ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԷՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԻՄԱ ՀՀԿ-Ն Է ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ ԲԻԶՆԵՍՈՒՄ»

Արխիվ 12-16

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ. «ԷՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԻՄԱ ՀՀԿ-Ն Է ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ ԲԻԶՆԵՍՈՒՄ»

 

 

Խորհրդարանի  ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հաճախ են ՀՀԿ-ի հասցեին քննադատական ելույթներով հանդես գալիս, երբեմն նույնիսկ վիրավորում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու  խմբակցության մի շարք պատգամավորներ, իհարկե, հակադարձում են այդ մեղադրանքներին, բայց արի ու տես, որ  ՀՀԿ խմբակցության  բիզնեսմեն պատգամավոր Գարեգին Նուշիկյանը երբեք ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից չի հակադարձել իր խմբակցության հասցեին հնչեցված քննադատություններին ու մեղադրանքներին: «Իրավունքը» պատգամավորից պարզեց` ո՞րն է նրա պասիվության պատճառը: «Բայց ես ինչ պատասխանեմ»,- ասաց Նուշիկյանը:

- Պատասխանեք Ձեր խմբակցության հասցեին  հնչեցված մեղադրանքներին ու քննադատություններին, որոնք մեծ մասամբ հնչում են ՀԱԿ-ի կողմից:

- Դե պատասխանողները պատասխանում են: Ամեն մեկը, որ պատասխանի, էդ ԱԺ-ն ի՞նչ կդառնա: Երկրորդ,  քննադատողների իրավունքն է  քննադատել, եթե դա իհարկել կոռեկտության սահմանում է:

- Երբեւէ ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել հակադարձելու ՀՀԿ-ի հասցեին ուղղված մեղադրանքներին:

- Գիտեք, էնպես չի եղել, որ ինչ-որ հարց մնացել է անպատասխան: Պատասխանողները պատասխանում են էդ հարցին: Ես նպատակահարմար չեմ գտնում  հակադարձեմ: Եթե ասելու բան ունեմ, պարտադիր չէ, որ ես ամբիոնից ասեմ: Կարող եմ առանձին էլ ասեմ: Կողմնակից չեմ ամբիոնից վիճաբանելու:

Իսկ միգուցե հատկապես ՀԱԿ-ի, ասել է թե նույն ՀՀՇ-ի  քննադատություններին չե՞ք պատասխանում, քանի որ այդ իշխանության տարիներին  բիզնեսով եք զբաղվել եւ ոչ ոք չի խոչընդոտել Ձեզ:

- Գիտեք, բոլոր ժամանակներում էլ մեր կազմակերպությունը կարողացել է հաջող բիզնես գործունեություն ծավալել: Ու բացարձակ կապ չունի, թե ով է այն ժամանակ եղել  իշխանության: Ուղղակի ես ցանկություն չունեմ մտնելու նման տեսակի վիճաբանությունների  դաշտ: Եթե  ինչ-որ մեկն ինձ ասելու բան ունի, գերադասում եմ, որ ինձ ասեն, ես էլ անձամբ պատասխանեմ: Եթե անձնապես ինձ վերագրվող ոչինչ չկա...

- Դուք Ձեր հույսը դնում եք ՀՀԿ խմբակցության  մյուս պատգամավորների վրա՞...

- Մնացածների հույսին չեմ թողնում: Կա խմբակցություն ու կա խմբակցության ղեկավար, որն էլ արձագանքում ու պատասխան է տալիս:

- Փաստորեն, կոնկրետ ՀԱԿ-ի մեղադրանքներին չպատասխանելով, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր այսօրվա լռությամբ շնորհակալություն եք հայտնում այն ժամանակվա իշխանություններին, որոնք չեն խոչընդոտել Ձեր բիզնես գործունեությանը:

- Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չեն խոչընդոտել: Ցանկացած ժամանակաշրջանում էլ խոչընդոտել են:

- ՀՀՇ-ի ժամանակ խոչընդոտե՞լ են ձեր գործունեությանը...

- Հիմա էլ կան խոչընդոտներ: Էնպես չէ, որ հիմա խոչընդոտները վերացել են: Էնպես չէ, որ  հիմա ՀՀԿ-ն է, խոչընդոտներ չկան: Միշտ էլ խոչընդոտներ եղել են:

- Ներկայիս իշխանությունները, Ձեր գործունեությանը ինչո՞վ են խոչընդոտում:

- Մեր գործունեությունն իրականացվում է օրենքի շրջանակներում: Էն ժամանակ էլ է  այդպես եղել, դրա համար էլ մենք  կարողացել ենք կանգուն մնալ:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում