ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչ ուզում եք ասեք, բայց ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ շատ յուրահատուկ հումոր ունի: Նա մասնավորապես հայտարարել է. "ԲՀԿ-ն որեւէ մեկին կլանելու, որեւէ մեկի ինքնությունը սահմանափակելու մտադրություն չունի: Մենք կողմնակից ենք գործընկերային հարաբերությունների, եւ կարծում եմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ կլանվելու ցանկություն չունեն: "Եռյակի" ուժը հենց նրանում է, որ որոշումները կայացվում են բոլորի համաձայնությամբ` արվում են այն քայլերը, որոնց բոլորը համաձայն են": Դե իհարկե, չեն կլանում, բայց բոլորը համաձայնվում են նրան, ինչը որոշում է ԲՀԿ-ն: Չէ՞ որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ու ինչքան էլ ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" սրտանց միտինգ ուզեն, "միտինգ-միտինգ" ասելով` բերանները չի քաղցրանա:
Բայց կլանման տակ գնացող ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ թեեւ ցույց է տալիս, որ ինչ աստիճանի է չկլանվելու ցանկությունը, այնուամենայնիվ, ստացվում է բավականին զարմանալի եւ ծիծաղելի բան. "5-6 ամիս ուշացումով 12 կետերին անդրադառնալու առաջարկը նշանակում է մեկ բան` իշխանությունը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից, այն թափից, որ շարժումն առնում է եւ որոշել է ընդդիմությանը ներքաշել այդ գործընթացի մեջ` ակնկալելով, որ ընդդիմությունը կգնա ինչ-որ զիջումների, կմտնի ծանր ու երկարատեւ բանակցությունների մեջ: Բնականաբար, մենք էս պրոցեսի մեջ չենք ներքաշվի": Լավ էլ ներքաշվելու եք, հենց որ ԲՀԿ-ն որոշի: Բայց զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, համաձայն ենք, որ իշխանությունը ահավոր վախեցել է Լեւոն Զուրաբյանից: Այնքան է վախեցել, որ եթե որեւէ իշխանավորի երեխա իրեն վատ է պահում, ապա նրան սպառնում են ոչ թե "մեշոկ պապի", այլ Լեւոն Զուրաբյան կանչել: Դե, Զուրաբյանի ջղաձիգ ելույթներից նույնիսկ մեծահասակներն են լեղաճաք լինում...
Մեր երկրում աստիճանաբար ունենում ենք անհետացող տեսակ` ռուսատյաց արեւմտամոլի տեսակ: Այդ տեսակին միանշանակ պատկանում է քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Եթե հանկարծ կարոտ եք մնացել Մայդանի շրջանի ուկրաինական մոլի ելույթներին, ապա դրանք փնտրեք ոչ թե ուկրաինական կայքերում, այլ ցանկացած տեղ, ուր առկա է պարոն Մեհրաբյանի խոսքը: Ահա մի զարմանալի թարմ օրինակ. "Եթե հարցին նայենք միայն իրավական հարթության վրա, դա մեզ կշեղի այս համալիր խնդրից, եւ այդ խնդրի անունն է Հայաստանի ինքնիշխանության զիջում Ռուսաստանին: Այստեղ չկա վերպետական մարմին, կա Ռուսաստան: Չկա ԵՏՄ, կա այդ անվանումով ծխածածկույթ, որով Հայաստանի վրա ծանր քայլքով գալիս է "ռուսական աշխարհ" կոչվածը` մի իռացիոնալ բան, որից ուղղակի ֆաշիզմի հոտ է փչում": Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, պահեք եւ փայփայեք Ռուբեն Մեհրաբյանին` գոնե ապագա թանգարանի համար, այլապես այդպիսի երկրորդին չեք կարողանալու գտնել:
Երեւանցիները հավանաբար կհիշեն, որ Հելոուինին գրեթե ոչ մի տեղ դդում տեսնել չէր հաջողվում: Դե պարզ է, տնտեսական ճգնաժամ է, թանկություն, եւ ինչու սատանայական ինչ-որ գլուխ սարքելու համար դդում փչացնեին, եթե այդ դդմից կարելի է ահագին ղափամա եփել: Այնպես որ, թեեւ վերջին տարիներին Հելոուինին համարժեք հայերեն անունը գտնվեց` դդմատոն, իսկ տոնողներին էլ կոչեցին դդմագլուխ, բայց այդ անունը զարմանալիորեն արագ հնացավ: Այնուամենայնիվ, երկշաբաթյա ուշացումով այդ պակասը լրացվեց ԵՐԵՎԱՆԻ ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ, ուր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց "Դդմի օր" տոն-մրցույթ: Այ, վերջապես, քանի որ հովանավոր գտնվեց, դդումներից ձեւավորեցին ինչ ասես, այդ ձեւավոր ստեղծագործությունները այնուհետ տալով կենդանիներին` որպես կեր: Դե իհարկե, միայն Հելոուինի մոմերն էին պակաս, բայց ինչ արած, դդմի օրը ցերեկով էր անցկացվում, մեր գազանանոցի արջուկներն էլ մոմ չեն ուտում:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում