ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐԸ ՉԷԻՆ ՁՈՆՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԸ օրերս տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ ուշագրավ դիտարկում արեց:
Մասնավորապես, անդրադառնալով ՄԻՊ-ի գրասենյակին` պարոն Պոլատովը նշեց. "Ես աշխատել եմ Մարդու իրավունքների գրասենյակում եւ զբաղվում էի փոքրամասնությունների հարցերով: Հետաքրքիր էր այն, որ այն ժամանակ` Լարիսա Ալավերդյանի, Արմեն Հարությունյանի օրոք, օմբուդսմենի ինստիտուտը չէր զբաղվում սեքսուալ ու կրոնական փոքրամասնություններով: Մինչդեռ, երբ եկավ Մարդու իրավունքների այս նոր պաշտպանը` Կարեն Անդրեասյանը, նույն րոպեին աշխատանքից հանեց բոլորին եւ առաջին հերթին` ինձ: Այնպես որ, չարը պետք է բարձր պաշտոններում փնտրել": Եզրափակելով խոսքը` Է. Պոլատովը հավելեց, որ նախեւառաջ մեծամասնությանը պետք է պաշտպանել ագրեսիվ փոքրամասնություններից: