ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՎ` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՉԵՍ ՈՒՆԵՆԱ

Արխիվ 12-16

ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՎ` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՉԵՍ ՈՒՆԵՆԱ


Ինչպես հայտնի էª ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կրեց եւս մեկ պարտություն: Մրցակիցը, թեեւ Պորտուգալիայի հեղինակավոր հավաքականն էր, որին հաջողվեց սեփական դաշտում հաղթել նվազագույն հաշվովª 1:0, սակայն դա էլ պարտության դառնությունը չի մեղմում:
Հանդիպման միակ գոլն իր հաշվին գրանցեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, ում մասին, ի դեպ, հանդիպումից հետո մեզ մոտ ավելի շատ էր խոսվում, քան Հայաստանի հավաքականի սխալների եւ բարդ իրադրության: Ընդ որումª պորտուգալացին հրաժարվել էր որեւէ հայկական լրատվամիջոցի հարցազրույց տալ, եւ նույնիսկ քննադատության էր ենթարկել Բեռնար Շալանդի թիմի ցուցադրած խաղը: Այն, որ Ռոնալդուն խիստ ծանր է տանում, երբ Պորտուգալիան պարտվում կամ դժվարությամբ է կարողանում միավորներ կորզել համեմատաբար թույլ մրցակիցներից, հայտնի փաստ է: Բայց մի՞թե սա ամենակարեւոր իրադարձությունն էր, որի մասին հայ երկրպագուներն ու հայկական ԶԼՄ-ները այսքան պետք է մտորեին, հատկապես, երբ Հայաստանի ազգային ընտրանին բավականին ծանր իրավիճակում է հայտնվել: Ի՞նչ է, եթե Ռոնալդուն գովերգեր հայ ֆուտբոլիստիներին, մեր ազգային հավաքականի բոլոր խնդիրները կվերջանայի՞ն:
Ինչեւէ, պետք է ընդունել որ Հայաստանի ընտրանին պարտվեց, որովհետեւ մեկնել էր մեկ միավորի հետեւից եւ ոչ` գեղեցիկ ֆուտբոլի, հաղթանակի կամ մրցակցին անակնկալի բերելու: Ավելին. այն, որ Եվրո-2016-ում գնալով ավելի է ընդգծվում, որ Շալանդի գլխավորությամբ` Հայաստանի հավաքականը փակ ֆուտբոլն արդեն դարձնում է դիմագիծ, գնալով ավելի համոզիչ է դառնում: Ընդ որում, եթե նախորդ երկու խաղերում Շալանդին արդարացնում էր, որ պարզապես զրկված է հարձակման առաջատարներից եւ ստիպված է հույսը դնել միայն պաշտպանության վրա, ապա վերջին խաղում այդ արդարացումն էլ չկա. խաղադաշտում էին թիմին որակ տվող գրեթե բոլոր խաղացողները, սակայն դա էլ չխանգարեց խաղադաշտում թիմի մոտ կեսը տեղակայել պաշտպանությունում, որից հետո գոլեր խփելը կախված էր միայն առաջատարների անձնական որակներից եւ ոչ թե թիմային կոմբինացիոն հարձակումներից: Իհարկեª կարող է տպավորություն առաջանալ, թե` ինչ կա, երեք ուժեղ մրցակցի դեմ խաղերից հետո միայն պատահականության արդյունքում է, որ այս պահին ունենք ընդամենը մեկ միավոր, որ երկու խաղում պարտվել ենք նվազագույն տարբերությամբ: Ավելին, որ վերջին պարտության պատճառն ընդամենը Տարոն Ոսկանյանի սխալն էր, որի արդյունքում գնդակը հայտնվեց Բերեզովսկու պաշտպանած դարպասում: Բայց խաղի հիմնական մասը միայն պաշտպանվելու դեպքում միշտ էլ կլինի պաշտպանի` նման գոնե մեկ սխալ: Եվ դա էլ դառնում է ճակատագրական, հաշվի առնելով, որ հարձակում, որը կկարողանա շտկել պաշտպանի նման սխալը, Շալանդի գլխավորած Հայաստանի հավաքականը գործնականում չունի:
Մի խոսքով, այն, որ մեր հավաքականի ունեցած այդ միակ միավորը գլխավոր մարզչի գերպաշտպանողական մարտավարության "վաստակն" է, գնալով ավելի շատ է խոսվում: Իհարկեª նաեւ երեք խաղով էլ դժվար է վերջնական հետեւությունների հանգել: Սակայն խմբի վերջին տեղում հայտնված մեր հավաքականի վիճակն այնպիսին է, որ հաջորդ ձախողումից հետո մյուս խաղերն արդեն կդառնան անիմաստ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում