«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՏԱՌԱՑԻՈՐԵՆ ՀԵՆՑ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԿԱՐԹՆԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
ՏԱՌԱՑԻՈՐԵՆ ՀԵՆՑ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԿԱՐԹՆԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ»


«Նորավանք» գիտակրթական հիմնադրամում օրերս կայացավ կլոր սեղան` «Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» թեմայով, որտեղ հիմնական զեկույցներով հանդես եկան ԵՏՄ անդամ երկրներից ժամանած ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան, Ղազախստանի «Նուր Օթան» իշխող կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերիկ Կոժկենովը եւ Բելառուսի Հանրապետությունից` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված քաղաքագետ Լեւ Կրիշտապովիչը:

Բավական ծավալուն քննարկումներից հետո «Իրավունքը» ԹԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՅԻ հետ զրուցեց հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքի, ինչպես նաեւ ՀՀ ԵՏՄ անդամակցման ու դրան հաջորդող քայլերի մասին:

«ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԸ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՇԱՏ ՀԱՃԱԽ ԵՆ ՍԿՍԵԼ ԸՆԿՆԵԼ»


-Տիկին Գուզենկովա, ինչպես գիտեք, ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հետ շփման գծում ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռ խոցվեց: Ըստ Ձեզ, որքանո՞վ ադրբեջանական այս սադրանքը կապ ունի ՀՀ ԵՏՄ անդամակցման որոշման հետ:
- Կատարվածը շատ ծանր իրողություն է, եւ ցավալի է այն, որ դա տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, որտեղ պետությունները կապված են մեկը մյուսի հետ համագործակցային կապերով: Կարծում եմ, որ սա շատ լուրջ սադրանք էր, որը ոչ այնքան կապված էր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցման որոշման հետ, այլ այստեղ փորձ էր արվում ստուգել Հայաստանի ամրությունը եւ տեսնել, թե ինչպես կդրսեւորի իրեն այս երկիրը` համաշխարհային ճգնաժամի պարագայում: Գտնում եմ, որ սա շատ լուրջ եւ նուրբ հարց է, որովհետեւ մի կողմից` այն մեծ ապտակ էր հայ ժողովրդի ազգային անվտանգությանը, իսկ մյուս կողմից` քաղաքական սադրանք էր, որը միգուցե նպատակ էր հետապնդում, թե կլինի կտրուկ ու ոչ ադեկվատ արձագանք, եւ ինքնապաշտպանությունը կբերի ավելի մեծ հանցագործության: Դրա համար, կարծում եմ, որ պետք է այստեղ ծայրահեղ հավասարակշռված լինել, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններում` աչալուրջ, որովհետեւ կտրուկ արձագանքելով այդ իրադրությանը` կոնկրետ այս պահին կարող է ավելի մեծ կորուստների պատճառ դառնալ վաղաժամ ու խիստ կարեւոր հարցերում:
- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում համապատասխան արձագանքը, որը չի լինի կտրուկ եւ ոչ ադեկվատ:
- Այստեղ կարեւոր են դիվանագիտական խորհրդակցությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ համապատասխան քայլերը` հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շահագրգիռ մյուս կողմերի հետ: Եվ կարեւոր է նաեւ այն, թե ինչպես իրենց կդրսեւորեն հակամարտության կողմերը տեղի ունեցածից հետո, որովհետեւ մենք շատ լավ պատկերացնում ենք, որ յուրաքանչյուր երկիր  ունի լուրջ պարտավորություններ եւ հարաբերություններ` երրորդ պետությունների հետ: Հայաստանը բարեկամական հարաբեությունների մեջ է Ռուսաստանի հետ, Ռուսաստանը կապված է Ադրբեջանի հետ` որոշակի պարտավորություններով ու հարաբերություններով, դրա համար էլ սա բավական խորը քաղաքական եւ աշխարհաքաղաքական խնդիր է դարձել, որը պետք է լուծվի: Եվ ընդհանրապես նման դեպքեր ոչ մի իրավիճակում չպետք է լինեն, բայց մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում թռչող սարքերը, չգիտես ինչու, շատ հաճախ սկսել են ընկնել ամենաանհամապատասխան ժամանակ: Մենք կարծում ենք, որ սրանք արհեստականորեն ստեղծված խայծեր են, եւ այստեղ ամենակարեւորն այն է, որ կուլ չտանք այդ խայծը:

«ՈՉ ՄԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ»


-Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե այս միջադեպը կարող է պատճառ դառնալ, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմաճակատը բացվի: Որքանո՞վ եք այս տեսակետը հավանական համարում:
- Կարծում եմ` ոչ մի պատերազմ էլ չի լինի: Այն, ուղղակի, չի կարող լինել, որովհետեւ հիմա ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը զբաղված են լրիվ այլ նախագծերով, ի դեպ, հենց խնդիրների խաղաղ լուծման ուղի գտնելով: Համոզված եմ, որ տեղի ունեցածը կկարգավորվի քաղաքական խորհրդակցությունների եւ լուծումների շրջանակում:
- Կբացառե՞ք այն տարբերակը, որ ամերիկյան եւ արեւմտյան ուժերի թելադանքով են արված այս սադրանքները, որովհետեւ, այնուամենայնիվ, Մայդան նրանք չկարողացան կազմակերպել Հայաստանում:
- Պետք չէ այս պահին մատնացույց անել, թե ովքեր են կատարվածի կազմակերպիչները, որովհետեւ սա շատ բարդ շղթա է, եւ չենք կարող պարզել` ովքեր են իրական հեղինակները: Դեռ պետք է ապացուցվի, թե որքանով է սա եղել պլանավորված կամ պատահական միջադեպ: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է կոնկրետ հասկացնել տա, որ ունի ամուր նյարդեր, քաղաքական կամք եւ չի շեղվի այն ուղուց, որտեղ հիմա գտնվում է:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԳՈՐԾԵՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԳՆԵՐ`
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՌՈՒՄՈՎ»


-Անդրադառնանք նաեւ ԵՏՄ-ին: Ըստ Ձեզ, առաջին հերթին ի՞նչ ձեռք կբերի Հայաստանը` անդամակցելով այս միությանը:
- Նախ` Հայաստանի համար առաջնահերթ է աշխատանքային միգրացիայի հարցը Ռուսաստանի տարածքում: Եվ այս առումով Հայաստանը կստանա իր առավելությունները` տառացիորեն հենց այն օրը, երբ կարթնանա հունվարի 1-ին, որովհետեւ այդ օրվանից հետո այն մարդիկ, ովքեր ամանորյա տոներից հետո կորոշեն կրկին գնալ Ռուսաստան աշխատանքի, կհամարվեն քաղաքացիներ` բոլորովին այլ վարկանիշով: Իրենք պարտավորված չեն լինի անցնել ինչ-որ տհաճ գործընթացների միջով, եւ իրենք կստանան որոշակի իրավունքներ` թե՛ աշխատանքում, թե՛ բժշկական ծառայություններից օգտվելու առումով եւ այլն: Եվ երկրորդ` կարծում եմ, որ Հայաստանում կգործեն բոլորովին այլ գներ էներգետիկայի առումով, ինչը նույնպես խիստ կարեւոր է: Եվ հաջորդ քայլը կլինի այն, որ կլուծվի ճանապարհային շրջափակման հարցը, որի մեջ այժմ գտնվում է Հայաստանը: Արդյունքում Հայաստանը ազատ կկարողանա ապրանք արտահանել եւ ներմուծել, իսկ դա կլինի ոչ միայն փաստաթղթերում ամրագրված, այլեւ իրականում կտեսնեք:
- Ի դեպ, քանի որ խոսեցիք ճանապարհային շրջափակման մասին, հետաքրքիր է, թե ի՞նչ քայլեր են արվում աբխազական երկաթգծի բացման ուղղությամբ:
- Կարծում եմ, որ այդ հարցը շատ լուրջ քննարկվում է եւ խնդրի լուծմանը շահագրգռված են բավական շատ կողմեր: Հետեւաբար, վստահ եմ, որ այդ հարցը կլուծվի ամենակարճ ժամանակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում