ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՏԵՍԱՆԵԼԻ ՎՏԱՆԳՆԵՐ ՉԿԱՆ

Արխիվ 12-16

ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՏԵՍԱՆԵԼԻ ՎՏԱՆԳՆԵՐ ՉԿԱՆ


Այսպիսովª անցած շաբաթվա վերջին ՀՀ սահմանադրական դատարանը տվեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերջին փուլիª հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագրի վավերացման գործընթացի մեկնարկը: Զուգահեռաբարª հայաստանյան արեւմտամետներն էլ իրենց հերթին դիմեցին այդ գործընթացը կանգնեցնելու վերջին փորձին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՆՉԻՆ Է

Սակայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը խանգարելու այդ վերջին քայլերը, մեղմ ասած, խղճուկ ստացվեցին: Համենայնդեպսª առավելագույնը երկու-երեք տասնյակ մարդու էր հնարավոր եղել մոբիլիզացնել ՍԴ-ի մոտ, որոնք էլ, հազիվ մի քանի թույլ պրովոկացիաների դիմելովª նախընտրեցին իրենց "պայքարը" կիսատ թողած` ցրվել: Հարցն այժմ ԱԺ-ում է, եւ այստեղ նույնպես առանձնապես լուրջ "պայքար" չի սպասվում:
Բայց չէ՞ որ Հայաստանում կա արեւմտյան քաղաքականացված գրանտներ "ուտողների" մի քանի հազարանոց բանակ, եւ պետք է այդ "վճռական" պահին գոնե ձեւի համար իրար գլխի հավաքվեին եւ մի քիչ գոռգոռային ԵՏՄ-ի դեմ: Իհարկեª սրանից հետո արեւմտյան ֆինանսավորման կոորդինատորները պետք է մի քիչ մտածեին, թե տեսնես այդ ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան "հեղափոխականներին" տարիներով կերակրում ես, կերակրում, բայց ամենավերջին պահին նրանք հիմնականում նախընտրում են ասենք` ֆեյսբուքյան մեծախոսություններից այն կողմ չանցնել: Չնայածª սա երկրորդական խնդիր է, իսկ առաջնայինը` անշուշտ, այն գործոնն է, որ չնայած գործադրվեցին բոլոր մեխանիզմները, սակայն  այդպես էլ, ի տարբերություն Ուկրաինայի, չհաջողվեց Հայաստանում հակառուսական քիչ թե շատ լուրջ մասսա հավաքել: Իսկ այդ դեպքում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ մայդաններ կազմակերպելու տարբերակը միանգամից բացառվում է, քանի որ միայն "բտված" գրանտակերներով "հեղափոխություններ" սարքելը ժամանակի զուր վատնում է:
Իհարկեª կար Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու մյուս մեխանիզմը եւս. եթե սրվեր իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ապա դա կարող էր միանգամայն այլ մթնոլորտ առաջ բերել ողջ հարավկովկասյան տարածաշրջանում: Առաջին հայացքիցª հայկական ուղղաթիռի հետ կապված միջադեպը կարող էր հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կտրուկ սրման վերջին փորձը լինելª քանի դեռ չի սկսել գործել Եվրասիական միությունը: Ավելինª այդ միջադեպի հետ կապված մի շարք "տարօրինակ" հանգամանքներ հենց իրավիճակն արհեստականորեն շիկացնելու վարկածի օգտին են վկայում: Բայց մյուս կողմից էլª չմոռանանք, թե ինչ գլոբալ պայմաններում էին, որ հայկական ուղղաթիռները հայտնվեցին սահմանամերձ հատվածում: Նկատի ունենք այդ օրերին հայկական ուժերի կողմից անցկացվող զորավարժությունները, ինչն ուղղաթիռի հետ կապված միջադեպը մի փոքր աչքից հեռու տարավ: Բայց իզուր, հաշվի առնելով, որ, ի վերջո, սա հետպատերազմյան ժամանակահատվածում հայկական ուժերի ամենամասշտպաբային զորավարժությունն էրª մոտ 50 հազար զինվորականության, դրան համարժեք պատկառելի քանակությամբ զրահատեխնիկայի, հրետանու, հակաօդային եւ հակատանկային պաշտպանության միջոցների ¥այդ թվումª ժամանակակից¤ եւ ըստ որոշ ակնարկներիª մինչեւ իսկ բալիստիկ հրթիռային տեխնիկայի ներգրավմամբ: Մասնավորապես, հրթիռային տեխնիկայի առումով շրջանառվում է "Տոչկա-ՈՒ" եւ "Սկադ-Բ" ութական միավոր կոմպլեքսների առկայության փաստը, թեեւ կան ակնարկներ` այլ միջոցների առկայության մասին: Սակայն Հայաստան-Ադրբեջան համեմատաբար փոքր գոտում 120 եւ 300 կմ հեռահարությամբ այդ երկու տեսակներն էլ հզոր հրթիռային միջոցներ են, ընդ որում, որոշ մասնագիտական աղբյուրների գնահատմամբª ադրբեջանական բանակի տրամադրության տակ կան ընդամենը 4 "Տոչկա-ՈՒ" համակարգեր: Ինչեւէ. նման մասշտաբային զորավարժությունները ԵՏՄ-ի անդամակցության նախօրեին, այն էլª հրթիռային միջոցների ցուցադրմամբ, հազիվ թե պատահականություն լինեին: Ադրբեջանն էլ իր հերթին փորձեց զորավարժությունների դիմել, եւ ընդհանուր տպավորությունն այն էր, որ հայկական կողմի ուժի ցուցադրությունից հետո Բաքուն էլ էր փորձում ցույց տալ, թե ես էլ ուժեր ունեմ եւ, միգուցե, ավելի շատ: Բայց դա արդեն այնքան էլ էական չէ: Նկատի ունեք, որ այս իրավիճակում ե՛ւ Երեւանը, ե՛ւ հատկապեսª Բաքուն ավելի քան հստակ տեսան, որ նոր ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանի երազած բլից-հաղթանակի սցենարով հաստատ չի կարող ընթանալ: Ավելին. Հայաստանն ունի հրթիռային այնպիսի տեխնիկա, որն ի զորու է հարվածի տակ առնել ադրբեջանական ցանկացած ստրատեգիական օբյեկտª լինեն դրանք ադրբեջանական օդանավակայանները, թե, ասենք, Սարսանգի ջրամբարը: Իսկ դա մի իրավիճակ է, որը կարող է Բաքվի մարդկային ու սովորական զինտեխնիկայի ցանկացած առավելություն չեզոքացնել: Գումարած դրան այն, որ հարձակման պարագայում ադրբեջանական բանակը ստիպված է լինելու հիմնականում գրոհել հարթավայրերից դեպի լեռները, ընդ որումª հաղթահարելով 20 տարում կառուցված պաշտպանական մի շարք բնագծերը, հաստատ նոր պատերազմը նույնիսկ Իլհամ Ալիեւի պատկերացումներում հաճելի զբոսանքի պես մի բան չի երեւա: Իսկ դա էլ իր հերթին էլ ավելի է հիմնավորում այն համոզմունքը, որ անգամ ուղղաթիռի հետ պատահած պատմությունից հետո երկրորդ ղարաբաղյան պատերազմի հավանականությունը մնում է շատ ցածր, այսինքնª այդ հանգամանքը եւս Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության այս վերջին փուլում խոչընդոտ չի դառնալու:

ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՍԱՀՄԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԱՄՆ-ԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԻ


Եվ իհարկեª կա նաեւ երրորդ գործոնըª հայ-թուրքական հաշտեցման թեման: Վերջերս ներկայացնելու առիթ ունեցել ենք, որ այդ թեման փորձեցին վերաբացել բրիտանական դիվանագիտական խողովակները, թե տեսնում են Թուրքիայի կողմից տխրահռչակ Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հնարավորություն: Թեման վերջին շաբաթներին փորձում է թեժ պահել նաեւ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը. համենայնդեպս ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այս ընթացքում մի գլուխ Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումներ է կազմակերպումª բացատրելով, թե հասարակությունները պետք է շփվեն, որը մի գեղեցիկ օր կհանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը: Բայց ահա օրերս իր հարցազրույցներից մեկում ամերիկյան դեսպանը թեեւ կրկին անգամ խոսեց հայ-թուրքական հաշտեցման թեմայից, սակայն ակնհայտորեն երբեմնի լավատեսությունից հետո հետք անգամ չի մնացել: Ճիշտ է, չգիտես` որ չափանիշներից ելնելով` դեսպանը պնդում է, թե հայ-թուրքական հասարակությունների մերձեցման նպատակով ձեռնարկված աշխատանքը "որոշ տեղաշարժի" հանգեցրել է, այսինքնª իր հայաստանյան գործունեության արդյունքում "ժամանակը զուր չի վատնվել": Սակայն դա ավելի շատ նմանվում է ինքնարդարացման, ինչին պարոն դեսպանն ավելի ճիշտ կաներ` դիմեր ԱՄՆ վերադառնալուց հետո, երբ իր դեսպանական առաքելության մասին հաշվետվություն կտա Պետդեպարտամենտին: Իսկ այդ առաքելության գլխավոր "արդյունքն" այն է, որ այդ ընթացքում հերիք չէ գլխավոր նպատակինª Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը դեսպանն այդպես էլ չհասավ, դեռ մի բան էլ թույլ տվեց, որ Հայաստանը գնա դեպի ԵՏՄ: Դա, իհարկե, դեսպանին տխուր հեռանկարներ է խոստանում, եւ, կարծես թե, դեռ Վաշինգտոն չհասած, հենց Հայաստանում է փորձում արդարացումներ գտնել. "Երբ ես դեռ երեք տարի առաջ ժամանեցի Հայաստան, եւ մանավանդ դեսպան Յովանովիչն ինձանից առաջ, ոգեւորությամբ ենք վերաբերվել այդ գործընթացին: Յովանովիչն անձամբ մասնակցություն է ունեցել բազմաթիվ կարգավորումների, որոնք բերեցին 2009-ի արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում: Նաեւ պետքարտուղար Քլինթոնն է մեծ հավանություն տվել եւ մասնակցություն բերել այդ գործընթացին: Բայց, ցավոք, մինչեւ այժմ արձանագրությունները չեն վավերացվել...": Եվ դրա մեղավորը, ըստ դեսպանի, ամենեւին էլ Հայաստանը չէ, այսինքնª նաեւ ինքը, որպես դեսպան, պատասխանատվություն չի կրում: "Թուրքիան դեռ չի վավերացրել": Իսկ դա արդեն անուղղակի մեղադրանք է նախª Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, ապաª Պետդեպարտամենտին, թե նրանք են վատ աշխատել եւ արձանագրություններն այդպես էլ օդից կախված են մնում:
Եվ իրոք այն, որ Ցյուրիխյան արձանագրությունների "մահվան" հարցում հիմնական մեղավորը Պետդեպարտամենտն է եւ ոչ "խեղճուկրակ" Հեֆերնը, միանշանակ է: Բայց էականը ոչ թե մեղավորի ով լինելն է, այլ բուն փաստը, որ հայ-թուրքական սահմանի թեման եւս ոչեւէ կերպ չի կարողանում խոչընդոտել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության այս վերջին փուլի վրա: Իսկ այդ անդամակցությունից հետո այն, որ ԵՏՄ կանոնակարգերը Հայաստանի համար բավարար ապահովություն են, որ սահմանի բացումը թուրքական տնտեսական էքսպանսիայի տեսքով վտանգներ չխոստանա Հայաստանին, դա էլ է փաստ: Այսինքնª հունվարի 1-ից հետո սահմանը հանգիստ կարող է բացվել, բայց այս անգամ արդեն Վաշինգտոնը հազիվ թե նախկին ջերմեռանդությամբ երազի այդ մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

"Միասնություն 2014" զորավարժություններին ԼՂՀ ՊԲ-ից ներգրավված էին ավելի քան 30000 զինծառայողներ,1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում նաեւ Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկա եւ ավելի քան 3000 ավտոմեքենա: ՀՀ զինված ուժերի կողմից ներգրավված էին ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա եւ ավելի քան 1200 ավտոմեքենա:
Փաստորենª զորավարժություններում ներգրավված էր հայկական ընդհանուր զինված ուժերի կեսից ավելին, ինչը, իհարկե, ոչ մի դեպքում չէր կարող ինքնանպատակ լինել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում