ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ՕԵԿ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`ՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ

ՁԵՎԱՉԱՓ ՕԵԿ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Այս շաբաթ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգերի մասին» նախագիծ, որը ձայների մեծամասնությամբ չընդունվեց, իսկ մինչ խորհրդարան այն բերվելն էլ արժանացել էր ոչ դրական եզրակացության: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից  «Իրավունքը» պարզեց` ի վերջո, ինչն է միավորում «եռյակին», եթե ԵՏՄ-ի անդամակցության, Արցախի անկախության ճանաչման, իշխանափոխություն իրականացնելու մեթոդների  հանրահավաքներ կամ համաժողովրդական շտաբների ձեւավորում միասնականություն չկա: Թեւան Պողոսյանը նորից հիշեցրեց  12 կետերը, որոնք այսօր հետաքրքիր են հանրության համար, եվ եթե դրանց լուծումները գտնվեն, առաջ կգնանք: «Սրան զուգահեռ քառյակի ամեն մի ուժ ասել է, որ ունի զարգացման իր տեսլականը, իր նախընտրական ծրագիրը, պատկերացումները»,- ասաց պրն Պողոսյանը:

- Փաստորեն, Դուք շարունակում եք պնդել, որ  12 կետե՞րն են միավորում  եռյակին:

- Ոչ թե միավորում են 12 կետերը, այլ միավորում է այն, որ կան հարցեր, որոնց  վրա հնարավոր է միասնական տեսակետ ձեւավորել եւ հասնել դրանց  իրականացմանը: Մենք ամենասկզբից ասել ենք, որ քառյակը մի համագործակցություն է, որը  ոչ զագսով անցնելն է, ոչ էլ որդեգրման խնդիրներն են: Չի բացառվում, որ մոտ ապագայում նախաձեռնությամբ հանդես գանք, որին կմիանա նաեւ ՕԵԿ-ը: Խոսքը վերաբերում է  ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուն ապագա ընտրությունների համար: Այդ ժամանակ էլ ասելու եք, թե ինչու չորսով միացաք, սա ինչ նոր մոտեցում է: Ինտրիգներ  փնտրելու տեղը հասկացեք, որ հասարակությանը մտահոգող հարցեր կան, որոնք պետք է լուծեք: Բայց կան նաեւ հարցեր, որոնց դեպքում էլ յուրաքանչյուր քաղաքական ուժ  ունի իր տեսակետը:

- Բայց «եռյակին» միավորող հարցերն ավելի քիչ են, քան...

- Եթե անգամ մեկ  կամ կես հարց կա, պետք է միասնական անել: Ինչու եք վախենում միասնությունից:Էնքան միասնական չեք եղել, միասնություն բառը լսում-վախենում եք: Դրական մեսիջ տվեք ցանկացած դրական պայքարին:

Սոնա Դավթյան







Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում