14 - 20 ՆՈՅԵՄԲԵՐ
Արխիվ 12-1614 - 20 ՆՈՅԵՄԲԵՐ
ԽՈՅ- Ժամանակն է հաղթահարել փոփոխությունների հետ կապված հոգեբանական ճգնաժամը: Ամենահաճելի փոփոխությունը կապված է սիրո հետ, իսկ ամենաանցանկալի փոփոխությունըª ֆիզիոլոգիական խնդիրների հետ: Դուք իրադարձությունների ակտիվ մասնակից եք, ուստի գործեք, բայց ոչ միայնակ:
ՑՈՒԼ- Շուրջը կրքեր են բորբոքվումª ձեր եւ ուրիշների: Ձեր ամուսնական հարաբերությունները շատ լարված են, որոնք կապված են ֆինանսական վիճակի հետ: Ձեզ պահեք արժանապատվորեն: Իսկ եթե միայնակ եք, անպայման կհայտնվի լուրջ հարաբերությունների առարկա:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շատերը ստիպված կլինեն զբաղվել ծառայողական հարցերով: Մի փորձեք իրադարձությունների վրա ազդել ուժի միջոցով, դրա համար սուր լեզուն էլ բավական է: Ուշադիր եղեք Կարիճի նկատմամբ: Նյութական եւ գործնական առումներով բարեհաջող են հինգշաբթին եւ ուրբաթը:
ԽԵՑԳԵՏԻՆ- Եթե երեխաներ ունեք, ստիպված կլինեք զբաղվել նրանց դաստիարակությամբ, եւ դրա համար վարձահատույց կլինեք: Շաբաթը հարուստ կլինի սիրավեպերով, իսկ ամուսնացածների համարª երկրորդ մեղրամսով: Չորեքշաբթի եւ հինգշաբթի դուք ձեզ շատ հզոր կզգաք:
ԱՌՅՈՒԾ- Ոմանք ավելի շատ կենտրոնացել են տան վերանորոգման, գույքի ձեռքբերման հարցերի վրա: Այժմ ամուր ընտանեկան կապերը ձեզ համար շատ կարեւոր են: Աշխատեք շատ պահանջներ չներկայացնել ընտանիքի անդամներին, եղեք զիջող:
ԿՈՒՅՍ- Կարող եք ձեր ինտելեկտը եւ խոսքը օգտագործել որպես հզոր զենք: Հաջողությամբ կարող եք զբաղվել մտավոր աշխատանքով: Կբերի նրանց բախտը, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց մասնագիտական մակարդակը: Ուղեւորությունները հետաձգվում են, իսկ փաստաթղթերում կհայտնաբերեք անճշտություններ:
ԿՇԵՌՔ- Ձեզ ավելի շատ հետաքրքրում են ձեր ֆինանսական վիճակն ու բարեկեցությունը: Դժվար է ասել, թե այս շաբաթ դուք ավելի շատ կկորցնեք, թե ձեռք կբերեք: Լսեք պրագմատիկ մարդկանց խորհուրդները: Իսկ թե որքան ճիշտ եք որոշել առաջնահերթությունները, պարզ կդառնա հինգշաբթի եւ ուրբաթ:
ԿԱՐԻՃ- Պահպանեք առողջությունը, փորձեք ժամանակ առժամանակ լիցքաթափվել, որպեսզի խուսափեք որոշ հիվանդությունների սրացումից: Եթե երիտասարդ եք, համարձակորեն ընտրեք այն ուղին, որը ձեզ կտանի դեպի սոցիալական եւ մասնագիտական բարձունքներ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ինչ որ գաղտնի է եղել, դեկտեմբերին կդառնա բացահայտ: Շուտով ձեր ընտանեկան կենցաղը դրական տեղաշարժ կունենա: Օգտագործեք բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնեք առաջընթացի: 2007թ. դուք կերեւաք ձեր ամբողջ տաղանդով եւ թերություններով, ուստի պատրաստ եղեք այդ կարեւոր պահին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Աշխատեք շատ լինել մարդկանց շրջապատում, եթե ցանկանում եք հաճույք ստանալ կյանքից: Եթե հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ձեզ հարմարավետ չզգաք, նշանակում էª ձեր կյանքում ինչ-որ բան այն չէ: Բայց ամեն ինչ դրականորեն կփոխվի, այդ թվումª ձեր ֆինանսական վիճակը:
ՋՐՀՈՍ- Պահանջեք առավելագույնը, քչով մի բավարարվեք: Կունենաք ե՜ւ մրցակիցներ, ե՜ւ աջակցողներ: Բարձր ղեկավարության եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կստեղծվեն վստահելի հարաբերություններ: Եթե ցանկանում եք նոր գործ ձեռնարկել, այդ ուղղությամբ քայլերի դիմեք հինգշաբթի եւ ուրբաթ օրերին:
ՁԿՆԵՐ- Հաջող, հեռանկարային հնարավորություններ այս շաբաթ կարող են ունենալ գրեթե բոլորը: Կարեւոր է չկորցնել հարմար պահը, իզուր չտատանվել որեւէ որոշում կայացնելիս: Ճակատագիրը բարեհաճ կլինի ձեր նկատմամբ եւս երկու շաբաթ: Իրադարձությունները ձեզ համար ավելի լավ կդասավորվեն հինգշաբթի եւ ուրբաթ օրերին:

