ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ`ԲՀԿ-ՕԵԿ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ`ԲՀԿ-ՕԵԿ ՀԱՎԱՆԱԿԱՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հետեւելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե պետք  է կառավարությունից ու ընդդիմությունից թիմ ձեւավորել 12 կետերը քննարկելու համար, հրավիրել էր քննարկման ընդդիմության ներկայացւցիներին: Զարմանալի է, բայց  քննարկմանը ներկա  է եղել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այն դեպքում, երբ ՕԵԿ-ը, ըստ էության, մասնակցություն չի ունեցել  12 կետերի ձեւավորմանը: «Իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ որպես այդպիսին քննարկում չի եղել: «Պարզապես քննարկվում էր, որ անդրադաևձ կատարվի  այդ 12 կետերին, սակայն նման բան տեղի չունեցավ: Հետագայում քննարկումներ տեղի կունենան, թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ  պետք է համագործակցության ձեւաչափը հասկանալ» ,- մանրամասնեց  խմբակցության ղեկավարը:

Տիկին Բիշարյանից հստակեցրինք`ՕԵԿ-ը ոչ մի առաջարկ երեկվա դրությամբ 12 կետերի վերաբերյալ չի ներկայացրել, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժ ոչինչ չի ներկայացրել: «Պարզապես հավաքվել էին ասելու, որ այդ համագործակցությունը չի կարող տեղի ունենալ եւ տեղի չունեցավ»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ եւ ՕԵԿ առաջնորդների`  օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանը եւ հավանական  համագործակցությանը, Հեղինե Բիշարյանն ասաց, որ ժամանակը կտա այդ հարցերի պատասխանը. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք»:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից  պարզեցինք` իրենց համար զարմանալի չէ՞, որ ԱԺ նախագահը քննարկման է հրավիրել նաեւ ՕԵԿ-ին այն դեպքում, երբ նրանք որեւէ մասնակցություն չեն ունեցել 12 կետերի ձեւավորմանը, խմբակցության քարտուղարի խոսքով` այդ 12 կետերից մի շարք կետերը ՕԵԿ-ը ձեւակերպել է որպես օրենսդրական նախաձեռնություն, օրինակ անցում կատարել 100% համամասնական  ընտրակարգին:

Մհեր Շահգելդյանին հիշեցրինք, որ միայն անցում կատարել 100% համամասնական  ընտրակարգին եւ մերժել մեծամասնական ընտրակարգը  հակասահմանադրական է`ըստ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ  սահմանադրական-հակասահմանադրական լինելը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը:

Պատգամավորը  հայտարարեց, որ ՕԵԿ-ը կողմ է քննարկումներին, բայց պետք է հասկանալ` դրանց արդյունքներն ինչպիսին են:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում