ԱՐՏԸ` ԽԱԽՈՒՏ, ԲՀԿ-Ի ՄԱՀԱՆԱՆ` ՇՏԱԲՆԵՐԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԱՐՏԸ` ԽԱԽՈՒՏ, ԲՀԿ-Ի ՄԱՀԱՆԱՆ` ՇՏԱԲՆԵՐԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ

 

Արդեն մեկ շաբաթ է, որ ԲՀԿ պատգամավորները բավական պասիվ են ու ԱԺ նիստերին համարյա չեն մասնակցում: ԲՀԿ-ի խոսափող համարվող խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս խորհրդարանում չէ: Եթե  հիշենք մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ում, իսկ ավելի կոնկրետ զոհրաբյանական թեւում ինչպիսի անկումային տրամադրություն էր,  տպավորություն է, թե մինչ այս պահը անկումային տրամադրությունները  պահպանվում են: Պարզաբանում փորձեցինք ստանալ ԲՀԿ ակտիվ պատգամավոր Միքայել Մելքումյանից: Վերջինս, սակայն, ԲՀԿ-ին հատուկ «սվաղելու» ոճով, ասաց, որ պասիվություն  ու անկումային տրամադրություններ չկան. «Ամեն մեկն իր  գործունեության ոլորտն ունի: Մարդիկ  կան, որ շտաբների հետ կապված աշխատանք են կատարում»:

Երբ պրն Մելքումյանին հիշեցրինք, որ նախկինում  խորհրդարանում կարելի էր գրեթե ամեն օր տեսնել Նաիրա Զոհրաբյանին,  քիչ թե շատ ակտիվ համարվող այլ պատգամավորների եւս, իսկ այսօր պատկերը  բոլորովին հակառակն է, Միքայել Մելքումյանն առաջ քաշեց մեկ այլ արդարացում.«Հիմա առաջ են քաշվում տնտեսական բնույթի հարցեր, որոնք իմ հետաքրքրության շրջանակում են»:

Մելքումյանի համար զարմանալի է, թե ինչու պետք է ԲՀԿ-ի ներսում անկումային տրամադրություններ լինեն: «Որովհետեւ «եռյակի» ներսում տարաձայնություններ կան»,- հիշեցրինք պատգամավորին:

«Ոչ մի տարաձայնություն ես չեմ տեսնում»,-  «տակ» չմնաց պատգամավորը:

Հակադարձեցինք`մինչ այսօրվա «եռյակի»  հերթական նիստը, երբ որոշվեց, որ դեկտեմբերի տասին միասնաբար հանրահավաք է արվելու, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հանրահավաքի իրազեկումներ էին ներկայացրել (ասել է թե` «նավսյակի բրոնյա» են  անում  Ազատության հրապարակումը), որին  չէր  միացել ԲՀԿ-ը, Մելքումյանը սրան էլ արդարացում գտավ.«Ինչ անենք, դա տակտիկական հարց է»:

Հ.Գ. Միքայել Մելքումյանի պատասխաններում ուշագրավը շտաբների ձեւավորման աշխատանքին  ԲՀԿ-ականների մասնակցելու մասին հայտարարությունն է: Թե ԲՀԿ խմբակցությունից կոնկրետ ովքեր են մասնակցում շտաբների ձեւավորման աշխատանքին, դեռ պարզ չէ, բայց հիմք ընդունելով այս հայտարարությունը, կարելի է ենթադրել`ինչու են անհետացել ԲՀԿ պատգամավորները:  Եթե սրան  գումարենք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությունը  շտաբների ձեւավորման գործընթացի մասին, ենթադրությունը դառնում է հավանական:

Ի դեպ, այսօր ԲՀԿ-ի բացակայությունն ինչ-որ կերպ կոծկելու խորհրդարան էին ժամանել հասարակությանն անհայտ ԲՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Տիգրան Ներսիսյանն ու Արայիկ Աղաբաբյանը: Ընդ որում, եկել էին այն ժամանակ, երբ խորհրդարանը պատրաստվում էր ընդունել  Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի Նախագահ Յանակիս Օմիրուն: Հավանաբար, եկել էին ողջունելու Կիպրոսի ներկայացուցչին: Դե ինչպես ասում են, նման  բարձրաստիճան պաշտոնյայի  ամեն օր չես կարող հանդիպել:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում