ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԹՈՒՅԼ ԵԼՈՒՅԹՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԹՈՒՅԼ  ԵԼՈՒՅԹՆԵՐՆ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակում է ընթանալ ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայ ծանրորդների մեծ մասն արդեն թեեւ հասցրել է մրցահարթակ դուրս գալ, սակայն ոգեւորող արդյունքներ այդպես էլ չունենք:
Տղամարդկանց 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանն ընդգրկված էր B խմբում: Երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով նա գրավեց 7-րդ տեղը` C եւ B խմբերի մասնակիցների մեջ: 69 կգ քաշային կարգում հանդես եկող Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 141 կգ, հրումումª 179 կգ եւ երկամարտում 320 կգ-ով զբաղեցրեց 5-րդ տեղը: Գյումրեցի ծանրորդ Արա Խաչատրյանը, ով հանդես էր գալիս 77 կգ քաշայինների A խմբում, 16-րդ տեղը գրավեցª երկամարտում հավաքելով 330 կգ ¥150 եւ 180 կգ¤: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ալբանացի Դանիել Գոդելին, ով երկամարտում գրանցեց 369 կգ (171+198) արդյունքը: 85 կգ քաշային Աղասի Աղասյանը հանդես եկավ B խմբում եւ գրավեց 5-րդ տեղը: Պոկում վարժությունում Աղասյանը բարձրացրեց 156 կգ, իսկ հրում վարժությունումª 197 կգ: Նրա երկամարտի արդյունքն էր 353 կգ: Ապրիլին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում Աղասի Աղասյանը երկամարտի 345 կգ (150 +195) արդյունքով զբաղեցրել էր չորրորդ տեղը:
Այսպիսովª հայ ծանրորդների արդյունքները գոհացնող համարել դժվար է, քանզի այս մարզաձեւից սպասումները միշտ շատ են: Փորձառու մարզիկներ թեեւ թիմում կային, բայց այնուամենայնիվ երիտասարդացած կազմը դեռ նախորդի մակարդակն ապահովել չի կարողանում: Հավաքականում սերնդափոխություն է, որի ընթացքի համար ժամանակ է հարկավոր: Բացի երիտասարդ մարզիկների որոշ չափով անփորձ լինելուց, առկա է նաեւ փորձառուների վնասվածքների խնդիրը, որոնց պատճառով մարզիկները մրցակցությունից դուրս մնալովª կորցնում են լավ մարզավիճակը:
Ինչեւէ, ծանր քաշային կարգերում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը մրցահարթակ դեռ դուրս չեն եկել: Այս մարզիկները մարզավիճակի հետ խնդիրներ չունեն, ուստի նրանցից մեդալների ակնկալիքներ կան: Իսկ ծանրամարտի կանանց հավաքականից պայքարի մեջ դեռ չեն մտել եւս երկու փորձառու մարզիկներ. 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը հանդես կգա այսօր, իսկ +75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանըª նոյեմբերի 16-ին: Ակնախ այն բանից, որ այս մարզուհիները որոշ ժամանակ բացակայել են մրցահարթակից, նրանցից սպասումներ կան: Կանանց հավաքականի ամենակարեւոր խնդիրն այս պահին հենց ծանրորդուհիների մարզավիճակն է, քանզի նրանցից ամենափորձառուները գործնականում նոր են վերադարձել մեծ սպորտ:
Իսկ մեր մյուս մարզուհիներից Իզաբելա Յայլյանը հանդես եկավ 63 կգ քաշային կարգում: B խմբում նա երկամարտի 207 կգ (97+110) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Իսկ 53 կգ քաշային Աննա Գովելյանը 34 մասնակիցների պայքարում ցույց տվեց 22-րդ արդյունքըª երկամարտում ունենալով 175 կգ: Ավելի վաղ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը երկամարտի 148 կգ (65+83) արդյունքով գրավել էր 26-րդ տեղը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում