Ըստ տեղյակ աղբյուրի` գրանտակեր ՀԿ-ների միջեւ ծավալվել է բավականին կատաղի մրցակցություն` ապագա դրամաշնորհների համար: Դրամաշնորհների ամենախոշոր խմբաքանակները նախատեսված են 2 ուղղությունների համար` պացիֆիզմի քարոզչություն եւ "հանդուրժողականության" տարածում` սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Եթե երկրորդ ուղղության մեջ քչերն են պատրաստ մտնել, քանզի մտավախություն ունեն խայտառակ լինել, եւ այդ ուղղությունը
հիմնականում բաժին է մնում արդեն իսկ տեւական ժամանակ բացահայտ գործող համասեռամոլապաշտպաններին, ապա պացիֆիզմը կամ, այսպես կոչված, "խաղաղասիրության տարածումը" առայժմ համարվում է համեմատաբար "անշառ" ուղղություն, եւ դրա համար մրցակցությունը կատաղի է ու առանց միջոցների խտրության: Ասում են, թե այդ մրցակցության շրջանակում ՀԿ-ների ղեկավարներն անգամ իրար վրա մատնագրեր են գրում, որ հասցեագրված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ որոշ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ, այսպես կոչված, դոնոր կազմակերպությունների կենտրոնակայաններին: