ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

Արխիվ 12-16

ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ


Եվրոպական "արժեքներն" իրենց "զարգացման" հերթական բարձունքը նվաճեցին Մեծ Բրիտանիայում: Այսպեսª բրիտանական որոշ առաջատար բանկեր հրաժարվում են իրենց հաճախորդներին դիմելիս օգտագործել "միսս" եւ "միստր" դիմելաձեւերը: Բացատրությունը տիպիկ դեմոկրատական էª նման դիմելաձեւով հնարավոր է, որ վիրավորեն միասեռականներին եւ այդ կարգի մյուս բոլոր երեւույթներին:

ՊԱՅՔԱՐԸ ՀԱՍԵԼ Է
ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏԻՆ

Բայց նաեւ կարելի է նկատել, որ բրիտանացի բանկիրները մի քիչ ուշ են գլխի ընկել. չէ՞ որ մինչ այս պահը նրանք լավ էլ օգտագործել են դարերի խորքից եկող "միսս" եւ "միստր" դիմելաձեւերը: Այսինքն ի՞նչ, դարերով վիրավորե՞լ են միասեռականներին. բա ամոթ չէ՞, այդ ինչպե՞ս եք այդքան ժամանակ ապրել նման խայտառակ, ոչ դեմոկրատական կյանքով:
Իսկ իրականում, թե այս խելքով ինչի են հասցնելու Բրիտանիան, որը, ի վերջո, չմոռանանք, որ հենց քրիստոնեական արժեքների շնորհիվ էր, որ ժամանակին հասավ իր հզորության գագաթնակետին, դժվար է ասել: Ասենք, ինչո՞ւ միայն Բրիտանիան. դեմոկրատական "արժեքների" նման աշխարհացունց օրինակների դրսեւորում ամեն օր կարելի է հանդիպել նաեւ մյուս բոլոր ու հատկապեսª առաջատար եվրոպական երկրներում: Չնայած մյուս կողմից էլ այդ երկրներում, ասենքª Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլն, հասարակության խորքերում միշտ էլ եղել են եւ, հուսով ենք, որ դեռ կան ազգային ինքնագիտակցության, ազգապահպանման հզոր ազդակներ, որոնք մեկ անգամ չէ, որ իրենց զգացնել են տվել ու հասցրել հասարակության ինքնամաքրման: Եվ այսօր էլ կարելի է տեսնել, որ այդ պետությունների խորքերում ինչ-որ բան է եռում, որը մի օր պետք է, որ հասնի պայթյունի:
Ե՞րբª ժամանակը ցույց կտա, քանի որ ԱՄՆ-ի Եվրամիություն կոչվող զսպաշապիկն էլ իր հերթին է փորձում ազգային ինքնագիտակցության այդ դրսեւորումները հիմքից արգելափակել:
Մի խոսքով, թե արդեն լիովին տեսանելի այդ ներեվրոպական պայքարն ուր կտանի, ժամանակի ընթացքում տեսանելի կդառնա: Իսկ այս պահին բավականին տարօրինակ, բայց նաեւ հասկանալի իրավիճակ է սկսել նկատվել. եվրոպական տարբեր երկրների հասարակությունների հիմքում գնալով սրվում է այն գաղափարը, որ ազգային ինքնության, նաեւ քրիստոնեական արժեքների վերականգնման հարցում պետք է առնվազն սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Ավելին. ըստ էության նույն մոտեցումն արդեն նաեւ հրապարակավ առաջ են տանում մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ: Օրինակª Սերբիան, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի պատվին զորահանդես կազմակերպեց: Կամ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով ուղիղ եթերում Արեւմուտքում քաղբանտարկյալ հռչակված Խոդորկովսկուն եւ Pussy Riot խմբի աղջիկներին գող մարմնավաճառներ անվանեց: Նման նյուանսներ զգացվում են Հունգարիայում եւ այլն: Այլ բան, որ եվրոպական հիմնական էլիտան գնալով միայն սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հասկանալի էª դրանում մեծ է նաեւ Վաշինգտոնի ճնշումների դերը, բայց դա քիչ բանով է իրավիճակը փոխում:
Մի խոսքով այն, որ արեւմտյան հասարակական այդ ներքին ու դրանից էլ առաջ ընկած տնտեսական լարումներին տրվել են շեշտադրված հակառուսական բնույթ, դժվար չէր նկատել դեռ այն օրերին, երբ Կիեւում սկսվում էին առաջին մայդանները: Եվ այս պահին էլ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը, ինչպես տարբեր հեղինակավոր գործիչներ են նկատում, գործնականում մոտեցել է կետին, որտեղից վերադարձն արդեն հնարավոր չի լինի, եւ որից այն կողմ էլ ուղիները խիստ սահմանափակ ենª "սառը" կամ "թեժ" պատերազմ: Այսպիսովª այս օրերին արդեն միանգամայն բարձր մակարդակներով հնչում է այդ հարցադրումըª կողմերը կանցնե՞ն այդ չվերադառնալու կետից այն կողմ, եթե այո, ի՞նչ է դրանից սպասվում: Օրինակª ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով. "Հուսով ենք, որ անվերադարձելիության կետը դեռ չենք անցել: Մենք դեռ ԵՄ-ին համարում ենք մեր խոշոր եւ կարեւոր գործընկերը": Բայց նաեւ. "Պատժամիջոցները մեր ընտրությունը չեն եղել, բայց մենք չենք պատրաստվում աղաչել արեւմտյան երկրներինª չեղյալ հայտարարել դրանք, թեեւ մեզ պարբերաբար ակնարկում են. եկեք համաձայնեցնենք որոշակի չափանիշներ, մենք ձեզ կասենք, թե ինչ պետք է անեք, իսկ մենք դրա դիմաց կհանենք պատժամիջոցները: Մենք նման խաղեր չենք խաղալու":
Այսինքնª Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում նահանջել, թերեւս լավ գիտակցելով, որ դա իր համար կարող է մինչեւ իսկ ԽՍՀՄ-ի կործանման կրկնությունը դառնալ: Մյուս կողմից էլ փաստ է, որ այս օրերին ԵՄ-ի ամերիկյան կամակատար-պետություններըª Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ռումինիան հայտարարում են հակամարտությունն էլ ավելի սրելու, այսինքնª պատժամիջոցների էլ ավելի ուժեղացման մասին:

ԵՎ ՆՈՐԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊՈԼԻԳՈՆՆ Է


Լուծումներ սպասվում էր օրերս տեղի ունեցած Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ: Իսկ այնտեղ տեղի ունեցավ մոտավորապես հետեւյալը. կողմերից եւ ոչ մեկն այս բախումների հիմնական թատերաբեմ դարձած Ուկրաինայի առնչությամբ այդպես էլ փաստված որեւէ մեղադրանք ՌԴ նախագահին չկարողացավ ներկայացնել: Հաջորդը. բոլորն էլ ընդունեցին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն էական հարված են հասցնում ողջ համաշխարհային տնտեսությանը: Ավելին, որ աշխարհը կրկին կանգնած է նոր գլոբալ ճգնաժամի շեմին: Տրամաբանական հաջորդ քայլը կարող էր լինել պատժամիջոցներից հրաժարվելն ու ուկրաինական իրավիճակը ռեալ բանակցային դաշտ տեղափոխելը: Եվ ահա այստեղ է, որ որեւէ քայլ չեղավ: Փոխարենըª Վ. Պուտինը բավականին հետաքրքիր հանդիպումներ ունեցավ ԲՐԻԿՍ երկրների հետ, ինչը ֆիքսեց, որ այս կառույցը վերածվել է եթե ոչ ռազմական, այլ առնվազն տնտեսաքաղաքական ուղղությամբ դաշնակցային համակարգի: Եվ արդյունքում կարելի էր տեսնել, որ թեեւ հիմնական խոսակցություններն այս պահին Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մասին է, իրականում արդեն կա այն հստակ բաժանարար գիծը, որն աշխարհը բաժանում է երկու մասին, ընդ որում, դեռ հարց է, թե աշխարհի արեւմտյա՞ն, թե այս մյուս հատվածի պոտենցիալն է ավելի մեծ:
Եվ վերջապես այն փաստը, որ գագաթաժողովից ՌԴ նախագահը հեռացավ ցուցադրաբար` առանց դրա ավարտին սպասելու կամ, տպավորիչ ասած, ոչ մեկին հրաժեշտ չտալով, հուշում է, որ G-20-ի արդյունքները խոստանում են գլոբալ հակամարտության հետագա խորացում: Ու թերեւս դա առաջին հերթին կարտացոլվի Ուկրաինայում:
Այս առումով նկատենք, որ հազիվ էր գագաթաժողովն ավարտվել, որ օլիգարխ-նախագահ Պորոշենկոն հայտարարեց, թե ուկրաինական բանակը պատրաստ է մինչեւ իսկ Ռուսաստանի հետ "լայնամասշտաբ պատերազմի": Ճիշտ է, անմիջապես էլ կռահելով, որ ծիծաղելի վիճակում է հայտնվում, հավելեց, թե Արեւմուտքի օգնությամբ: Բայց փաստն այն է, որ այդպես էլ ռեալ ռազմական օգնություն չկա ու չկա: Ավելին. G-20-ի "դռները շրխկոցով փակելով"` Վ. Պուտինի հեռանալուց հետո Եվրոպայում այս օրերին զգացվում է վախ այն առումով, թե ինչ են անելու, եթե զայրացած Ռուսաստանը որոշի թեկուզեւ Դոնբասի բանակի միջոցով արագորեն լուծել ուկրաինական խնդիրը: Միակ միտքը, որին կարծես հանգել են Բրյուսելում, դա ակնարկներն են, թե դրանից հետո հաստատ նոր պատժամիջոցների կդիմեն: Սակայն այն փաստը, որ այս օրերին Ուկրաինայում կրկին սկսեցին խոսել ռուսական գազի դիմաց վճարելու, ռուսներից էլեկտրաէներգիա գնելու պատրաստակամության մասին: Ավելին. վարչապետ Յացենյուկը մինչեւ իսկ հայտարարում է. "Մենք Ռուսաստանին հրավիրում ենք չեզոք տարածքում լուրջ բանակցությունների", եւ այդ ամենն արդեն նմանվում է ակնարկի, որ Կիեւում իրոք կան լուրջ մտավախություններ, որ եթե Դոնբասն անցնի հարձակման, Արեւմուտքից հաստատ էլի օգնություն չի գա:
Այլ հարց, թե Դոնբասի բանակը կգնա՞ հարձակման: Դա, իհարկե, մի կողմից հնարավորություն է տալիս արագորեն լուծել ուկրաինական հարցը, որից հետո ՌԴ-Արեւմուտք դիմակայությունն այլ բնույթի կանցնի: Ավելի թե՞ժ, թե ավելի հանդարտ բնույթի, դա իհարկե կախված է տարբեր գործոններից: ԱՄՆ-ի համար ցանկալին, թերեւս, ավելի թեժ տարբերակն է, հաշվի առնելով, որ եթե այսօր էլ, առանց ռուսական ագրեսիան ապացուցելու, Վաշինգտոնը կարողանում է ավելացնել ՌԴ-ին սահմանակից հատվածներում ՆԱՏՕ-ական զորակազմը, բայց նաեւ որոշակիորեն հարուցելով եվրոպական առաջատարների զայրույթը, Ուկրաինայում ռուսական վերահսկողության հաստատումից հետո կկարողանա նույն բանն էականորեն ավելի մեծ մասշտաբներով անելª լուծելով Եվրոպային Ռուսաստանից ՆԱՏՕ-ական պատնեշով տեւական ժամանակահատվածով տարանջատելու գերխնդիրը:
Անշուշտª նման սցենարը ոչ միայն Եվրոպայի, այլեւ Ռուսաստանի համար էլ ցանկալի չէ: Այլ հարց, որ մյուս կողմից էլ ուկրաինական այս վիճակի ձգձգումն է նույն Եվրոպայի եւ Ռուսաստանի համար գնալով դառնում ավելի մեծ գլխացավանք: Եվ ակնհայտորեն Վաշինգտոնն այդ գլխացավանքը փորձում է միայն ուժեղացնել, թեկուզեւ հաշվի առնելով, որ G-20-ում ցուցադրաբար հրաժարվեց որեւէ կոմպրոմիսային տարբերակից: Դե, ուրեմն, արդեն միգուցե Բեռլինին եւ Մոսկվային է մնում եւս մեկ անգամ, Վաշինգտոնի աչքից հեռու փորձել գալ համաձայնության: Հակառակ դեպքում, թերեւս, Ուկրաինային շատ ավելի սեւ օրեր են սպասումª դրանից ակնկալվող շատ ավելի գլոբալ "սառը պատերազմով" հանդերձ, քանի որ "թեժ պատերազմը" կնշանակի բոլորի պարտությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում