ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՎՈՅԱԺԸ
Արխիվ 12-16ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՎՈՅԱԺԸ
ԱԺ պատգամավորները դեռ նոր էին մոռացել, որ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻ պատճառով խորհրդարանական նիստը դադարեցվեց, քանի որ նա ժամանակին չէր ներկայացել նիստերի դահլիճ, երբ գրանցվեց հերթական ուշացումը: Երեկ պարոն Միրումյանը կրկին ուշացավ ԱԺ նիստից, եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ Վ. Միրումյանը վոյաժի մեջ է, ստիպված եղավ մի քանի րոպե զբաղեցնել պատգամավորներին, մինչ կժամաներ փոխնախարարը: Քիչ անց իրեն դահլիճ նետեց պարոն Միրումյանը ու շնչակտուր սկսեց զեկուցել: Ինչեւէ, թեպետ Է. Շարմազանովը խնդրեց ջուր տալ փոխնախարարին, բայց, հավանաբար, երրորդ ուշացումը այլեւս չի ներվի պատգամավորների կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

