ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ` ԶՈՒՐԿ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՑ

Արխիվ 12-16

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ` ԶՈՒՐԿ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՑ


Ազգային ժողովի այս քառօրյայում սկսվել է եկող տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումը: Ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիր խորհրդարանականները մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջեի նախագծի վերաբերյալ տնտեսագիտական հիմնավորումներ, հակափաստարկներ բերելու, առողջ բանավեճ ծավալելու փոխարեն` իրենց "ուժերը խնայել էին" քառօրյա նիստում քաղաքական ելույթների համար:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի գնահատմամբ` 2015թ. պետբյուջեն սոցիալական եւ իրատեսական է, որի նախագծի հիմքում դրվել են խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդունված ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական եւ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը` ապահովելով կայուն տնտեսական աճ:
ՀՆԱ-ի իրական աճը ծրագրված է 4.1 տոկոս: 2015թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրվել է 3.7 տոկոս, իսկ արտահանմանը` 5.2 տոկոս: Արդյունքում` 2015թ. ապրանքների ներմուծումը եւ արտահանումը կկազմեն համապատասխանաբար 3 մլրդ 974 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ 768 մլն ԱՄՆ դոլար: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում-ՀՆԱ եւ ապրանքների եւ ծառայությունների արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 45.3 տոկոս եւ 25.8 տոկոս: Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտ: Հիմք ընդունելով ՀՀ 2015թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորությունից` կառավարությունը ծրագրում է 2015թ. ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամ: Եկամուտների ծրագրվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս:
Սա տնտեսության այն իրական նկարագիրն է, որ ներկայացրել է կառավարությունը ու որի վերաբերյալ պակաս չեն ընդդիմադիր խորհրդարանականների գնահատականները: Դիպուկ է հակադարձել ԱԺ նախագահը` մասնավորապես "օրվա բյուջե" որակմանը. "Կառավարությունը կցանկանար բազմապատկված բյուջե ներկայացնել, բայց այն հնարավորությունների տեսակետից բավարար է: Դա ընդամենը ընդդիմադիրներն իրենց ցանկությունն են արտահայտում, իրենց ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում": Ըստ Գալուստ Սահակյանի` տնտեսական աճը ոչ թե հետեւողականորեն նվազեցվում է, այլ ուղղակի ներկայացվում է հնարավորությունների սահմանը. "Մեր հնարավորություններն այդքան են, մեր տնտեսական համակարգերն այդքանով կկարողանան ապահովել: Ռուսաստանում այսօր 0 տոկոս է, Ռուսաստանի պես հզոր պետությունում: Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը շատ օպերատիվ է աշխատում եւ գնահատականները հետագայում կլինեն",- նշել է նա:
Ի դեպ, վատ չէր լինի, որ ընդդիմադիրներն ուշադրություն դարձնեին աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնք ազդում են նաեւ ՀՀ տնտեսության վրա` մանավանդ որ Հայաստանը գտնվում է պատերազմական գոտում: Թեպետ, նույն այդ աշխարհաքաղաքական զարգացումներին հետեւելիս շատ հաճախ ընդդիմադիրները տեսնում եւ վերցնում են այն, ինչ այդ պահին պետք է իրենց քաղաքական նկրտումները ներկայացնելու համար:
Հակառակ դեպքում ինչ գնահատական տալ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի` "թվում է, թե Հայաստանը մի այլ աշխարհում է, ամբողջ աշխարհն այլ ուղղությամբ է գնում, որը հաշվի չի առնվել բյուջեում" որակմանը: Ամենազավեշտալին այն է, որ պատգամավորն այս միտքը կարող էր բարձրաձայնել դեռեւս հանձնաժողովների համատեղ նիստում, բայց չէ, քառօրյա նիստերի հարթակը բոլորովին այլ լսարան է ապահովում: "Դուք ձեր հանձնաժողովում բյուջեի նախագծի վերաբերյալ հետեւյալ հարցադրումը չե՞ք դրել, չե՞ք ասել` մենք մտնում ենք ԵՏՄ, դրա հետ կապված ունենք մաքսատուրքերի, մաքսային եկամուտների առումով լուրջ փոփոխություններ` էլ չասած այլ ազդեցությունները: Տրասֆերտների անկում կա, ռուբլու արժեզրկում կա",- մտահոգվել է Զուրաբյանը, որին հետեւել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի պատասխանը. "Հանձնաժողովի համատեղ նիստի քննարկումների ժամանակ բազմիցս այդ հարցերը բարձրացվել են: ԿԲ նախագահը հայտարարեց, որ տրանսֆերտների մակարդակն առաջին 9 ամիսների կտրվածքով մնացել է նախորդ տարվա մակարդակին: Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, իմ անձնական տեսակետը հետեւյալն է` այդ պրոցեսների հիմքում ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական դրդապատճառներ կան, իսկ քաղաքական դրդապատճառների հետ կապված այժմ քննարկումներ են լինում ՌԴ-ի եւ Արեւմուտքի կողմից` նպատակ ունենալով հանգել մի լուծման` պահպանել երկու կողմերի քաղաքական շահերը եւ այլ երկրներին զերծ պահել սուր տնտեսական զարգացումներից":
Եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի, եւ խորհրդարանական խմբակցություններն իրենց քաղաքական տեսակետներն արտահայտելու, ներկայացված բյուջեի դրույթների հետ համաձայնելու եւ չհամաձայնելու հնարավորություն կստանան: Մինչ այդ` օգտվելով "ԱԺ կանոնակարգ" օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ են ունեցել նաեւ ՀՀ կառավարության անդամները:
Գյուղատնտեսության նախարարը, ներկայացնելով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բարենպաստ պայմաններ կստեղծի գյուղատնտեսական արտադրության զարգացման եւ արտահանման ծավալների մեծացման համար: Նա նշել է, որ նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրերը, գյուղատնտեսության ոլորտի կայունացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի` ոլորտին հատկացված միջոցների մոտ 80 տոկոսն ուղղվելու է կենսաթոշակառուների կենսաթոշակի բարձրացմանը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նշել է, որ պետական բյուջեից հատկացվող միջոցները եւ ծրագրերը նպատակաուղղվելու են ոլորտի էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր: Արդարադատության նախարարը նշել է, որ 2015թ. ընթացքում իրականացվելու է քրեակատարողական օրենսդրության ամբողջական բարեփոխման ծրագիրը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի թվայնացման աշխատանքը:
Ի դեպ, քաղաքական շահարկումների ենթարկված հանրապետության վարչապետի հայտարարությունը` կանխատեսվող 4.1 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ վերահաստատել է ֆինանսների նախարարը` նշելով. "Տնտեսական աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, մեզ համար ռիսկեր են պարունակում, որովհետեւ տնտեսական զարգացման կոնցեպտները, որոնցից կախված է մեր տնտեսության զարգացումը հատկապես Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ, որոշակի անճշտություններ եւ անորոշություններ են պարունակում: Ներկա պահին այդ անորոշությունը նվազման միտում ունի, եւ մենք կանխատեսում ենք, որ մինչեւ տարեվերջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի դիմակայի խնդիրներին":

ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում