ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱԼԿՈՀՈԼ ՎԱՃԱՌՈՂ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ"

Արխիվ 12-16

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱԼԿՈՀՈԼ ՎԱՃԱՌՈՂ ԿԵՏԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ"


Նախորդ տարի ՀՀ ոստիկանները բոլոր ժամանցի կենտրոնների`գիշերային եւ կարաոկե ակումբների, բարերի աշխատակիցներին տրամադրեցին ցուցանակներ, որոնք նախազգուշացնում էին, որ տվյալ վայրերում արգելվում է անչափահասներին ալկոհոլ վաճառելը կամ տրամադրելը: Իմաստն այն է, որ օրենքն արգելում է ե՛ւ ալկոհոլի, ե՛ւ ծխախոտի վաճառքը անչափահասներին, եւ ոստիկաններն էլ իրենց պարտքն էին համարել այցելել հայաստանյան մի քանի խոշոր քաղաքներ եւ, միգուցե, "կատարված" աշխատանքի դիմաց "պտիչկա" դնելու համար հիշեցնել օրենքի մասին:
սկ այն, որ այդ նախազգուշացումը ոչ թե գործուն միջոցառման, այլ հենց "պտիչկա" դնելու է նմանվում, հիմնավորում է այն փաստը, որ ճիշտ էª անչափահասներին հատկապես ժամանցային վայրերում ալկոհոլից եւ ծխախոտից հեռու պահելու օրենքը կա, սակայն օրենքը գործածող չկա. այն ինչպես ընդունվել է, այնպես էլ շարունակում է մնալ "անգործ": Ասվածն ապացուցող հերթական օրինակն էլ օրեր առաջ "Տաշիր պիցայում" տեղի ունեցածն էր. մի խումբ անչափահասներ պատվիրել էին գարեջուր, իսկ աշխատակիցները մեծ սիրով բերել էին երեխաների պատվերըª հաշվի չառնելով, որ պատվիրողներն անչափահասներ են: Մի լավ խմելուց-հարբելուց հետո պարզվել էր, որ անչափահասները գարեջրի դիմաց չեն կարող վճարել մոտներն ունեցած գումարով: Եվ, հասկանալի է, որ որպես "զալոգ" այնքան մնացին այնտեղ, մինչեւ որ "ընկեր-տղաները" փող հասցրին նրանց:
"Իրազեկ եւ պաշտպանված" սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` սա օրենքի ակնհայտ խախտում է, որն ավելի տեսանելի է դառնում ամառվա սեզոնին, երբ բացօթյա սրճարաններում 14-15 տարեկաններին վաճառում են ալկոհոլ եւ ծխախոտ: Այս երեւույթը կրում է զանգվածային բնույթ. "Պետական մոնիթորինգային ոչ մի ծրագիր չկա, որը հնարավորություն կտար այդ ամենը կանխել: Ես չեմ ցանկանում այս ամենի հետ շատ մանրամասնորեն խոսել. իմ խոսքը կարող է տալ հակառակ արդյունքը, քանի որ "արգելված պտուղը միշտ էլ քաղցր է",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ:
Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի` դեռահասների եւ պատանիների օրգանիզմի վրա, որը զարգացման յուրահատուկ փուլում է, ալկոհոլի օգտագործումը կարող է թողնել վատ ազդեցություն: Մանավանդ այն դեպքում, եթե ալկոհոլը չարաշահում են. "Մարդն ընդհանրապես հաճույքների ձգտող է, երեխաներըª մասնավորապես: Նրանք ինչ-որ տեղ նստելով եւ ալկոհոլ օգտագործելովª փորձում են հաճույք ստանալ, որը ցավոք սրտի հետագայում բերում է շատ մեծ տհաճությունների: Անչափահասներին ալկոհոլ վաճառող կետերը պետք է հայտնաբերել եւ ինչ-որ կերպ սահմանափակել նրանց նմանօրինակ գործունեությունը",- նշեց հեգեբանը:
Թե մինչեւ երբ մեր տնտեսվարողները կփորձեն անչափահասների հաշվին առաջ տանել իրենց բիզնեսը եւ նրանց վաճառել օրենքով արգելված ապրանքներ, դեռ պարզ չէ: Չնայած խնդիրը միայն անչափահասների հետ չէ, որ կապված է: Իհարկեª կարելի է նաեւ ասել, թե այդ ինչ մի մեծ հարց է անչափահասներին մեկ-երկու շիշ գարեջուր տալը: Բայց այդ մեկ-երկու շիշ գարեջրից հետո քանի-քանի դեպքեր արձանագրվեցին, երբ գիշերային ակումբների մոտ նույնպես մեկ-երկու շիշ գարեջրից հարբած 16, 17, 20 տարեկան պատանիները, անգամª աղջիկները սկսեցին միմիանց գլուխ ջարդել: Այսինքնª ունենք գլոբալ լուծում պահանջող խորքային խնդիր: Իսկ իրականությունն այն է, որ անչափահասների հասարակական դաստիարակություն ասվածն այդպես էլ չի գործում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում