ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ


Այսօր «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին: Մրցումների առաջին օրը ռինգ դուրս եկան 49կգ , 60կգ ,75կգ, 81կգ, 91կգ, և +91կգ քաշային կարգերի մարզիկները:

49 կգ քաշային կարգում գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Գևորգ Թովմասյանի նկատմամբ: Նոկաուտ գրանցվեց նաև 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյան- Ժորա Համազարյան մենամարտում: Գյումրեցի Ժորա Համազարյանի հարվածը մի պահ ցնցեց Ավագյանին և մրցավարները վտանգի տակ չդնելով Ավագյանի առողջությունը կանգնեցրին մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Ժորա Համազարյանին: 60 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին Հայաստանի չեմպիոն Արթուր Վարդանյանը, ինչպես նաև Սամվել Բարսեղյանն ու Արթուր Ներսիսյանը:

75 կգ քաշային կարգում իր բարձր կարգը հաստատեց Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող գյումրեցի Արման Հովհիկյանը: Վանաձորը  ներկայացնող Արայիկ Հարությունյանն ընդամենը մեկ ռաունդ դիմակայեց Հովհիկյանին: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեց նաև մեկ այլ գյումրեցի Գագիկ Բոյանը, ով առավելության հասավ Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ: Իր հերթին վանաձորցի Արթուր Սարգսյանը հաղթեց Գոռ Ջևելիկյանին, իսկ 75 կգ քաշային կարգի վերջին մենամարտում  «Հայաստան» մարզական միության սան Արեստակ Ալոյանը պարտության մատնեց Խաչատուր Նազարյանին։

81 կգ քաշային կարգում դժվարին հաղթանակ տոնեց Հայաստանի հավաքականի անդամ Նիկոլ Արությունովը, ով համառ պայքարում առավելության հասավ Աղասի Էլիզբարյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հետաքրքիր մենամարտ ստացվեց Վազգեն Շահվերդյան – Գոռ Հակոբյան դիմակայությունում: Ի վերջո՝ համառ պայքարում հաղթեց Լոռին ներկայացնող Վազգեն Շահվերդյանը: 81 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց նաև Արարատի մարզադպրոցի սան Արարատ Ջավադյանը:

91 կգ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանը առանց մեծ դժվարության առավելության հասավ Կարեն Հակոբյանի նկատմամբ: Գերծանր քաշային կարգում էլ ավելի ուժեղ գտնվեց Նարեկ Մելքոնյանը:

Վաղը ՝ մրցումային երկրորդ օրը ռինգ դուրս կգան 52 կգ, 56 կգ , 64 կգ, և 69 կգ քաշային կարգի մարզիկները: Մրցումների սկիզբը ՝14:00-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում