ՆԱԽԿԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՏՄ-ԻՆ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՏՄ-ԻՆ

 

«Ժառանգության» նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր,  աստվածաբան Վարդան Խաչատրյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանի`ԵՏՄ անդամակցությունը անշրջելի չէ, բայց դա ճիշտ որոշում է: «Հայ ժողովրդի դերակատարությունը կայսրությունների մեջ եղել է շատ բարձր ու պահանջված: Ի դեմս ԵՏՄ-ի`ձեւավորվում է նոր կայսրություն»,- ասաց նախկին նախկին ժառանգականը:

Նախկին  պատգամավորի խոսքով` Հայաստանը կորցրել է իր գիտական դպրոցները, կրթական համակարգի մի հատվածը, մշակութային շերտը, վերարտադրությունն էլ դժվար է կայանում: Այս խնդիրներն ինչ-որ կերպ լուծելու համար անհրաժեշտ է պատվերի գոնե մասնակի վերադարձ: Ընդ որում` պատվեր դրսից:

- Կարծիք կա, որ Հաաստանն անդամակցում է ԵՏՄ-ին աղքատ բարեկամի կարգավիճակով:

- Աղքատ եւ հարուստ բարեկամ այս դեպքում գոյություն չունի: Գոյություն ունի կայսերապետության շահերը սպասարկելու ունակ այս կամ այն չափով էթնիկական բազմություններ:

- ԵՏՄ-ի անդամակցությունը չընդունողներին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ անվանեց ջղաձգվողներ...

- Չէ, համաձայն չեմ: Յուրաքանչյուրն  արտահայտում  է իր կարծիքը:

- ՀԱԿ առաջնորդի վերլուծության համաձայն, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ինքնիշխանության կորուստն ավելի մեծ կլիներ, քան ԵՏՄ-ին անդամակցելի՞ս:

- Ես կարծում եմ, որ եվրոպական ազգային պետությունների հետ մեր հարաբերությունները միշտ բարդ են լինելու: Ես չեմ տեսել այն դրականը, որը պետք է երեւար ասոցացման պայմանագիրը ստորագրող Թունիսի, Եգիպտոսի դեպքում:Ասոցացման համաձայնագիրը որեւէ դրական ձեւով չի անդրադարձել նրանց վրա: Ես կարծում եմ, որ Եվրոպան այսօր հոգնել է ընդունել տնտեսական խնդիրներ ունեցող երկրներին:

Սոնա Դավթյան



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում