ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐ. ԳՈՐԾԱՐԱՐ
ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ


Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի "Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով" գիրքը` նվիրված 19-րդ դարի ճանաչված գործարար-բարեգործ գերդաստանին եւ նրա ականավոր անդամներին: Օրերս տեղի ունեցավ գրքի եւ նույն գերդաստանին նվիրված տեսաֆիլմի շնորհանդեսը, որից հետո "Իրավունքը" զրուցեց հեղինակ եւ "Կարծիք" ստեղծագործական խմբի ղեկավար ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ, ով խոսեց ոչ միայն գրքի ստեղծման մասին, այլ նաեւ պատմեց, թե ովքեր են Անանյան-Հովնանյանները.

"ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՄ ՆՐԱՆՑ ՀԵՏՔԵՐՈՎ"

-Ցավոք, այնպես է ստացվել, որ ուղղակի, կոնկրետ եւ հասցեական չեն ուսումնասիրվել այս ինքնատիպ գերդաստանի անդամների կյանքն ու գործունեությունը, ովքեր անուրանալի ներդրումներ ունեն` որպես բարեգործներ: Երբ առաջին անգամ լսեցի այս գերդաստանի մասին, հասկացա, որ պետք է գնամ նրանց հետքերով, հասկանամ նրանց այն գործերը, որոնք իրականացրել են նախեւառաջ գերդաստանի ավագները` Հովհաննես, Ալեքսանդր եւ Հովսեփ Անանյան-Հովնանյան եղբայրները: Ստեփան հոր որդիները, որոշակի հաջողությունների հասնելով գործարարության բնագավառում, իրենց համար պարտք համարեցին բարեգործություններ կատարել: Հովհաննես Անանյան-Հովնանյանը դեռ 23 տարեկան հասակում առաջին դրամագլուխը շահելով` օգնության ձեռք էր մեկնում Մոսկվայի հայկական եկեղեցուն, "Գասպարյան" որբանոցին: Նույն գործելակերպն են ունեցել Ալեքսանդրը եւ Հովսեփը: Ալեքսանդրը` Կովկասի բարեգործական միության նախագահը, ոչ միայն իր միջոցներն էր ներդնում, այլեւ իր հեղինակությունն օգտագործում` մեծ չափի դրամահավաք կազմակերպելու համար: Հովսեփը օգնում եւ աջակցում էր կրթական հաստատություններին, աղքատախնամ կազմակերպություններին: Բոլորին է հայտնի Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց վարժարանի անունը եւ օգտակար գործունեությունը, բայց քչերը գիտեն այն հիմնադրողի, ստեղծողի` Հովհաննես Անանյան-Հովնանյանի մասին:

"ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՍՏԵՂԾԵԼ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ"

-Իսկապես, ինչպե՞ս ստեղծվեց այդ օրիորդաց դպրոցը:
- Երբ Հովհաննես Անանյան-Հովնանյանն ամուսնացավ աստրախանցի Մարիամ Ադելխանյանի հետ, նրանք, իրենց գործերի բերումով, մի երկար շրջան ապրեցին Թիֆլիսում եւ այդ ժամանակ հասկացան, որ իրենց սիրելի քաղաքը խնդիր ունի հայ օրիորդների կրթության կազմակերպման գործում: Ամուսինները որոշեցին այստեղ ստեղծել օրիորդաց դպրոց: Բայց այնպես ստացվեց, որ նրանք տեղափոխվեցին Մոսկվա, իսկ Հովհաննեսի կինն էլ` Մարիամը, երիտասարդ տարիքում մահացավ: Բայց Հովհաննեսը երբեք չմոռացավ նրան տված խոստումը` հայրենի քաղաքում օրիորդաց դպրոց ստեղծելու մասին: Այդ նպատակի համար դպրոցին նվիրեց Թիֆլիսի եռահարկ` մի քանի հազար քառակուսի մետր մակերես ունեցող առանձնատունը, որը կանգուն է մինչեւ հիմա, իջեւանատունը, այգիներ, անշարժ գույք: 1877 թվականին դպրոցը բացվեց եւ իրականացավ նրա վաղեմի երազանքը: Դպրոցը նվիրեց կնոջ հիշատակին` այն անվանելով նախեւառաջ Մարիամյան եւ չմոռացավ նաեւ դրան ավելացնել Հովնանյան ազգանունը:

"ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԱՇԽԱՏԱՍԵՐ,
ՍՏԵՂԾՈՂ, ԱՐԱՐՈՂ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ"


-Ի դեպ, որտեղի՞ց են Անանյան-Հովնանյանները եւ ինչո՞ւ Անանով-Հովնանյան:
- Նրանք սերված են Անիից, որտեղից տեղափոխվել են Վասպուրական: Հովհաննեսի հայրը` Ստեփանը, իր եղբոր հետ գաղթել է դեպի Արեւելյան Հայաստան, հասել Թիֆլիս, հաստատվել այստեղ: Այնուհետեւ Ստեփանի որդի Հովհաննեսը, մի քանի ռուբլի գրպանում ունենալով, տեղափոխվել է Մոսկվա, Թամամշեւի եւ Լորիս-Մելիքովի մոտ աշխատանքի, ավելի ուշ նրանց օգնությամբ ծավալել սեփական գործը: Նրանց իսկական ազգանունը Հովնանյան է, բայց տեղափոխվելով ռուսահպատակ տարածքներ, նախ ստիպված էին դառնալ Օվնանով, որը, բնականաբար, դժվարընկալելի էր ռուսախոսների համար: Արտաբերումը հստակեցնելու համար Օվնանովը դարձավ Անանով, բայց նրանք երբեք անհրաժեշտության դեպքում չմոռացան ավելացնել Հովնանյան ազգանունը: Նրանք շատ հայրենասեր, աշխատասեր, ստեղծող, արարող մարդիկ էին:

"ՑԱՎՈՔ, ԱՅԼ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՉԻՆՉ
ՉԳԻՏԵՆՔ"


-Նման գերդաստանի կենսագրությունն ավարտվում է անցած դարի 20-ական թվականներով` խորհրդայնացման հետ կապված:
- Միայն վերջերս ինձ հաջողվեց պարզել, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Միհրան Անանովին հաջողվում է իր որդու` Ալեքսանդրի, եւ կնոջ հետ գաղթել նախ Ռուսաստան, ապա Գերմանիա եւ միայն 3 տարի հետո` Ֆրանսիա: Ենթադրելի է, որ Ֆրանսիայի հետ տնտեսական կապեր ունեցող Միհրանը պիտի ձգտեր խաղողի ու գինու հովիտներ` պայմաններ ստեղծելով որդու կրթության համար: Եվ նա հեռատես էր մտածում: Արդեն 27 տարեկան Ալեքսանդր որդին պիտի նոր խոսք ասեր տիեզերագիտության մեջ, սերտ կապեր հաստատեր ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկու հետ, զարգացներ տիեզերական հեռուները նվաճելու գիտությունը, բազմաթիվ արժեքավոր, իր նմանը չունեցող աշխատություններ գրեր: Նա դարձավ Ֆրանսիայի Ցիոլկովսկին: Հետո, երբ 60-ական թվականներին իր առաքելությունն այդ ասպարեզում ավարտած համարեր` նա պիտի զբաղվեր գեղանկարների հավաքողական գործունեությամբ (Ժան Օնորիե Ֆրագոնարդ եւ Ֆրանսուա Բուշեր): Պատահական չէ նաեւ, որ Փարիզում 2013 թվականին տեղի ունեցավ Ալեքսանդր Անանոֆի մասին "Անհայտ տիեզերագնացը" գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել Ալեքսանդրի Կլոդ որդին, ով արդեն 74 տարեկան է: Ցավոք, այլ շառավիղների մասին ոչինչ չգիտենք:

"ՊԱՐԶԱՊԵՍ
ՊԵՏՔ Է ԸՆԹԵՐՑԵԼ ԳԻՐՔԸ..."


-Այն ամենին, ինչ պատմում եք, կարելի՞ է հաղորդակից լինել` կարդալով գիրքը եւ դիտելով տեսաֆիլմը:
- Իհարկե: Փորձել եմ Անանյան-Հովնանյանների եւ նրանց հնարավոր շառավիղների հետ զուգահեռներ տալ: Ինչպես, օրինակ, հանրահայտ Հովնանյան գերդաստանի հետ, որի արժանավոր զավակներից մեկը` Վահագնը, օգնել եւ աջակցել է, որ գիրքը լույս տեսնի: Եթե ուրիշ բան չլինի, նմանություն կա երկու գերդաստանների գործելակերպի եւ ձեռագրի մեջ, իսկ դա համառոտ նշանակում է` ծառայել եւ օգտակար լինել ազգայինին, նպաստել ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Շատ բան կարելի է պատմել, պարզապես պետք է ընթերցել գիրքը կամ դիտել ֆիլմը, իսկ ամենաճիշտը երկուսը միասին անելն է:

Զրույցը` ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում