«ԵԹԵ ՏԱՆԸ ՆՍՏԵՍ ՈՒ ՈՏՔԴ ՈՏՔԻԴ ԳՑԵՍ, ՄԻ ՏԱՐՎԱ ՄԵՋ ԿՄՈՌԱՆԱՆ ՔԵԶ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՏԱՆԸ ՆՍՏԵՍ ՈՒ ՈՏՔԴ ՈՏՔԻԴ ԳՑԵՍ,

ՄԻ ՏԱՐՎԱ ՄԵՋ ԿՄՈՌԱՆԱՆ ՔԵԶ»


Արդեն համացանցում հասանելի է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Սերենադ շեփորի համար» երաժշտության տեսահոլովակը` դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ մատուցմամբ: Սա Կամոյի այս տարվա երկրորդ տեսահոլովակն է: Իսկ հաջորդ տարի դուդուկահարը խոստանում է գարնանը հանդես գալ մեծ մենահամերգով: Կամոյի խոսքերով` այն կգերազանցի մինչ այս եղած մենահամերգներին, որի ընթացքում անպայման անդրադարձ կլինի նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում դուդուկահարը տեղեկացրեց, որ «Սերենադ շեփորի համար» երաժշտությունը ձայնագրել է դեռեւս 2010 թվականին, հնչել է մի քանի անգամ արտասահմանյան համերգների ժամանակ եւ մեկ անգամ Երեւանում` Էրեբունի-Երեւան տոնակատարությանը.


ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՇԵՓՈՐԸ
ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴՈՒԴՈՒԿՈՎ


«Առաջին անգամ երգը հնչեց «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ, որոշեցի, որ Կրեմլի դահլիճում դասական գործ նվագեմ: Ընտրեցի «Սերենադ շեփորի համար» Առնո Բաբաջանյանի գործը, ու շեփորը փոխարինվեց դուդուկով: Ճիշտ է, դուդուկն իր հնարավորություններով փոքրիկ գործիք է` ունի 11 նոտա, բայց ինձ հաջողվեց շեփորը փոխարինել դուդուկով,- պատմեց Կ. Սեյրանյանն ու մանրամասնեց:- Տեսահոլովակը չունի սյուժե եւ նկարահանման ռեժիսոր, կարելի է ասել` ինքս եմ ռեժիսորը: Ի տարբերություն մյուս մեր երգիչ-երաժիշտների, ոչ թե հատուկ տեսահոլովակի նկարահանման համար գնացել եմ Սիդնեյ, Փարիզ, Դուբայ, այլ դրանք նկարահանել եմ համերգային շրջագայությունների ընթացքում: Կարելի է ասել` համատեղել եմ երկուսը` մեկում: Առիթը բաց չեմ թողել ու ձեռքի հետ էլ տեսահոլովակ եմ նկարահանել: Ես էլ այդ ժամանակ կարող էի ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց ինձ համար կոնկրետ կարեւոր էր, որ այդ ստեղծագործությունն անպայման ունենար տեսահոլովակ ու նոր ասելիքով ներկայացնեի` կյանք տայի այդ գործին»:

«ԱՅՍ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ Է ՆԱԵՎ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ»


Ի դեպ, Կամոյի փոխանցմամբ, Բաբաջանյանի «Սերենադ շեփորի համար» երաժշտությունը դուդուկով փոխարինելու մասին տեղյակ է նաեւ Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, ով հավանության է արժանացրել գործն ու ողջունել դուդուկահարին:
- Նախ` Առնո Բաբաջանյանը մեր հայ ազգի լավագույն կոմպոզիտորներից է, որն ամբողջ Սովետական Միությանն է զարմացրել: Մեկ տարի առաջ Հայաստանում Կոբզոնի մենահամերգի ժամանակ նվագակցեցի նրան լրիվ այլ գործով: Համերգից հետո` բանկետի ժամանակ, ես նվագեցի Բաբաջանյանի այս գործը: Կոբզոնը, լինելով Բաբաջանյանի ընկերը, ողջունեց ու ասաց. «Ես չէի պատկերացնում, որ դուդուկը կարող է փոխարինել շեփորին»: Այս գործի մասին տեղյակ է նաեւ Բաբաջանյանի որդին` Արան: Այս տարի օգոստոսին մենք հանդիպեցինք Եվրոպայում, նա գործը լսել էր իմ կատարմամբ, շատ սիրեց, բայց տեսահոլովակի մասին դեռ տեղյակ չէ, հուսով եմ, շատ կուրախանա եւ շոյված կզգա իրեն:

«ԿԱՐՈՂ ԷԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ

ՔՅԱԲԱԲ-ԽՈՐՈՎԱԾԻ ՄԱՍԻՆ ԳՈՐԾ ԱՆԵԼ»

-Կամո, այսօրվա սերնդին առավել հայտնի են Բաբաջանյանի էստրադային գործերը, ինչո՞ւ որոշեցիք դասական գործ ընտրել:
- Ժողովրդական երգերի երաժշտությանը հաճախ եմ անդրադառնում: Որպես հայ ազգի երաժիշտ` իմ փոքրիկ շնորհակալությունս ցանկացա այս կերպ արտահայտել Բաբաջանյանին: Ես այն մարդկանցից եմ, որ ուզում եմ մի բան անելիս արվեստ ցույց տալ ու իմ հետեւից եկող սերնդին այդպես կրթեմ: Նույն հաջողությամբ կարող էի այս տեսահոլովակի փոխարեն քյաբաբ-խորովածի մասին գործ անել, որ հետո էլ ինձ կանչեին կնունք-ծնունդ-հարսանիքներին: Այս նույն չարչարանքը, ժամանակն ու ֆինանսը կարող էի ծախսել բիզնեսի համար: Թող մի քանի բան էլ պակաս լինի, բայց կարծում եմ, որ ցանկացած արվեստագետ իրենից հետո ինչ-որ բան պիտի թողնի:
- Սա ձեր այս տարվա երկրորդ տեսահոլովակն էր...
- Այո, առաջինը բավականին մեծ արձագանք ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Սփյուռքահայ իմ ընկերներն ու անծանոթներն ինձ տեսնելիս ասում են` այդ ինչ տեսահոլովակ էր: Քարսիրտ ընկերներ ունեմ, որ լոմով ծեծես` աչքներից արտասուք չի գա, բայց իրենք ասին, որ տեսահոլովակը դիտելիս` անկախ իրենցից հուզվել են: Ուստի այդ տեսահոլովակը համարում եմ ստացված:

«ԵԿԱՄՏԻ ՄԱՍԻՆ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ»

-Ձեր գործընկերներից շատերը վերջին շրջանում տեսահոլովակ այդքան էլ չեն նկարահանում` ասելով, որ այն եկամտաբեր չէ:
- Եկամտի մասին չեմ մտածել, ուղղակի սիրում եմ անընդհատ աշխատել, նորություններ ունենամ իմ ժողովրդի, հեռուստադիտողի ու իմ արվեստը սիրողների համար, տարբեր ժանրերում ինձ դրսեւորեմ: Բնական է, այդ ամենն արտիստի կողմից արվում է, որ միշտ լինի էկրանին, որ չմոռացվի: Դա էլ իր առավելություններն ունի, որովհետեւ անընդհատ մարդկանց ուշադրության կենտրոնում ես, ինչը նաեւ քեզ գործ է բերում` հրավիրում են միջոցառումներին ու համերգներին: Եթե տանը նստես ու ոտքդ ոտքիդ գցես, մի տարվա մեջ կմոռանան քեզ:

«ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ` ԹԵԹԵՎ ԸՆԴՄԻՋՄԱՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ... »


-Կամո, արդեն բավականին ժամանակ է, դասավանդում եք Կոնսերվատորիայում, այսօր ի՞նչ ճաշակի սերունդ է գալիս:
- Արդեն 11 տարի է` դասավանդում եմ Կոնսերվատորիայում: Ճիշտ է, ծիծաղելի աշխատավարձ եմ ստանում, այն իսկի իմ մեքենայի մի բաք բենզինը չի լցնում, կարելի է ասել, թեթեւ ընդմիջման աշխատավարձ եմ ստանում, բայց սիրում եմ իմ աշխատանքը, ես սիրով եմ պարապում իմ ուսանողների հետ: Երեւի միակ դասախոսներից եմ, որ ամբողջ գիտելիքներս ուզում եմ փոխանցել նրանց: Մենք ունենք լավ սերունդ, ունենք Հայաստանում փայլուն դուդուկի դպրոց, որովհետեւ սա դուդուկի երկիր է: Ունենք փայլուն վարպետներ, նրանք էլ` իրենց փայլուն աշակերտները: Կոնսերվատորիայում, երաժշտական ուսումնարաններում ու երաժշտական դպրոցներում բավականին լավ սերունդ է մեծանում:

«ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՂԱԾՆԵՐՆ ԷԼ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԼԱՎՆ ԵՆ»

-Ձեր ասպարեզում 4-5 անձնավորություններ են, որ հայտնի են հանրությանը...
- Միայն այդ 4-5-ը չենք, այնքան փայլուն դուդուկահարներ ունենք: Բայց դա չի նշանակում, որ մարդը տեսահոլովակ չունի կամ իրեն եթերներով չեն տեսնում, ուրեմն Հայաստանում 3 դուդուկահար ենք: Ոչ, Հայաստանում փայլուն շատ դուդուկահարներ կան: Չկարծեք, թե եթե նրանք հայտնի չեն, ուրեմն լավը չեն, ոչ, ասպարեզում եղածներն էլ, չի նշանակում, որ լավն են:

 



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում