ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ` ՀՀԿ ՈՒ ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ. ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ 14-ՐԴԻՆ ԷԼ ՀԻՇԵՑԻՆ

Արխիվ 12-16

ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ` ՀՀԿ ՈՒ ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ.

ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ 14-ՐԴԻՆ ԷԼ ՀԻՇԵՑԻՆ

 

ՀՅԴ  պատգամավոր, սոցապ նախկին փոխնախարար Արծվիկ Մինասյանն այսօր ՀՀ ԱԺ մշտական հարցերի  հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին ասաց, որ հարգում է նրան, բայց պրն Հակոբյանն իրեն դրել է  Լյուդովիկոս 14-րդի տեղը. «Ամեն հարցին ասում եք, որ պետությունը  ես եմ»:

Հակոբ Հակոբյանը բնականաբար, «տակ» չմնաց ու  հեգնանքնով ասաց, որ իր կարդացած գրքերը հիշելով ինչպես նաեւ USAID-ի հետ համագործակցությունը  հաշվի առնելով`  նկատել է, որ բոլոր տեղերում  հենվում են Արծիկ Մինասյանի, նրա դոկտրինի, փիլիսոփայության վրա: «Ես զարմանում եմ, որ խոսում եք  գողացված փողերի, կողոպուտի մասին: Բայց գոնե երեխայի ծննդյան միանվագ գումարը, երեխայի մորը տրվող գումարը… գոնե սրանք բացարձակ ռեալ են կատարվում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

ՀՀԿ պատգամավորը  Արծվիկ Մինասյանին ու մի քանի ցուցակային պատգամավորներին հիշեցրեց նաեւ նրանց կողմից մեծամասնական ընտրակարգի դեմ պայքարի մասին ու միայն 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգը կարեւորելը, այն դեպքում, երբ  դա հակասահմանադրական  է. «Չի կարելի  մարդուն զրկել ընտրվելու իրավունքից,- ասաց  հանձնաժողովի նախագահը,  ապա հավելեց` ինչպես ընդդիմությունը կարող է  հակասահմանադրական հարցեր բարձրաձայնել,  իսկ  ինքը չի  կարող  ասել, որ մի լավ բան են անում ու օգնում չաշխշատող մայրերին»:

Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց Հակոբ Հակոբյանին` հարցնելով, թե ի՞նչ կապ ունի  100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգը  նպաստների հետ: «Էսպես որ գնա, մենք ցուցակային նպաստներն էլ կքննարկենք:  Ինչի եք կտրում աշխատող մարդկանց  նպաստը: Ես մեղադրում եմ ձեզ, ոչ միայն որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի, այլեւ որպես մարտունեցու, քանի որ ապրում եք մի շրջանում, որտեղ  ծնելիությունը բարձր է, բայց  հպարտորեն պաշտպանում ենք մի նախագիծ, որին ինքներդ էլ  դեմ եք»,- ասաց ՀՅԴ  պատգամավորը:

«Իմ ծննդավայրի հետ կապված ես չեմ տխրում, ով որ չունի, թող նա տխրի, ես շատ էլ ուրախ եմ»,- հպարտությամբ պատասխանեց պրն. Հակոբյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ խորհուրդ տվեց ժողովրդին քաղաքական շահարկման առարկա չդարձնել:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում