ԱՐՄԵՆ ՌՈՒՍԱՏԱՄՅԱՆ. «ՄԵԶ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԷԻՆ ՈՒ ԾԱՂՐՈՒՄ, ՄԵՐ ՀԱՑԻ ՄԵՋ ԱՂ ՉԿԱ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՌՈՒՍԱՏԱՄՅԱՆ. «ՄԵԶ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԷԻՆ ՈՒ ԾԱՂՐՈՒՄ, ՄԵՐ ՀԱՑԻ ՄԵՋ ԱՂ ՉԿԱ»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին այսօր լրագրողները մի քանի հարց ուղղեցին «Եռյակ»- ՀՅԴ, ՀՅԴ -իշխանություն հարաբերություների մասին: Մասնավորապես, հարցերից մեկի բովանդակությունն այսպիսինն է. արդյոք անորոշություն չկա «եռյակի» ներսում: «Հոկտեմբերի տասի հանրահավաքից հետո անրոշությունները մնացին, հոկտեմբերի  24-ի հանրահավաքն էլ չեմ կարծում, թե ցրեց անորոշությունը: Մի բան է լավ, որ արյունահեղություն չի եղել»,- պատասխանեց  խմբակցության  ղեկավարը:

Քաղաքական գործչի խոսքով` ինքը չի տեսնում, որ հասարակությանը հուզող հարցերը լուծվել են. «Բայց  չեմ էլ համարում, որ սա ձախողում է: Քաղաքական պայքարն «ամեն ինչը միանգամից»-ի տրամաբանությամբ տեղի չի ունենում: Հասարակությունը  թող սովորի երկարատեւ պայքարի: Բայց նաեւ պետք է հասկանա, թե  այդ պայքարի քայլերն  իրակա՞ն են, ո՞ւր են տանում»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նորից հիշեցրեց ամբողջական իշխանափոխության  իրենց մոտեցումը:

Դիտարկմանը, որ «եռյակն» էլ ասում ամբողջական իշխանափոխություն, պրն Ռուստամյանը հստակեցրեց, որ մի ուժ  անհապաղ իշխանափոխություն է  պահանջում. «Մենք ի սկզբանե ենք  ասել ամբողջական իշխանափոխության մասին  եւ ինչ ծաղրուծանակի ենթարկեցին մեզ: Հիմա լավ է, որ «եռյակի» ուժերը հանգեցին մեր մոտեցմանը»: ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց նաեւ դաշնակության մի ուրիշ առաջարկ` հանձնաժողովի նախագահի տեղերի պահման հարցը, որը հետագայում   ընդունվեց խորհրդարանի կողմից:  Իսկ մինչ այդ իրենց  հայհոյում էին այդ առաջարկի համար: «Դե մեր հացի մեջ աղ չկա»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է  համաժողովրդական շտաբների բացմանը, քաղաքական գործիչը հիշեցրեց  նախագահական նախորդ  ընտրությունները, երբ ՀՅԴ-ը միացավ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին,  հայտարարեց, որ  շարժումը պետք  է կազմակերպվի, որպեսզի հանրահավաքի մասնակիցներն իմանան իրենց անելիքը: Ի վերջո, հանրահավաքի իմաստը միայն դասախոսություններն ու հայտարարությունները չեն:

Խոսելով ՀՅԴ-իշխանություն հարաբերությունների մասին, մասնավորապես  արդյոք դաշնակցությունը կհամագործակցի իշխանության հետ   դաշնակների յոթ կետերի շուրջ,  խմբակցության  ղեկավարը  հիշեցրեց, որ այդ քննարկումները  սկսվել են երկու տարի առաջ.«Մենք հանդիպել ենք դաշտում ազդեցություն ունեցող քաղաքական մի շարք ուժերի, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի հետ: Այդ քննարկումները շարունակվում են տեւելու են այնքան մինչեւ իրենց առաջարկները  կյանքի կոչվեն»:


Սոնա Դավթյան


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում