12-ԱՄՅԱ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ

Արխիվ 12-16

12-ԱՄՅԱ ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ

Թուրքիայում տեղի ունեցած Fyucher Star դաշնակահարների մրցույթին մասնակցել է նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան` 12-ամյա ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Մրցույթում Արթուրը կատարել է Շոպենի եւ Առնո Բաբաջանյաի մի քանի ստեղծագործություններ եւ արժանացել Ժյուրիի հատուկ մրցանակին` որպես Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարող: "Իրավունքի" հետ զրույցում Արթուրը մեծ ոգեւորությամբ պատմեց իր հաղթանակի եւ տպավորությունների մասին. "Մինչ Թուրքիա մեկնելը գիտեի, թե ուր եմ գնում: Այդ պատճառով էլ ամեն օր պարապում էի, որպեսզի Հայաստան վերադառնամ հաղթանակով: Հաղթանակն ինձ համար սպասելի էր, քանի որ ես երկար էի նախապատրաստվել",- նշեց պատանի դաշնակահարը:
Նրա խոսքով` իր կատարումները լավ են ընդունել թե՛ ժյուրիի անդամները, թե՛ օտար հանդիսատեսը. "Ինձ շատ բուռն ծափահարեցին, բայց ես հայ հանդիսատեսին ավելի շատ եմ սիրում: Հայ հանդիսատեսի համար ավելի ոգեւորված եմ նվագում",- անկեղծացավ Արթուրը:
Բացի Չայկովսկու դպրոցից, նա հաճախում է նաեւ Կոնսերվատորիա եւ սովորում Արմեն Բաբախանյանի դասարանում: Թուրքիայից Հայաստան բերած մրցանակը նրա առաջին մրցանակը չէ: 2013 թվականին Գյումրիում չորս անգամ մասնակցել է դաշնակահարների մրցույթի եւ զբաղեցրել է առաջին եւ երկրորդ հորիզոնականները` ստանալով ոսկե եւ արծաթե մեդալներ. "Օրվա ընթացքում շատ եմ պարապում` 3-4 ժամ, հասցնում եմ նաեւ ընկերներիս հետ շփվել: Իմ բոլոր ընկերները միշտ ուրախանում են իմ հաղթանակներով, երբ Թուրքիայից հաղթանակով վերադարձա, նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին",- պատմեց Արթուր Գրիգորյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում