ՀՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՉԻ "ՃԱՆԱՉՈՒՄ" ԲՀԿ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՉԻ "ՃԱՆԱՉՈՒՄ" ԲՀԿ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ

"Իրավունքը" ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Վահագն Մախսուդյանից պարզեց` ինչպե՞ս է արձագանքում օրեր առաջ ԱԺ-ում   ՀՀԿ  պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ծեծկռտուքին: Զարմանալի է, սակայն Վահագն Մախսուդյանն ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն  ինչի մասին է: Երբ հիշեցրինք, որ պատգամավորները հարվածել են իրար, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ  դա դատապարտելի է, ու նորմալ երեւույթ չէ. "Օրենքի սահմանում պետք է իրար հետ բանակցեն, սա օրենսդիր մարմին է":
Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի օգտին  փող է բաժանել, Վահագն Մախսուդյանը դա հերյուրանք համարեց. "Դե, եթե փող ենք բաժանել, թող կաշառակերության կամ այլ հոդվածով գործ հարուցի":
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ, լսելով մեր հարցը, ասաց. "No comment": Երբ Ֆարմանյանին  տեղեկացրինք, որ պարոն Մախսուդյանը նրան խորհուրդ  է տալիս գործ հարուցել` կաշառակերության հոդվածով, Ֆարմանյանը հարցրեց. "Մախսուդյանն ո՞վ է":
Երբ հիշեցրինք ՀՀԿ-ական պատգամավորին Վահագն Մախսուդյանի կուսակցական պատկանելությունը, Ֆարմանյանն ընկավ մտքերի մեջ (կարծես թե, ցանկանում էր հիշել` ով է պատգամավոր Մախսուդյանը), ապա հարցրեց. "Ի՞նչ է ասել Մախսուդյանը": Լսելով  գործընկերոջ խորհուրդը,  ՀՀԿ պատգամավորը  հարցին կոնկրետ չպատասխանեց. "Տեղի ունեցածի վերաբերյալ իմ հայտարարությունները եղել են հրապարակային, կարող եք ընթերցել, ավելացնելու ոչինչ չունեմ":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում