Կիպրոսի Հանրապետության պատվիրակության այցը Ազգային ժողով

Արխիվ 12-16

Կիպրոսի Հանրապետության պատվիրակության այցը Ազգային ժողով

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը միջպետական փոխհարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման գրավականն են:

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում՝ նշելով, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու հարցում:

Անդրադառնալով տարբեր միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը՝ ՀՀ ԱԺ նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Եվրախորհրդարանում ներկայացված կիպրոսցի պատգամավորների դիրքորոշումների, մասնավորապես տիկին Էլենի Թեոխարուսի հայանպաստ գործունեության համար: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում՝ կարեւորելով այդ խնդիրների լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գալուստ Սահակյանն անդրադարձել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի կործանմանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ կարգավորման գործընթացի ձախողմանն ուղղված Ադրբեջանի փորձերը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության Բացարձակ տնտեսական գոտում ծավալված գործունեությունը՝ գնահատելով դա որպես միջազգային իրավունքի նորմերի նենգ ոտնահարում:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում անցկացվելիք  միջոցառումների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա Յանակիս Օմիրուին եւ Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ Կիպրոսի հայ համայնքի մասին՝ բարձր գնահատելով կիպրոսցիների ջերմ վերաբերմունքը  Մեծ եղեռնից մազապուրծ հայերի եւ նրանց սերունդների նկատմամբ:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու երկրների դարավոր բարեկամությանը եւ աստիճանաբար սերտացող հարաբերություններին: Յանակիս Օմիրուն ներկայացրել է Կիպրոսում տիրող իրավիճակը՝ որակելով Թուրքիայի ներխուժումը Բացարձակ տնտեսական գոտի՝ որպես միջազգային իրավունքի կանոնների խախտում: Ըստ պարոն Օմիրուի՝ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Յանակիս Օմիրուն նշել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանին եւ հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է, որ պատրաստակամ է մշտապես աջակցելու Հայաստանին ԵՄ հետ համագործակցության սերտացման գործում:

Հանդիպման ավարտին Յանակիս Օմիրուն գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում