ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐ. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐ. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


«Դինամո»  մարզադահլիճում շարունակվում է հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը ռինգ դուրս եկան 56 կգ, 64 կգ, 69 կգ, 81 կգ, 91 կգ և +91 կգ քաշային կարգի մարզիկները:
56 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն  Հենրիկ Մոքոյանը առավելության հասավ «Աշխատանքային հերթափոխներ» մարզական ընկերության սան Վահան Սարգսյանի նկատմամբ: Նույն քաշային կարգում Էրիկ Պետրոսյանը հաղթեց Խաչիկ Խաչատրյանին, Արսեն Պողոսյանը ՝ Սուրեն Առաքելյանին, Գառնիկ Հարությունյանն էլ Տարոն Սողոմոնյանին:

64 կգ քաշային կարգում  գյումրեցի Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում հաղթեց Ռադիկ Գրիգորյանին, Շավարշ Սողոյանն էլ ուժեղ գտնվեց Վարդան Հովհաննիսյանի հետ մենամարտում:

69 կգ քաշային կարգում դինամոյական Վլադիմիր Մարգարյանը վստահ հաղթանակ տարավ արմավիրցի Մովսես Թորոսյանի նկատմամբ, գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանն էլ պարտության մատնեց Մելքոն Մելքոնյանին:

81 կգ քաշային կարգում 2012 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Նիկոլ Արությունովը գրագետ մարտավարության շնորհիվ հաղթեց Լևոն Բաբայանին և նվաճեց եզրափակչի  ուղեգիր:

Եզրափակչի ուղեգիր նվաճեց  նաև վանաձորցի Վազգեն Շահվերդյանը, ով պարտության մատնեց Արամ Ջավադյանին: 91 կգ քաշային կարգում Ռազմիկ Հարությունյան-Ռաֆայել Սիմոնյան դիմակայությունում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Վանաձորը ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանին: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արթուր Համբարձումյանի նկատմամբ:

Գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Հակոբյան եղբայրները: Կիսաեզրափակչում ավագ եղբայրը՝ Հակոբ Մելքոնյանը հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ  Նարեկ Մելքոնյանն էլ առավելության հասավ Արկադի Հարությունյանի նկատմամբ: Վաղը կկայանան կիսաեզրափակիչ մյուս մենամարտերը: Մրցումների սկիզբը 14 :00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում