ԻՍԿ ՄԵՆՔ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԲԱՔՎԻ ՄՈՒՂԱՄ ՀԻՇԵՑՆՈՂ ԵՐԳԵՐ ԵՐԳԵԼ

Արխիվ 12-16

ԻՍԿ ՄԵՆՔ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ
ԲԱՔՎԻ ՄՈՒՂԱՄ ՀԻՇԵՑՆՈՂ ԵՐԳԵՐ ԵՐԳԵԼ


Երեկվանից մեկնարկեց եւ մինչեւ նոյեմբերի 22-ը Հայաստանում կընթանա Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը`"Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության" կարգախոսով: Նրա անդամները ներկա են աշխարհի բոլոր ծայրերում: Թատրոնի միջազգային ինստիտուտը, համարվելով կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում, միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ: Կոնգրեսին Հայաստան են ժամանել մոտ 300 պատվիրակներ` Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից:
Ի դեպ, երեկ լրագրողների հետ հանդիպմանը Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ ԹՈԲԻԱՍ ԲԻԱՆԿՈՆԵՆ նշեց, որ թեեւ նախատեսված էր այցելություն Ադրբեջան, սակայն կազմակերպության գլխավոր խորհուրդը որոշել է այցելել Հայաստան եւ հենց այստեղ անցկացնել թատրոնի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, քանի որ Հայաստանում կա խոսքի ազատություն, թատրոնի մեծ սիրտ. "Ինձ համար մեծ երջանկություն է լինել Հայաստանում, այստեղ մենք արժանացել ենք լավ հյուրընկալության, գտել ենք ընկերներ: Իսկ Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, բայց Հայաստանում Մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: Պիտի ասեմ, որ Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում":
Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահն ու կազմակերպության գլխավոր խորհուրդը իրենց այս քայլով, կարելի է ասել, երկու ոտքով մտավ հայերիս 80 տոկոսի աչքը, որ Հայաստանը գերադասել են Ադրբեջանից: Բայց ի՞նչ անել այն 20 տոկոսի հետ, երբ սեփական գրպանի պարունակությունը անծայրածիր դարձնելու համար պատրաստ են անգամ Բաքվի մուղամը երգել: Վերջին շրջանում որքան գնում` ավելանում է Բաքվի մուղամ երգել ցանկացողների թիվն ու պահանջարկը, ու օրեցօր հեռուստաեթերի տարբեր երաժշտական տասնյակներում հայտնվում են նման երգեր ու տեսահոլովակներ: Այ այստեղ ակնկալում ենք Կոմպոզիտորների ու երգիչների միության օգնությունը, որ ձեռքներս ծալած նստելու փոխարեն` ժամանակն է անցնենք գործի ու զբաղվենք այս գործով: Այլապես ստիպված կլինենք ամեն օր լսել հերթական ադրբեջանական մեղեդին` ինչպես երաժշտագետ Արմեն Արաբյանն է որակել երգչուհի Սյուզի Մելիքյանի նոր "Տանեմ բերեմ" երգը ու ցավով ասել. "Խոսում ենք խոցված ուղղաթիռի մասին, բայց պարզվում է, որ արվեստը շատ ավելի վաղուց է խոցվել...":

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում