ԼԱՎ Է, ՈՐ ԱՐՁԱՆԸ ԵՐԿԱԹԻՑ Է, ԱՅԼԱՊԵՍ ԽԵՂՃ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԿՄՆԱՐ ԱՌԱՆՑ ՔԹԻ

Արխիվ 12-16

ԼԱՎ Է, ՈՐ ԱՐՁԱՆԸ ԵՐԿԱԹԻՑ Է,
ԱՅԼԱՊԵՍ ԽԵՂՃ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԿՄՆԱՐ ԱՌԱՆՑ ՔԹԻ


Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է, ասենք, հազարամյա պատմություն ունեցող հուշարձանը կամ մատուռը վերածվում հոգսերի կամ էլ սերերի շարադրման գրատախտակի, ինչի արդյունքում հուշարձանից, ցավոք, հուշեր են մնում: Օրինակ, Գագիկի ու Լուսինեի սիրո ապացույցն ու ասենք 7 հայ ընկերների միությունը կավիճով, ներկերով ու հատուկ նյութերով անմահացնելուց հետո դեռ այն հնարավորություն կա վերացնելու, կամ բնությունն ինքը դրանով կզբաղվի` անձրեւների տեսքով, կամ էլ` տարին մեկ անգամ Քաղաքապետարանը` հուշարձանները լվանալով: Բայց, երբ այդ սիրո հուշերն անմահանում են բութ ու սուր գործիքների օգնությամբ` փորագրության տեսքով, դա արդեն անդառանալի հետք է թողնում հուշարձանի վրա:
"Իրավունքը" հաճախ է անդրադարձել այս թեմային, սակայն ամեն անգամ պատկան մարմիններն արձանագրում են, որ դրանք խուլիգանություն են, եւ դրանով պիտի զբաղվի ոստիկանությունը եւ վերջ: Հասկանալի է, որ Կասկադի տարածքում գտնվող Գաֆեսճյանի հավաքածուներին օձն իր պորտով, ղուշն իր թեւով իրավունք չունի մոտենալու, քանի որ այն սեփականություն է, ու գիշեր-ցերեկ ունի հսկիչներ: Իսկ ի՞նչն է խանգարում մեզ մեր պատմությունը արտացոլող հուշարձանների ու հուշաքարերի համար նույնպես հսկողություն սահմանել: Ի՞նչ է, փորի վրա պառկած ինչ-որ կիսամերկ կինն ու ասենք ցմփոր զինվորի արձանն ավելի կարեւոր են ու արժանի պահպանության, քան, ասենք, Թումանյանի, Չարենցի ու մյուս մեծերի հուշարձանները, որոնք ամեն օր ենթարկվում են կտտանքների:
Այո՛, հասարակության մեղքն էլ կա, ինչ արած, մութ ու ցուրտ տարիներից հետո հասարակությունը սովորեց, որ միտինգների ժամանակ կարելի է նստել, ասենք, Թումանյանի կամ էլ Ալ. Սպենդիարյանի գիրկը, ապա նաեւ գլխին: Իսկ Կարապի լճի տարածքում Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ լուսանկարվելիս` անպայման փոքրիկին նստեցնել Բաբաջանյանի գլխին ու երեխային ստիպել, որ քաշի պապիկի քիթը... Նման բանի ինքս եմ ականատես եղել ու ինչ-որ տեղ ինձ հուսադրել` լավ է, որ արձանը երկաթից է, այլապես խեղճ Բաբաջանյանը կմնար առանց քթի:
Ինչեւէ, էլ չենք խոսում մայրաքաղաքից դուրս գտնվող հուշարձանների ու մատուռների մասին, որոնք բոլորի աչքից հեռու օրեցօր վերածվում են հուշերի:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում