ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵԼՔԸ, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼԻՆԵԼՆ Է

Արխիվ 12-16

ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵԼՔԸ, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

ՀԵՏ ԼԻՆԵԼՆ Է



Հայաստանում տիրող ներկա իրավիճակի, անցյալի եւ ընդհանրապես մեր երկրին առնչվող թեմաների շուջ Հայրենական մեծ պատերազմի վետերան, <<ԽՍՀՄ վաստակավոր շինարար>> ինսունամյա Լևոն Աթոյանի հետ ունեցած զրույցը ներկայացնելով մեր ընթերցողներին եւ ընդհանրապես հանրությանը` նպատակ ենք հետապնդել եւս մեկ անգամ ներկայացնել հանրության բազմաշերտ լինելը, ինչպես նաեւ մեր կայացման գործընթացում իրենց հսկայական ավանդը ներդրած անձանց, ովքեր անկախ ամեն ինչից շարունակում են լավատես լինել եւ հավատւմ են իրենց ներդրման շարունակականությունն ապահովող այսօրվա սերունդին:
- Անցել եք կյանքի մեծ ճանապարհ, տեսել եք հաջողություններ եւ անհաջողություններ, մասնակցել եք Հայրենական Մեծ պատերազմին, պատմեք մի փոքր այդ պատերազմից:
- Ես հիսուն թվականից առ այսօր ապրում եմ Չարենցավանում: Մասնակցել եմ Ատոմային կայանի, Համալիրի կառուցմանը, որի համար 1970թ. Գերագույն Սովետի նախագահի կողմից պարգեւատրվել եմ <<Վաստակավոր շինարար>> կոչմամբ: 1958թ. մի քանի ամիս աշխատել եմ Չարենցավանի հաստոցաշինական գործարանում, որից հետո անցել եմ աշխատանքի Չարենցավանի երկաթ-բետոնե կոնստրուկցիաների գործարանում, որտեղ էլ ավելի քան հիսուն տարի աշխատել եմ: 1942թ. Եղել եմ հայկական Նվեր Սաֆարյանի գլխավորած Թամանյան դիվիզիայում, 526 գնդում եղել եմ հետախույզ, հետախուզության գլխավոր դազոր (պարեկ Շ.Խ.): Կերչից սկսած մինչե Բեռլին գնացել ենք, որտեղ պարել ենք հայկական քոչարին: Դժվար է եղել պատերազմում, սակայն միշտ էլ հավատացել ենք, որ հաղթանակը պետք է մերը լինի, որովհետեւ մեր մայրերը, քույրերը ամեն րոպե սպասում էին: Ես ընտանիքի միակ տղան էի: Տուն գալու ժամանակ մայրս չէր պատկերացնում, որ ողջ եւ առողջ տուն եմ վերադառնալու:
- Հիմա կարծես թե մոռացվել է ֆաշիզմի բերած չարիքները եւ արեւմտամետ արժեքների պաշտպան մի շարք անձիք եւ հասարակական կազմակերպություններ << Իրավունք >> թերթին, որը փորձում է պահպանել ավանդականը, հայկականը, անվանել են ֆաշիստ: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Այն ժամանակ նեմեցին էինք կոչվում ֆաշիստ: Երևի թե նրանք չգիտեն ֆաշիստը ինչ է:

- Այսօր երկիրը կրկին գտնվում է պատերազմական իրավիճակում, ինչից հետեւում է մեր երկրի տնտեսական վատ վիճակը: Որպես կյանքի փորձ ունեցող անձնավորություն` ի՞նչ ելքեր ու միջոցներ եք տեսնում այս իրավիճակից դուրս գալու համար:
- Ադրբեջանը, որ հարյուր տարի էլ մնա, հաղթանակը մերն է լինելու: Ես դրանում համոզված եմ: Ճիշտ է, նրանք բնակչության թվով շատ են մեզնից, բայց մեր հետախուզությունը, մեր կռվողները կյանքի փորձ ունեն: Ինչ էլ լինի, նրանք մեզ չեն կարող հաղթել: Օրինակ` հենց Ղարաբաղի հարցը, մերն է եղել եւ մերը պիտի լինի: Բնականաբար պատերազմը կարող է էլի կրկնվել, բայց յուրաքանչյուր հայ ցանկանում է աղ ու հաց խաղաղ պայմաններում: Մեր բոլորի նպատակը դա է: Այս իրավիճակից ելքը, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ լինելն է, Ռուսաստանը մեր կողքին է եղել հնուց , եւ մեր կողքին է այսօր:
- Տեղյակ ենք, որ հետեւում եք հայաստանյան քաղաքական գործընթացներին, վերջերս ոչ իշխանական <եռյակը>, որը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, օգտվելով ժողովրդի վատ վիճակից` ուզում են կրկին իշխանության գալ: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Ես այս մասին երկու բառ կասեմ: Եթե ինձնով լինի, ես չէի համաձայնվի, որ նորից Լեւոն Տեր-Պետրոսյանը գար իշխանության: Հետո մեր ժամանակներում ամեն ինչ շատ ավելի ծանր ու դժվար է եղել, հացի խնդիր կար, հացի հերթեր, բայց պայքարում էինք, ստեղծում, հայրենիքը շենացնում, իսկ հիմա, Աստծուն փառք, ամեն ինչ էլ կա, միայն պիտի աշխատատեղեր բացվեն, և ամեն ինչ կընկնի իր տեղը: Օրինակ` հենց Չարենցավան քաղաքում տասներեք խոշոր գործարաններ են եղել: Ռուսներն էին գալիս այստեղ աշխատում:
- Եվս մեկ հարց` ի՞նչ կցանկանայիք մեր իշխանություններից:

- Այսօրվա դրությամբ ես և կինս մենակ ենք ապրում, տղաս Լիպեցկ քաղաքում է: Մի աղջիկ ունեմ, ով օգնում է մեզ իր հնարավորությունների չափով: Ես ինքս զբաղվում եմ տնային գործերով, որովհետեւ կինս վատառողջ է հիմա: Դե հիմա խոստացել են, որ Նոր տարուց հետո պետք է թոշակները բարձրացնեն: Եթե մի քիչ օգնեն եւ մի քիչ էժանություն լինի, մենք շատ գոհ կլինենք:

Վերջում շնորհակալություն հայտնեցինք 90-ամյա կյանքով լեցուն, ԽՍՀՄ վաստակավոր շինարար Լեւոն Աթոյանին հարցազրույցի համար:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում