ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին նավթի գներն աշխարհում շեշտակի կերպով նվազեցին եւ դեռ շարունակում են նվազել: Դա բացատրող տարբեր տեսություններ կան, քիչ չեն նաեւ մեկնաբանությունները, թե այդ անկումն ինչպես է ազդել նավթամթերքների գների վրա կամ նավթային պետությունների...
Իսկ ահա Հայաստանին նավթի համաշխարհային գները հետաքրքրում են միայն մեկ տեսանկյունից. դա ինչպես է անդրադառնում բենզինի եւ դիզելային վառելիքի համաշխարհային, ապաª մեր տեղական գների վրա: Վերջերս անդրադառնալով այս թեմային` ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախª աշխարհում բենզինի ¥կենտրոնանանք այս ապրանքային շուկայի վրա` նկատելով, որ մոտավորապես նույն դինամիկան էլ դիզվառելիքի շուկայում է¤ եւ նավթի գների անկումը համապատասխան չեն. բենզինի գներն ավելի դանդաղ են նվազում, ինչն իր բացատրություններն ունի: Դրանից զատ էլª վերջին մեկ-երկու ամիսներին բենզինի գնի որոշակի անկում կա ¥եւ շարունակվող¤ նաեւ ներհայաստանյան շուկայում: Իհարկեª ոչ արտաքին շուկաներին խստիվ համապատասխան, բայց դա էլ իր օբյեկտիվ պատճառներն ունի. մինչեւ հերթական խմբաքանակը որոշակի գնով ձեռք է բերվում դրսում, հասցվում է Հայաստան եւ հանվում վաճառքի, դրսում արդեն գինը հասցնում է նորից նվազել:
Ինչեւէª հայաստանյան պատկան պետական մարմինները եւս փաստում են, որ բենզինի հարցում մտահոգվելու խնդիր չկաª ներքին գնանկումը համապատասխանում է արտաքին միտումներին, բնականաբար, հաշվի առնելով նաեւ մի շարք օբյեկտիվ գործոններ: Բայց միեւնույն է, ինչ-որ բան այն չէ...
Նախ նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջինª հոկտեմբերի տվյալներով այդ ամսվա վերջին բենզինի եւ դիզելային վառելիքի գները 2013թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 2,7 եւ 2,8 տոկոսով: Դրանից հետո էլ գնանկում եղավ, այնպես որ, եթե "կլորացրած" ասենք, որ գները մի 5 տոկոսով, այսինքնª մոտ 20-30 դրամով նվազել են, իրականությանը համահունչ կլինի: Դա, իհարկե, համաշխարհային գնանկումից մի քիչ ետ է ընկած, բայց հաշտվենք այդ իրողության հետª ընդունելով նորմալ:
Այլ բան, որ բացի համաշխարհային գների նվազումից, հայաստանյան շուկայում գնանկման էլի պատճառ ունեինք: Սկսենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տրամադրված այն տեղեկատվությունից, որ. "2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում "ներմուծում ազատ շրջանառության համար" մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 110,8 հազար տոննա բենզին` 47,4 միլիարդ դրամ մաքսային արժեքով, 2014-ի նույն ժամանակահատվածում հայտարարագրվել է 105,1 հազար տոննա բենզին` 42,1 միլիարդ դրամ մաքսային արժեքով: Արտահանող հիմնական երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Բուլղարիան":
Սակայն փորձենք բացել "արտահանող հիմնական երկրների" փակագծերն ու ստանում ենք պաշտոնական հետեւյալ պատկերը. անցած տարի Ռուսաստանից ներկրումներ չեն եղել ¥տե՛ս աղյուսակը¤: Փոխարենը մեր հիմնական մատակարարն է հանդիսացել Ռումինիանª 72 647 տոննայով, ապաª Բուլղարիանª 36 526 տոննայով: Ռումինական բենզինի մաքսային արժեքը կազմել է 31 532 մլն դրամ, այսինքնª 1 կգ-ի ¥կամ մոտ 1,2-1,25 լիտր¤ հաշվովª 434 դրամ: Բուլղարական բենզինի 1 կգ-ի մաքսային արժեքն անցած տարի կազմել է մոտ 416 դրամ, այսինքնª 2013թ.-ի ընդհանուր ներկրումների միջին մաքսային արժեքը մոտ 428 դրամի սահմաններում է:
Բայց ահա այս տարի ռումինական եւ բուլղարական բենզինի ներկրումը միանգամից կանգնել է. տարեսկզբին ներկրվել է համապատասխանաբար 9 835 ու 2 847 տոննա եւ վերջ, ողջ ներկրումը "շրջվել" է դեպի Ռուսաստան: Պատճառն էլ է ակնհայտ. անցած տարեվերջին Ռուսաստանը հայտարարեց Հայաստանին առանց 30 տոկոսանոց արտահանման մաքսատուրքի բենզին եւ դիզելային վառելիք վաճառելու մասին, եւ սպասելի էր, որ մեր ողջ ներկրումը պետք է տեղափոխվեր ռուսական ուղղությամբ: Արրդյունքումª հունվար-հոկտեմբերին ներկրվել է 92 435 տոննա ռուսական բենզինª 36 828 մլն դրամ ընդհանուր մաքսային արժեքով: Այսինքնª 1 կգ-ի միջին մաքսային արժեքն այս ամիսներին կազմել է մոտ 389 դրամ: Որքանո՞վ է այս մաքսային արժեքը համապատասխանում ռուսական 30 տոկոսանոց զեղջերին. այս հարցին դեռ չփորձենք պատասխանել, քանի որ այն առանձին եւ խորքային ուսումնասիրության կարիք է զգում: Ամեն դեպքում, այս պահին խոսքը ոչ թե դրա, այլ այն հանգամանքի մասին է, որ անցած տարվա 428 դրամանոց բենզինի փոխարեն այս տարի ներկրվել է 389 դրամանոցª մոտ 40 դրամով էժան բենզին: Այսինքնª անկախ միջազգային գների իջնել-բարձրանալուց, մնացած մյուս գործոններից, հենց այդ չափով էլ մաքսային գների անկումը պետք է անդրադառնար մեր ներքին շուկայի վրա: Ընդ որում հենց նախնական պահից, երբ ռուսական վառելիքի առաջին խմբաքանակները հասան Հայաստան եւ սպառվեցին ռումինական եւ բուլղարական բենզինների վերջին խմբաքանակները: Մինչդեռ, ինչպես նշեցինք, գները հազիվ 20-30 դրամով են իջել, այն էլª ոչ թե ռուսական գործոնի ազդեցության, այլ աշխարհում վառելիքի էժանացման բացատրությամբ: Կամ գանք մյուս կողմից. ունեցել ենք մաքսային արժեքի ավելի քան 9 տոկոսանոց անկում, մինչդեռ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում էª ներքին շուկայում "2013թ. դեկտեմբերի համեմատ 2,7 տոկոսով" բենզինի գների նվազեցում: Ընդ որում, տարեսկզբին ներկրված ռումինական եւ բուլղարական բենզինի ծավալները ռուսականի համեմատ այնքան փոքր են, որ այս ընդհանուր թվաբանության մեջ բան չեն փոխում:
Ինչեւէª արձանագրելով այս փաստերըª կփորձենք ստանալ նաեւ պատկան պետական ատյանների եւ վառելիք ներկրողների բացատրությունները եւս: Բայց ամեն դեպքում նկատենք, որ Ռուսաստանը Հայաստանին, այն էլª ԵՏՄ մտնելուց առաջ, համաձայնել է 30 տոկոսանոց զեղջով վառելիք տալ ոչ թե ներկրողների գրպանները լցնելու, այլ մեր պետության եւ հասարակության բեռը թեթեւացնելու համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում