ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԴՐԱՆԻՑ
- Խնդրում եմ պարզաբանել, կարո՞ղ է արդյոք կենսաթոշակի կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցն իր ցանկությամբ դուրս գալ դրանից: Հարցին պատասխանում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից.
-Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն: Այս դեպքում, հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով. 1. Եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120000 դրամ` 24.4 տոկոս: 2. Եթե կուտակած միջոցները կազմում են 120 000-2 000 000 դրամ` 29280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս: 3. Եթե կուտակած միջոցները կազմում են 2 000 000 դրամից ավելի` 518080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը: