է չքվեարկողներին, ապա դա նույնպես գեղեցիկ չէ: Բացականերից էլ կային այնպիսիք, ովքեր որոշել են հենց այժմ, երբ ԱԺ-ն բոլ-բոլ աշխատանք ունի` հանգստանալ արտերկրում: Մինչդեռ պատգամավորի աշխատանքի վայրը հենց խորհրդարանն է, եւ նրան հանգիստ հասնում է միայն խորհրդարանական արձակուրդների շրջանում: Ինչեւէ, ե՛ւ աշխատանքի հաշվին հանգստանալ սիրողներին, ե՛ւ թիմի հաշվին լավամարդ երեւալու "շուստրիությամբ" փայլողներին ավելորդ չէ հիշեցնել կուսակցության ղեկավարի` նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ ԱԺ-ից բացակայող պատգամավորը գործնականում քիչ է տարբերվում դիրքը դասալքած զինվորից:
Իսկ այժմ այն մասին, թե գործունեության ինչ իմիտացիա է երեւում խորհրդարանից դուրս: Տեղեկատվական-քարոզչական դաշտը էլի լցված է տարատեսակ "ծակ պրոֆեսորների" այնպիսի գրվածքներով, որ նման բան կարդալը վնաս է հոգեկան առողջության համար, գումարած դրան` բազում վարձու "կիբերասկյարներ" զբաղված են սոցցանցերում ադրբեջանական քարոզչության տիրաժավորմամբ: Բայց նրանց էլ հանկարծակի դաժան հարված հասցրեց "Ֆեյսբուքը"` օրերս զանգվածաբար ոչնչացնելով, այսպես կոչված` "ֆեյքերը", այսինքն` կեղծ էջերը, որոնցով էլ արվում է ամոթալի վիրտուալ գործունեության 90 տոկոսը: Իհարկե, մինչեւ նոր "ֆեյքերի" մասսայական պատրաստում, վարձու քարոզիչները "փողից կընկնեն", բայց, ավաղ, դրա "մեղավորը" ոչ թե պետության անվտանգության մարմիններն են, այլ "Ֆեյսբուքի" սեփականատեր Ցուկերբերգի թարս ոտքով արթնանալը:
Ինչեւէ, նույնիսկ "Ֆեյսբուքում" շատ քիչ են երեւում տարատեսակ գենդերաստները եւ համասեռամոլապաշտպանները, ու նման է, որ գնալով ավելի ու ավելի են մտնում ընդհատակ: Միակ քչից-շատից երեւացող գործողությունը այդ կոնտինգենտի կողմից, ընտանիքի ինքնիշխանության դեմ ուղղված "Ընտանեկան բռնության մասին" օրենքի նախագծի լոբբինգն է: Դե, հեռուստաեթերով տարատեսակ "աստղիկների" մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակներն անցկացրել են թերեւս "փողին մուննաթ" սկզբունքով, բայց երբ բանը հասնում է հրապարակային ակցիաներին, արդեն "թագավորի տղան մատը կծում է": Եթե նախորդ տարիներին այդպիսի ակցիաների համար բացված ֆեյսբուքյան էջերում գրանցվում էին հարյուրներով, եթե ոչ հազար եւ ավելիով, ապա այս անգամ գրանցվել են ընդամենը մի քանի տասնյակ: Հետեւաբար` մի քանի օր անց, ընդամենը մի քանի հոգով են դուրս գալու այդ անիմաստ եւ ամոթալի ցույցին (հայտնի է, որ մոտավորապես 10 գրանցվածներից 1-ն է գալիս), ու հենց այդ մի քանի հոգով են դեպի դատարկ ԱԺ տանելու 131 նմուշ այդ, մեղմ ասած, անընդունելի օրինագծից: Միգուցե, իրենց պահեն նույնքան ճղճղան ձեւով, որքան մի բուռ արեւմտամոլները իրենց պահել էին Սահմանադրական դատարանի շենքի մոտ 1 շաբաթ առաջ, դե, բայց դա էլ արդեն նորություն չէ մեր` նյարդերը հանած ոստիկանների համար:
Ինչեւէ, թեժ քաղաքական աշունը դեռ չծնված գնում է դեպի մարում: Իսկ հետո... Հետո հունվարի 1-ից գալու է արդեն լիակատար օրինական ուժի մեջ մտած Եվրասիական միության իրողությունը: Իսկ այնտեղ տարատեսակ մայդանները, գենդերային խաղերը ու անիմաստ եւ վնասակար այլեւայլ բաները, մեղմ ասած, այնքան էլ չեն ողջունվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

