ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Զարմանալի բախտ ունի ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ: Ուր գնում է, ինչ կազմակերպում է, նրան զարմանալիորեն ուղեկցում է կրակը: Այդպես էր 2012-ին Հանրապետության հրապարակում, երբ բռնկվեցին հազարավոր փուչիկները, այդպես եղավ նաեւ երեկ Մարզահամերգային համալիրում, ուր նշվում էր Ուսանողի օրը, եւ ուզած-չուզած տարհանեցին ուսանողներին: Ինչեւէ, լավ է գոնե այս անգամ տուժողներ չեղան: Եվ զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ պարզապես Կարեն Ավագյանի ներքին հուրն է ուժեղ:
Ամեն ինչ լսել էինք, սակայն նոր ենք իմանում, որ իշխանափոխությունը կարող է լինել որակյալ: Այդ զարմանահրաշ քաղաքագիտական գյուտի հեղինակն է ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ. "Այո՛, ԲՀԿ-ն ձգտում է ե՛ւ որակյալ, ե՛ւ անցնցում իշխանափոխության: Միաժամանակ, ԲՀԿ-ն ուզում է ապացուցել, որ իշխանափոխությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ նրա նպատակն է փոխել երկրի այս մտահոգիչ իրավիճակը, եւ իշխանափոխությունը միջոցներից մեկն է, որով կարող ենք մեկ քայլ առաջ գնալ այն ծրագրերի իրականացման համար, որոնք այսօր ի զորու չենք իրագործել` հաշվի առնելով ե՛ւ կոճակային մեծամասնության առկայությունը, ե՛ւ վարչական ռեսուրսների անարդարացի կիրառումը, ե՛ւ նաեւ իշխանության քաղաքական կամքի բացակայությունը: Պետք են թե՛ քաղաքական լուրջ կամք, թե՛ ճիշտ կազմակերպչական աշխատանք, թե՛ ճիշտ քարոզչական աշխատանք, թե՛ մարդկային ռեսուրսի մոբիլիզացիա: Դրանք չգրված օրենքներ են իշխանափոխության համար, եւ Հայաստանը միակ երկիրը չէ, որ այս ճանապարհով անցնում է": Դե ինչ, ԲՀԿ-ից իշխանափոխություն սպասողը երեւի թե պետք է հիշի չոր առվի եւ գորտի աչքերի պատմությունը: Չնայած, չէ, հիմա իրավիճակը կտրուկ փոխված կլինի, քանզի "եռյակին" միացել է անզուգական Տիգրան Կարապետիչը: Իշխանությունը նաղդ թռցնող է...
Երբ շոտլանդացիներին չհերիքեց ընդամենը մի քանի տոկոս` Մեծ Բրիտանիայից անկախանալու համար, մեր հայրենակիցներից շատերը կատակում էին, որ նրանց ազգային արական հագուստը պետք է համարել ոչ թե կիլթ, այլ "յուբկա": Զարմանալիորեն պարզվում է, որ նման կատակները նյութականանալու հատկություն ունեն: Եվ ահա Շոտլանդիայի ԱՐՔԱՅԱԿԱՆ ԲԱՆԿԸ որոշել է հաճախորդների հետ շփվելիս հրաժարվել պարոն, տիկին եւ օրիորդ դիմելաձեւերից, որպեսզի հանկարծ տրանսգենդերների, գոմիկների եւ լեսբուհիների այլասեռ նրբիկ հոգիները հանկարծ չվիրավորվեն: Եվ հիմա մոգոնել են մի ապշեցուցիչ դիմելաձեւ` միքսթեր... Չէ, իսկական "միքս" է ստացվում` արդեն ոչ միայն փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով: Դե, եթե Սերբիայում ԱՄՆ նախկին դեսպանին շնորհում են պատվավոր համասեռամոլի կոչում, այլեւս էլ Եվրոպայում զարմանալու ոչինչ չի մնում: Պատկերացնո՞ւմ եք` եթե առաջ հպարտանում էին պատվավոր քաղաքացու, պատվո դոկտորի, պատվո հյուպատոսի եւ նման այլ կոչումներով, հիմա զարմանալիորեն հպարտանում են "պատվավոր պեդերաստ" դառնալով:
Ինչեւէ, վերադառնանք մեր երկիր: Իսկ մեզանում էլ ոմանք ահավոր դեպրեսիայի մեջ են: Այնպիսի դեպրեսիայի, որ իրար մխիթարում են հեքիաթով, իբր Ռուսաստանի ու Պուտինի վերջն եկել է, եւ ամերիկյան ռմբակոծիչները շուտով կբերեն ազատագրում "հանցավոր ռեժիմից" ու ներկայիս գող ու ավազակների փոխարեն իրենց կնշանակեն գող ու ավազակ: Իսկ, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակ ՀՀՇ-ական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ այնքան է խորասուզվել դեպրեսիայի մեջ, որ զարմանալիորեն իր գրավոր բառապաշարը "Ֆեյսբուքում" ամեն քայլափոխին համեմում է "էշ", "անասուն", "տավար", լավագույն դեպքում "սրիկա" մակդիրներով: Իսկ ժամանակին նրանից հրապարակավ հնարավոր չէր կոպիտ բառ լսել: Դե ինչ, գոյություն ունի սեզոնին համապատասխան ընտիր միջոց` ընդդեմ դեպրեսիայի` խաշը իր բոլոր պարագաներով հանդերձ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում